Jump to content

Կենտրոնական եվրոպական ժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենտրոնական եվրոպական ժամանակ (ԿԵԺ (CET)), օգտագործվում է Եվրոպայի մեծ մասում և Հյուսիսային Աֆրիկայի մի քանի երկրներում։ Այն ժամային գոտի է, որը մեկ ժամ առաջ է Համաշխարհային կոորդինացված ժամանակից (UTC): Ժամային տարբերությունը Համաշխարհային կոորդինացված ժամանակից գրվում է +01:00: Որոշ աղբյուրներում այս ժամային գոտին կոչվում է Միջին եվրոպական ժամանակ (MET, Գերմաներեն` MEZ) նաև երբեմն կոչում են Բեռլինի ժամանակ, Հռոմեական ստանդարտ ժամանակ (RST), Փարիզի ժամանակ կամ Հռոմի ժամանակ.[1]

15-րդ արևելյան միջօրեկանը հիմնականում մտնում է UTC+01:00 ժամային գոտու մեջ համաձայն ժամային գոտիների համակարգերի։

2011 թվականի դրությամբ բոլոր Եվրոպական Միության անդամ երկրները փոխվեցին ամառային ժամանակի, այսպիսով ԿԵԺ-ը օգտագործվում է ձմռանը, իսկ ամռանը Կենտրոնական եվրոպական ամառային ժամանակը ԿԵԱԺ (CEST) (կամ UTC+1, Ամառային ժամանակ) ամռանը (մարտի վերջին կիրակի օրվանից մինչև հոկտեմբերի վերջին կիրակի օրը)։

Մեծ թվով աֆրիկյան երկրներ օգտագործում են UTC+1 ամբողջ տարին, որը կոչվում է Արևելյան Աֆրիկայի ժամանակ ԱԱԺ (WAT):

Օգտագործում Եվրոպայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
'15-րդ միջօրեականի' արձանը Լեհաստանի Ստարգարդ քաղաքում:

Ներկայիս օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դրությամբ Կենտրոնական եվրոպական ժամանակից օգտվում են[2] Ալբանիան, Անդորրան, Ավստրիան, Բելգիան, Բոսնիա և Հերցեգովինան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունգարիան, Իտալիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Մակեդոնիան, Մալթան, Մոնակոն, Չեռնոգորիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան և Շվեյցարիան։

  • 1890
  • 1891
    • Չեխիայի ներկայիս տարածքը սկսեց օգտվել ԿԵԺ-ից։
  • 1 ապրիլ 1893
  • 1894
    • Շվեյցարիան անցում կատարեց UTC+00:30-ից ԿԵԺ-ի։
    • Լիխտենշեյնը օգտվեց ԿԵԺ-ից։
    • Դանիան օգտվեց ԿԵԺ-ից։
  • 1895
    • Նորվեգիան օգտվեց ԿԵԺ-ից։
  • 1900
    • Շվեդիան օգտվեց ԿԵԺ-ից։
  • 1904
    • Լյուքսեմբուրգը օգտվեց ԿԵԺ-ից, սակայն հրաժարվեց 1918 թվականից։
  • 1914
    • Ալբանիա։
  • 1914–1918
  • 1920
    • ԼԼիտվան օգտվեց ԿԵԺ-ից, սակայն հրաժարվեց 1940 թվականից։
  • 1922
    • Լեհաստան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Romance Standard Time
  2. CET – Central European Time / European Central Time (Standard Time)
  3. Bartky, Ian R. (2007). One Time Fits All: The Campaigns for Global Uniformity. Stanford University Press. էջեր 126–7. ISBN 0804756422. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.