Թրանյոյ
Թրանյո նորվ.՝ Tranøy | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
| Երկիր | |||||
| Կարգավիճակ | Նորվեգիայի նախկին կոմունա | ||||
| Մտնում է | Թրոմս | ||||
| Վարչկենտրոն | Վանգսվիք | ||||
| Հիմնական լեզու | չեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը) | ||||
| Բնակչություն (2007) | 1579 | ||||
| Տարածք | 523.62 | ||||
| Հիմնադրված է | 1837 թ. | ||||
| Սահմանակցում է | Տորսկեն, Բերգ, Լենվիք, Դյուրյո, Իբեսթադ, Հարսթադ և Աննյոյ | ||||
| ISO 3166-2 կոդ | 1927 | ||||
| 69°11′29″N 17°21′44″E / 69.191388888889°N 17.362222222222°E | |||||
| tranoy.kommune.no | |||||

Թրանյո (նորվ.՝ Tranøy), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Վանգսվիք բնակավայրն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 523.62 կմ² տարածք[1]։
Թրանյո կոմունան ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ Անվանումը ստացել է Թրանյո փոքրիկ կղզուց։ Տնտեսության առանցքային ճյուղերից են ձկնորսությունը, նավահանգիստը և զբոսաշրջությունը։
Թրանյոյի զինանշանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրանյո կոմունայի զինանշանը հաստատվել է 1987 թվականի մայիսի 15-ին և իրենից ներկայացնում է սպիտակ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է սև գույնի ատլանտյան պանտուս տեսակի ձուկ։ Այն խորհրդանշում է տվյալ տարածքում նշված ձկնատեսակի առատությունը և կոմունայի բնակիչների համար ձկնորսության կարևորությունը[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Թրանյո կոմունայում բնակվում է 1579 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում նվազել է[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Արխիվացված 2011-05-14 Wayback Machine (նորվեգերեն)