Սորյո քաղաքը գտնվում է դանիական Զելանդիա կղզու կենտրոնում, գլխավոր երկաթուղային գծի վրա, որը միացնում է Կոպենհագենը և Փրեդերիսիյան։ Հանդիսանում է 2007 թվականին խոշորացված Սորյո կոմունայի կենտրոնը և ամբողջ Զելանդիա շրջանի վարչական կառավարման վայրը։ Աշխարհագրական առումով Սորյոն գտնվում է կղզու վրա, շրջապատված երեք լճերով։
Սորյո քաղաքը հիմնադրվել է ավելի քան 850 տարի առաջ։ Ի սկզբանե այս բնակավայրը գտնվում էր փոքր-ինչ հյուսիս, Պեդերսբորգ դղյակի մոտ։ Քաղաքից 8 կիլոմետր հեռավորության վրա գտնվում էր դանիական արիստոկրատական տոհմի տոհմական տիրույթը, որտեղ դաստիարակվում էր ապագա թագավոր Բալդեմար 1-ինը (1157-1182-ական թվականներ)։ 1151 թվականին Գվիդե տոհմից Ասեր Ռիգը Սորյոյում կառուցում է բենեդիկտյան վանք։ 1586 թվականին Սորյոյում Ռեֆորմացիայի շրջանակներում բացվում է Ակադեմիա, որը իր մեջ ընդգրկում է լատինական դպրոց և ասպետական ակադեմիա, որը նշանակված է արիստոկրատական ընտանիքների ներկայացուցիչների կրթման համար։