Զելանդիա (կղզի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զելանդիա (այլ կիրառումներ)
Զելանդիա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Դանիա[1] |
Մասն է | Դանիա |
Երկարություն | 132 կմ |
Լայնություն | 116 կմ |
Մակերես | 7031,3 կմ²[2] |
Բնակչություն | 2 302 074 մարդ |
Զելանդիա (դան․՝ Sjælland [ˈɕɛˌlænˀ]), Բալթիկ ծովի և Դանիայի ամենամեծ կղզին, Դանիայի թագավորության կազմում երրորդը Գրենլանդիայից և Դիսկոյից հետո։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 2,302,074[3], բնակչության խտությունը՝ 303,021 մարդ/կմ²։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին գտնվում է Կատեգատ նեղուցի և Բալթիկ ծովի միջև։ Շվեդիայից բաժանվում է Էրեսուն նեղուցով, իսկ Ֆյուն կղզուց Մեծ Բելտ նեղուցով։ Զելանդիայի մակերեսը կազմում է 7031 կմ²։ Ափերը նիմնականում ցածրադիր են, խիստ կտրտված են ֆյորդերով և ծովածոցերով (Իսե-ֆյորդ, Սայերյո-Բուգտ և այլն)։
Զելանդիայի վրա գտնվում են բազմաթիվ լճեր, այդ թվում նաև Դանիայի ամենամեծ լիճը՝ Արեսյոն։ Կղզու վրա գտնվող Սուս-Աա գետի երկարությունն է 82 կմ։ Դեռևս XX դարի սկզբում կղզին ծածկված էր հիանալի հաճարենու և կաղնու անտառներով, սակայն այժմ այս անտառների մակերեսը խիստ պակասել է։ Զելանդիայի արևելյան ափին և մոտ գտնվող Ամագեր կղզու վրա է գտնվում Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը։
Ծագումնաբանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը առաջացել է դանիական Sæl (փոկ) և land (երկիր) բառերից, քանի որ Զելանդիայի ափերին բնակվում էին մեծ քանակությամբ փոկեր։ Ժամանակակից գրառումով կղզու անվանման Sjæl մասը նշանակում է ոգի, այնպես, որ Զելանդիան կարելի է անվանել ոգու երկիր։
Կարևոր քաղաքները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրեդերիկսբերգ (Frederiksberg)
- Հելսինգոր (Helsingør)
- Հիլերյոդ (Hillerød)
- Հոլդբեկ (Holbæk)
- Կոպենհագեն (København)
- Կյոգե (Køge)
- Նեստվեդ (Næstved)
- Պրեսյո (Præstø)
- Ռոսկիլդե (Roskilde)
- Սլագելսյե (Slagelse)
- Սլանգերուպ (Slangerup)
- Սորյո (Sorø)
- Վորդինգբորգ (Vordingborg)
- Վալենսբեկ (Vallensbæk)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ http://www.dst.dk/pukora/epub/upload/14468/headword/dk/3.pdf
- ↑ BEF4: Population 1 January by Islands, Statistics Denmark
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զելանդիա (կղզի)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 681)։ |