Իբեսթադ
Իբեսթադ նորվ.՝ Ibestad | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||
Մտնում է | Թրոմս | ||
Վարչկենտրոն | Համնվիկ | ||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||
Բնակչություն (2007) | 1511 | ||
Տարածք | 241.24 | ||
![]() | |||
Հիմնադրված է | 1837 թ. | ||
Սահմանակցում է | Թրանյոյ, Դյուրյո, Սալանգեն, Լավանգեն, Գրատանգեն, Սքոնլան, Հարսթադ, Senja municipality? և Հյելսուն | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 1917 | ||
ibestad.kommune.no |
Իբեսթադ (նորվ.՝ Ibestad), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Համնվիկ գյուղն է։ Համեմատաբար այլ խոշոր բնակավայրերից են Էնգենեսը, Լաուպսթադը, Ռոլենսը, Սորոլնեսը, Սորվիկը։ Պաշտոնական լեզուն է բուկմոլը։ Զբաղեցնում է 241.24 կմ² տարածք[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իբեսթադ կոմունան հիմնադրվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ Սկզբնական շրջանում այն ուներ ավելի մեծ մակերես և ընդգրկում էր Վագսֆյորդից մինչև Շվեդիայի սահման։ 1854 և 1871 թվականներին կոմունայից առանձնացվեցին Բարդուն և Սալանգեն։
Իբեսթադի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Իբեսթադ կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա շրջանակի մեջ պատկերված է սպիտակ գույնի հավասարաթև խաչ։ Այն խորհրդանշում է Իբեսթադի ամենահին քարի եկեղեցու խաչը, որի թվագրվում է 12-րդ դարով[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Իբեսթադ կոմունայում բնակվում է 1511 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում ակնհայտ նվազում է գրանցել՝ կրճատվելով գրեթե երկու անգամ[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Archived 2007-10-01 at the Wayback Machine. (նորվեգերեն)