Կոպենհագեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կոպենհագեն (այլ կիրառումներ)
Քաղաք
Կոպենհագեն
դան․՝ København
Դրոշ Զինանշան
København segl 1296.jpg Københavns byvåben 1894.png

Copenhagen Collage.jpg
Սլոտսհոլմեն, Մարմարե եկեղեցի, Տվոլի այգի, գշերային Կոպենհագեն
Կոորդինատներ: 55°41′13″ հս․ լ. 12°35′0″ ավ. ե. / 55.68694° հս․. լ. 12.58333° ավ. ե. / 55.68694; 12.58333
Երկիր Դանիա Դանիա
Մարզ Մայրաքաղաքային մարզ
Կոմունա Կոպենհագեն
Ներքին բաժանում 15 շրջաններ
Քաղաքապետ Ֆրանկ Յենսեն
Առաջին հիշատակում 11-րդ դար
Տվյալ կարգավիճակում XIII դար թվականից
Մակերես 88,25 կմ²
Կլիմայի տեսակ ծովային
Բնակչություն 549 050 մարդ (2012)
Խտություն 6214,7 մարդ/կմ²
Ագլոմերացիա 1 213 822
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 0045 (մինչև 2005 թ.)
Փոստային ինդեքս 1000
Փոստային ինդեքսներ 1000
Պաշտոնական կայք kk.dk
##Կոպենհագեն (Դանիա)
Red pog.png

Կոպենհագեն[1] (դան․՝ København [kʰøb̥ənˈhaʊ̯ˀn], հին դան․՝ Køpmannæhafn - «Առևտրականների նավահանգիստ», լատ.՝ Hafnia), Դանիայի մայրաքաղաքը և խոշորագույն բնակավայրը։ Գտնվում է Զելանդիա, Սլոտսհոլմեն և Ամագեր կղզիների վրա։ Պատմական քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 500 հազար մարդ, արվարձաններով՝ ավելի քան 1 մլն մարդ։ Կոպենհագենի մի մասն է կազմում Քրիստիանիա ազատ քաղաքը, որն ունի մասամբ ինքնակառավարություն։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հիշատակվում է 1043 թվականին Հավն (դան․՝ havn ― «նավահանգրվան» անունով։ 1167 թվականին այն ժամանակվա մայրաքաղաք Ռոսկիլեից այստեղ ժամանած Արսալոն եպիսկոպոսը Ստոկհոլմ փոքրիկ կղզում հիմնել է մի ամրություն, որն ուներ ստրատեգիական կարևոր դիրք և ապահովում էր հսկողությունը Էրեսուն նեղուցի նկատմամբ։ Այստեղ արագորեն սկսեց աճել մի բնակավայր, որտեղ կազմակերպվում էր ձկան առևտուր, ուր վաճառականներ էին գալիս Բալթիկայի տարբեր երկրներից։

Բնակավայրը 1170 թվականին անվանվել է Կոպենհագեն (København, բառացի՝ «վաճառականական նավահանգրվան»․ անվանման գերմաներեն ձևն է Kopenhagen, որն էլ գործածական է աշխարհի շատ լեզուներում, այդ թվում հայերերում)[2]։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1254 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1416 թ.-ին անցել է թագավորի անմիջական իշխանության տակ և ստացել լայն արտոնություններ, իսկ 1433 թ.-ին դարձել է թագավորական աթոռանիստ։

Ճարտարապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպենհագենի հին մասում պահպանվել է նեղ ու ոլորուն փողոցներով միջնադարյան օղակա-շառավղային հատակագծումը։ Ճարտարապետական հուշարձաններից են Կրիստիանսբորգ պալատ-պառլամենտը (1733-1740), Բիրժան (1619-1640), Տորդվալսենի թանգարանը (1839-1848), Ռոսենբերգ պալատը (1606-1634), միջնաբերդը (1661), բարոկկո ոճի Շառլոտենբերգ պալատը (1672-1677) և Ամալիենբորգ պալատային համալիրը (շինարարության սկիզբը՝ 1750), ռատուշան (1892-1905)։

20-րդ դարի սկզբից քաղաքն աճում է դեպի հյուսիս-արևմուտք և հարավ՝ միաձուլվելով արվարձաններին, որտեղ կառուցում են բնակելի համալիրներ։ 20-րդ դարի կառույցներից են Գրունդտվիգի եկեղեցին (1921-1940), ռադիոկենտրոնի համալիրը (1938-1945), «ՍԱՍ» ավիաընկերության շենքը (1959)։ Կոպենհագենի զարգացման գլխավոր հատակագիծը հրապարակվել է 1948-ին (ճարտարապետ՝ Ս. Է. Ռասմուսսեն)։

Թատրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արքայական թատրոն (Det Kongelige Teater) - Դանիայի ամենամեծ թատրոնը, հիմնադրվել է XVIII դարում, առաջին ազգային թատրոն է[3]
  • Նոր թատրոն (Det Teater Ny) - Դրամատիկական թատրոն, բացվեց 1908 թ. սեպտեմբերի 19
  • Օպերայի տուն (Operaen Pa Holmen) աշխարհի օպերաների տներից ամենաթանկ և նորագույներից մեկը[3]։ Տրամադրված է Դանիայի թագավորական թատրոնին
  • Թատրոնի տուն (Skuespilhuset) - Դրամատիկական թատրոն։ Տրամադրված է Դանիայի թագավորական թատրոնին

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 
  3. 3,0 3,1 Դանիայի Արքայական թատրոնի կայք.(դան.)
ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներ Flag of Europe.svg

Աթենք  · Ամստերդամ · Բեռլին  · Բրատիսլավա  · Բրյուսել  · Բուդապեշտ  · Բուխարեստ  · Դուբլին  · Վալետա  · Վարշավա  · Վիենա  · Վիլնյուս  · Կոպենհագեն  · Լիսաբոն  · Լյուբլյանա · Լոնդոն · Լյուքսեմբուրգ  · Մադրիդ  · Նիկոսիա  · Փարիզ  · Պրահա  · Ռիգա · Հռոմ  · Սոֆիա  · Ստոկհոլմ  · Տալլին  · Հելսինկի