Լիսաբոն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լիսաբոն | |||||
պորտ.՝ Lisboa | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Լիսաբոն | ||||
Ներքին բաժանում | Campo de Ourique?, Ajuda?, Էստրելա, Alvalade?, Areeiro?, Benfica?, Beato?, Lumiar?, Ավենիդաս Նովաս, Բելեն, Santa Maria dos Olivais?, Alcântara?, Campolide?, Santa Clara?, Սանտա Մարիա Մայոր?, Santo António?, Сан-Вісенте?, Carnide?, Parque das Nações?, Arroios?, São Domingos de Benfica?, Misericórdia?, Penha de França? և Marvila? | ||||
Առաջին հիշատակում | մ. թ. ա. 205 | ||||
Մակերես | 100,05±0,01 կմ² | ||||
ԲԾՄ | 100±100 մետր | ||||
Բնակչություն | 545 796 մարդ (2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+0 և UTC+1 | ||||
Փոստային դասիչ | 1000–1900 | ||||
Պաշտոնական կայք | lisboa.pt(պորտ.) | ||||
| |||||
Լիսաբոն (պորտուգալերեն՝ Lisboa), նաև Լիզբոն, Պորտուգալիայի մայրաքաղաքն է, ծովային նավահանգիստ Տեժու գետի գետաբերանի մոտ՝ Ատլանտյան օվկիանոսից 15 կմ հեռու։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն փաստը, որ Լիսաբոն անունը եկել ` դեռ Փյունիկիայի ժամանակներից, շատ է կրկնվում ոչ ակադեմիական գրականություններում և սովորաբար հղելով այն փաստը, որ Alis-Ubo նշանակում է «ապահով նավահանգիստ»[2]։ Մինչև այդ հռոմեական՝ առաջին դարի գրողները պնդում են, որ Լիսաբոն հիմնադրել է առասպելական հերոս` Ոդիսևսը[3], երբ վերադառնում էր Տրոյայից[4]։ Չնայած, որ արդի հնագիտական պեղումների արդյունքով գտնում են Փյունիկյան հետքեր[5], բայց ոչ մի պնդում հիմնավորապես չի ապացուցվել։ Մեկ այլ վարկած հիմնաված է անտիկ հիդրոնիմի վրա, ենթադրելով որ անունը եկել է նախահռոմեական տեղանուն Տագուսից, Lisso կամ Lucio: Ծագումով Հռոմեական Իսպանիայից աշխարհագետ Պոմպոնիուս Մելան Լիսաբոն անունը լատիներեն գրվել է Ulyssippo: Ավելի ուշ Պլինիոս Ավագը ներկայացնում է, որպես "Olisippo", իսկ Հույները՝ Olissipo (Ὀλισσιπών) կամ Olissipona (Ὀλισσιπόνα)[6][7]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ. թ. ա. 2-րդ դարում նվաճել են հռոմեացիները, որոնք այն անվանել են Ֆելիցիտաս Յուլիա (լատիներեն՝ Felicitas Julia)։ 714 թվականին գրավել են արաբները ու այն անվանել Ալ-Օշբունի կամ Լիշբունա, որից էլ առաջացել է այժմյան պորտուգալերեն Lisboa ձևը։ Արևելահայերեն Լիսաբոն ձևը փոխառված է ռուսերենից (Лисабон), որն էլ իր հերթին այն փոխառել է գերմաներենից (Lissabon)։ Արևմտահայերենում տարածված է անվան Լիզպոն ձևը, որը փոխառված է ֆրանսերենից (Lisbonne)։
Լիսաբոնը 1255 թվականից Պորտուգալիայի մայրաքաղաքն է[8]։
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիսաբոնի աշխարհագրական դիրքը 38°42′49″ հս․ լ. 9°08′21″ ամ. ե.HGЯO: Այն գտնվում է Տախո գետի ափին։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Lիսաբոնը ունի միջերկրածովային կլիմա[9] տաք ամառներով և մեղմ ձմեռներով։ միջին ջերմասնիճանը կազմում է 21.5 °C (70.7 °F) և 13.5 °C (56.3 °F)՝ գիշերը։ Ծովի միջին ջերմաստիճանը կազմում է 17.5 °C (63.5 °F):
Ամենացուրտ ամսին՝ հունվարին, օրվա ամենաբարձր ջերմաստիճանը տատանվում է 11 °C (52 °F)-ի և 18 °C (64 °F)-ի միջև, իսկ գիշերը ջերմաստիճանը տատանվում է 3 °C (37 °F)-ի և 13 °C (55 °F)-ի միջև։ Ծովի ջերմաստիճանը կազմում է 15 °C (59 °F)[10]: Ամենատաք ամսին՝ օգոստոսին, ջերմաստիճանը տատանվում է 26 °C (79 °F)-ի և 33 °C (91 °F)-ի միջև, իսկ գիշերը՝ 17 °C (63 °F)-ի և 21 °C (70 °F) միջև։ Ծովի ջերմաստիճանը կազմում է 20 °C (68 °F)[10]:
Ընդհանրապես Լիսաբոնում ամառային շրջանը տևում է վեց ամիս՝ մայիսից մինչև հոկտեմբեր։ Մարտը, ապրիլը, նոյեմբերը եղանակի անցումային շրջաններ են և ջերմաստիճանը չի գերազանցում 20 °C (68 °F)-ը։ Այդ երեք ամիսների միջին ջերմաստիճանը ցերեկը կազմում է18.9 °C (66 °F), իսկ գիշերը՝ 12.0 °C (53.6 °F): Դեկտեմբերը, հունվարը և փետրվարը ամենացուրտ ամիսներն են և միջին ջերմաստիճանը ցերեկը կազմում է 15.5 °C (59.9 °F), իսկ գիշերը՝ 8.9 °C (48.0 °F):
Ողջ Եվրոպական քաղաքների մեջ (Վալենսիայի հետ միասին), Լիսաբոնը ունի ամենատաք ձմեռային և ամենացուրտ գիշերային ջերմաստիճանները, միջինում՝ 8.3 °C (46.9 °F) ամենացուրտ ամսին և 18.6 °C (65.5 °F)՝ ամենատաք ամսին։
Հինականում անձրև է գալիս ձմռանը, իսկ ամռանը ընդհանուր առմամբ չոր է։ Արևը շողում է մոտավորապես 2,800 ժամ մեկ տարվա ընթացքում, միջինում՝ 4.6 ժամ մեկ օրվա ընթացքում։
Լիսաբոնի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 24.1 (75.4) |
26.8 (80.2) |
30.4 (86.7) |
33.2 (91.8) |
37.8 (100) |
41.5 (106.7) |
40.6 (105.1) |
41.8 (107.2) |
38.3 (100.9) |
34.6 (94.3) |
28.3 (82.9) |
25.2 (77.4) |
41.8 (107.2) |
Միջին բարձր °C (°F) | 14.8 (58.6) |
16.2 (61.2) |
18.8 (65.8) |
19.8 (67.6) |
22.1 (71.8) |
25.7 (78.3) |
28.2 (82.8) |
28.3 (82.9) |
26.5 (79.7) |
22.5 (72.5) |
18.2 (64.8) |
15.3 (59.5) |
21.5 (70.7) |
Միջին օրական °C (°F) | 11.6 (52.9) |
12.7 (54.9) |
14.9 (58.8) |
15.9 (60.6) |
18.0 (64.4) |
21.2 (70.2) |
23.1 (73.6) |
23.5 (74.3) |
22.1 (71.8) |
18.8 (65.8) |
15.0 (59) |
12.4 (54.3) |
17.5 (63.5) |
Միջին ցածր °C (°F) | 8.3 (46.9) |
9.1 (48.4) |
11.0 (51.8) |
11.9 (53.4) |
13.9 (57) |
16.6 (61.9) |
18.2 (64.8) |
18.6 (65.5) |
17.6 (63.7) |
15.1 (59.2) |
11.8 (53.2) |
9.4 (48.9) |
13.5 (56.3) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 1.0 (33.8) |
1.2 (34.2) |
0.2 (32.4) |
5.5 (41.9) |
6.8 (44.2) |
10.4 (50.7) |
14.1 (57.4) |
14.7 (58.5) |
12.1 (53.8) |
9.2 (48.6) |
4.3 (39.7) |
2.1 (35.8) |
0.2 (32.4) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 99.9 (3.933) |
84.9 (3.343) |
53.2 (2.094) |
68.1 (2.681) |
53.6 (2.11) |
15.9 (0.626) |
4.2 (0.165) |
6.2 (0.244) |
32.9 (1.295) |
100.8 (3.969) |
127.6 (5.024) |
126.7 (4.988) |
774 (30.47) |
աղբյուր: Օդերևութաբանության համալսարան[11] |
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հարուստ է ճարտարապետական կառույցներով։ Լիսաբոնում կարող եք գտնել Ռոմանական, Գոթական, Բարոկկո, Մոդեռն և Պոստմոդեռն ոճի շինարարական կառույցներ։ Լիսաբոնում շատ են նաև պատմական զբոսայգիները և արվարձանները, մասնավորապես վերին շրջաններում։ Ճանաչվածներից են՝ Ազատության պողոտան, Պերեյրա դե Մելոյի պողոտան, Ալմիրանտե Ռեիսի պողոտաn և Հանրապետության պողոտան։
Քաղաքի ամենահայտնի թանգարաններից են Հնամյա արվեստի ազգային թանգարանը, Ազուլեժու թանգարանը, Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը (պարունակում է հին և արդի արվեստի հավաքածուներ), Բերարդոյի հավաքածուի թանգարանը Բելեմի մշակութային կենտրոնում, Էլեկտրոնիկայի թանգարանը, Ազգային կառքերի թանգարանը (պարունակում է աշխարհի ամենամեծ կառքերի հավաքածուն)։
Լիսաբոնի օպերային թատրոնը և Սան-Կառլոս թատրոնը աշնանը և ձմռանը ունենում են լեցուն մշակութային օրակարգ։ Ճանաչված թատրոններից է՝ Բելեմի մշակութային կենտրոնի թատրոնը, the Մարիա II ազգային թատրոնը, Գալուստ Գյուլբենկյանի թատրոնը և Կամոես Թատրոնը։

«Քրիստոս թագավոր» արձանը գտնվում է Տագուս գետի հարավային ափին՝ ալմադայում։ Բացված ձեռքերով նայում է ամբողջ քաղաքին, այն հիշեցնում է Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոսի արձանը։ Կառուցվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Պորտուգալիայի զոհերի հիշատակին։
Լիսաբոնում հունիսի 13-ին նշում են Սուրբ Անտոնիոյի տոնը։ Սուրբ Անտոնիոն եղել է Պորտուգալացի հարուստ բոհեմացի, ով եղել է կանոնականաց և եկեղեցու ուսուցիչ։ Չնայած որ Լիսաբոնի հովանավոր սուրբը եղել է Սառագոսայի Վիկենտը, որի աճյունը հանգչում է Լիսաբոնի մայր տաճարում և իր հետ կապված տոն չկա։
Էդվարդ VII այգին քաղաքի երկրորդ ամենամեծ այգին է Մոնսանտոի անտառային այգուց հետո, գտնվում է գլխավոր պողոտայից՝ Ազատության պողոտայից, ներքև ունի տարբեր ծաղիկներ և բույսեր, իսկ ջերմոցում (պորտ.՝ Estufa Fria) ունեն արևադարձային և մերձարևադարձային բույսեր։ Բնօրինակ անունը Parque da Liberdade, բայց Էդվարդ VII-ի պատվին փոխանվանվեց, ով Լիսաբոն էր եկել 1903-ին։

Լիսաբոնում տեղի է ունենում Lisboarte, DocLisboa – Լիսաբոնի միջազգային վավերագրական կինոների փառատոնը[12], միջազգային փառատոն՝ Հումորիսների դիմակները, Lisboa Mágica – փողոցային հրաշքի փառատոնը, Monstra – Անիմացիոն ֆիլմերի փառատոնը՝ Լիսաբոնի հեքիաթների գիրք[13], Peixe em Lisboa – Լիսաբոնի ձկները[14], և շատ ուրիշ բաներ։
Լիսաբոնը ունի երկու մշակութային արժեք՝ գրանցված UNESCO-ի կողմից որպես համաշխարհային ժառանգություն՝ Տորրի դի Բելեն աշտարակը և Ջեռոնիմոս վանքը։ Բացի այդ 1994-ին լիսաբոնը եղել է Եվրոպատակ մշակույթի մայրաքաղաքը, իսկ 1998-ին կազմակերպել է Expo '98-ը (1998 Լիսաբոնի համաշխարհային ցուցահանդես)։

Լիսաբոնը համարվում է Պորտուգալական ճարտարապետության հայրենիքը[15], և Լիսաբոնի նորաձևության կենտրոնը[16]։
Պորտուգալական ճանապարհների խճանկարները առաջացել են Լիսաբոնում, 1800-ականներին և տարածվել է Պորտուգալերեն խոսող մնացած երկրներում։ Լիսաբոնը դեռ մնում է քաղաքի ձևավորման ամենաթանկ օրինակներից մեկը։
Expresso թերթը ամեն տարի հրապարակվող կենսամակարդակի հարցման արդյունքներով Պորտուգալիական քաղաքների մեջ՝ Լիսաբոնը համարվել է ապրելու համար ամենահարմար քաղաքը[17]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի պատմական բնակչությունը ՔՀ 1300-ին եղել է մոտ 35,000։ ՔՀ 1400-ին՝ 60,000 ավելի, իսկ ՔՀ 1500-ին՝ մոտ 70,000։ 1528-ից մինչև 1590 բնակչությունը ավելացել է 70,000-ից մինչև 120,000-ը, 140,000՝ ՔՀ 1600-ին և 200,000՝ ՔՀ 1700[18][19][20]։
Լիսաբոնը քաղաքի կենտրոնում 100.05 կմ² տարածքի վրա ունի 552,700 բնակիչ։ Լիսաբոնը իր մեծությամբ տասնմեկերորդն է Եվրամիության երկրների մեջ զիջելով՝ Փարիզին, Լոնդոնին, Ռուրյան շրջանին, Մադրիդին, Միլանին, Բարսելոնային, Բեռլինին, Հռոմին, Նեպալին և Աթենքին[21] Ողջ Լիսաբոնում բնակվում է մոտ 2.8 միլիոն բնակիչ։ Ըստ պաշտոնական կառավարության տվյալների Մեծ Լիսաբոնի տարածքը ունի 2,821,876 բնակիչ[22]։ Այլ աղբյուրներ նույնպես նշում են այս թվերը, ըստ տնտեսական համագործության և զարգացման կազմակերպության այնտեղ կա 2,797,612 բնակիչ[23],։ իսկ Միացյալ ազգերի տնտեսական և սոցիալական հարցերի վարչության տվյալներով՝ 2,890,000[24], ըստ Եվրոստատի՝ 2,839,908[25], ըստ Բրուքինգի համալսարանի՝ 2,968,600[26]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիսաբոնի մետրոն միակ ուղին է, որը միացնում է քաղաքի կենտրոնը, վերին և արևելյան շրջաններին։ Առաջարկվել են մի քանի ընդլայնման նախագծեր։ Արդեն մեկ դար է ավտոբուսների, ճոպանուղիների և տրամվայների ծառայությունները մատակարարում է Carris ընկերությունը։
Տրամվայներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրամվայները ներկայացվել է 19-րդ դարում և ներմուծվել՝ Ամերիկայից ու անվանվել են americanos: Հին տրամվայներ դեռ կարող եք տեսնել Museu da Carris-ում (հանրային տրանսպորտի թանգարան )։ Այս տարբերվող դեղին տրամվայները համարվում Լիսաբոնի տեսարժան վայրերից մեկը։ Տրամվայները շատ հարմար չափսի են, որպեսզի բարձրանան սարերը և անցնեն քաղաքի նեղ փողոցներով[27][28]։

Գնացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կա Լիսաբոնից մեկնող չորս երկաթուղղիներ՝ Կասկայսը, Սինտրան, Ազամբուջան և Սետուբալը։ Խոշոր երկաթուղղային կայարաններից են Սանտա Ապոլոնիան, Ռոսիոն, Գարե դո Օրիենտե, Ետնրեկամպոս։
Ավտոմեքենաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կան քաղաքամերձ ավտոբուսների ծառայություններ (միացնում են Լիսաբոնին մոտ գտնվող քաղաքները)՝ Վիմեքա[29], Լիսաբոնի ավտոբուս[30], Տրանսպորտ Սուլ դո Տեժու[31], Բոա Վիագեմ[32], Բառաքուիերո[33]։ Իրենք հիմնական ընկերություններն են և գործում են քաղաքի տարբեր տերմինալներում։
Կամուրջներ և լաստանավեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը միանում է Տագուսի հեռու կողմերը երկու կարևվոր կամուրջներով՝
- Կամուրջ Ապրիլի 25, բացվել է (Պոնտե Սալազար անունով) 1966-ի օգոստոսի 6-ին, ավելի ուշ անվանափոխվում է Մեխակների հեղափոխության ամսաթվով, Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջն է:[փա՞ստ]
- Վասկո դա Գամա կամուրջ, բացվել 1998-ի մայիսին, 17.2 km (10.7 mi), Եվրոպայի ամենաբարձր կամուրջն է:[փա՞ստ]
Սկսվել էր Տագուսով անցնող երրորդ կամրջի շինարարական աշխատանքները, բայց նախագիծը հետաձգվեց Պորտուգալիայի տնտեսական ճգնաժամի պատճառով։
Գետը կարելի է նաև անցնել վարձույթով տրվող լաստանավերով։ Transtejo & Soflusa ընկերությունը[34] կազմակերպում է ուղևորություններ քաղաքի տարբեր կետերից դեպի՝ Կասիլաս, Սեյշալ, Մոնտիժու, Բրանդոա պորտ և Տրաֆարիա։
Ավիատեղափոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիսաբոնի Պորտելա օդանավակայանը գտնվում է քաղաքի սահմանների մեջ և համարվում է հանգույց հետևյալ ընկերությունների համար՝ TAP Portugal,Ryanair,Portugália, White Airways:
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում կան մասնավոր և պետական միջնակարգ դպրոցները, ինչպես նաև սկզբնական դպրոցներ և մանկապարտեզներ։ Մեծ Լիսաբոնի տարածքում կան միջազգայն դպրոցներ ինչպիսիք են` Սուրբ Ջուլիայի դպրոցը, Գերմանական, Իսպանական, Ֆրանսիական դպրոցները։
Բարձրագույն կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիսաբոնում կա երկու պետական համալսարան և մեկ ինստիտուտ՝ Լիսաբոնի հալսարան (Պորտուգալիայի ամենամեծ համալսարանն է), Լիսաբոնի Նոր համալսարան (հիմնադրվել է 1973-ին) և ISCTE - Լիսաբոնի ինստիտուտ (հիմնադրվել է 1973-ին), որտեղ դասավանդվում են գրեթե բոլոր տեսակի առարկաները։
2007–ից 2008 ուսումնական տարում Լիսաբոնի համալսարաններում սովորել է 125,867 ուսանող, որից 81,507-ը Լիսաբոնի պետական համալսարանի ուսանող էին[35]։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսաբոնը վաղ ժամանակներից է սպորտում։ Նա կազմակերպել մի շարք հանդիպումներ ներառյալ Եվրոպայի առաջնություն եզրափակիչը։ Քաղաքում անցկացվել են նաև 2001-ի թեթև ատլետիկայի առաջնությունը, 1983-ի և 1992-ի սուսերամարտի Եվրոպայի առաջնությունները, 2003-ին տղամարդկանց հանդբոլի առաջնությունը և 2008-ին Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը։ 2014-ին քաղաքում անցկացվել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։
Ֆուտբոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը ունի Պորտուգալիայի բարձրագույն լիգա՝ Սուպերլիգա, խաղացող երեք ֆուտբոլային ակումբ։ Sport Lisboa e Benfica-ան (ավելի տարածված է Benfica անունը), 35 անգամ հաղթել է Սուպերլիգան և երկու անգամ հաղթել են Եվրոպայի գավաթը։ Լիսաբոնի երկրորդ լավ առաջադիմած ակումբը Պորտուգալիայի Սպորտինգ ակումբն է (ավելի տարածված է Սպորտինգ անունը), որը հաղթել է Սուպերլիգան 18 անգամ։ Երրորդ ակումբը Բելենշիսն է, հիմնվել է Բելեմի շրջանում և Սուպելիգան հաղթել է մեկ անգամ։
Լիսաբոնը ունի ՈւԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանող երկու էլիտար մարզադաշտ՝ Բելնֆիկայի Benfica's Իստադիու դա Լուս (Լույսի մարզադաշը), որում տեղավորվում է ավելի քան 65,000 մարդ և Սպորտինգի Ժոզե Ալվալադեի մարզադաշտը, որում տեղավորվում է ավելի քան 50,000 մարդ։ Քաղաքը ունի նաև ազգային մարզադաշտ, իր մեջ տեղավորում է 37,000 մարդ, բայց նախատեսված է միայն ազգային հավաքականի և միջազգային ֆուտբոլային հանդիպումների համար։ 1967-ի Եվրոպայի գավաթի եզրափակիչը անցկացվել է այնտեղ։
Այլ սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիսաբոնում տարածված են նաև այլ սպորտաձևեր՝ հանդբոլը, բասկետբոլը, ռեգբին։ Քաղաքում կան բազմազան սպորտային հարմարություններ, սկսած աթլետիկայից, վերջացրած նավարկումով, գոլֆից մինչև լեռնային հեծանվորդություն։ Մարտ ամսին քաղաքում անցկացվում է Լիսաբոնի կիսամարաթոնը, իսկ Սեպտեմբերին՝ Պորտուգալիայի կիսամարաթոնը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://mapas.ine.pt/download/index2021.phtml — National Institute of Statistics.
- ↑ Various, compiled (1780). An Universal History, From the Earliest Accounts to the Present Time. էջ 345.
- ↑ Adrien Delmas; Nigel Penn (2012 թ․ հունվարի 20). Written Culture in a Colonial Context: Africa and the Americas 1500 - 1900. BRILL. էջ 348. ISBN 978-90-04-22524-4.
- ↑ Vincent Barletta (2010 թ․ մայիսի 15). Death in Babylon: Alexander the Great and Iberian Empire in the Muslim Orient. University of Chicago Press. էջ 39. ISBN 978-0-226-03739-4.
- ↑ Peter Whitfield (2005). Cities of the World: A History in Maps. University of California Press. էջ 99. ISBN 978-0-520-24725-3.
- ↑ Justino Mendes de Almeida (1992). De Olisipo a Lisboa: estudos olisiponenses. Edições Cosmos. էջ 19. ISBN 978-972-9170-75-1. «...que o nome Lisboa derivaria de um acusativo grego da 3° declinação, Olisipona.", p. 19, (...the name Lisbon derives from the third declension of the Greek accusative singular, Olisipona.)»
- ↑ Smith, William (1854), Dictionary of Greek and Roman Geography, illustrated by numerous engravings on wood, London, England: Walton and Maberly
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 209.
- ↑ «World Map of Köppen−Geiger Climate Classification».
- ↑ 10,0 10,1 «Weather2Travel.com: Lisbon Climate Guide».
- ↑ «Monthly Averages for Lisbon, Portugal (1981-2010)». Instituto de Meteorologia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «doclisboa 2009». Doclisboa.org. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Feira do Livro de Lisboa». Feiradolivrodelisboa.pt. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Peixe em Lisboa». Peixemlisboa.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Trienal de Arquitectura de Lisboa». trienaldelisboa.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «ModaLisboa – LisboaFashionWeek – Semana oficial da moda portuguesa». Modalisboa.pt. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Classificação Expresso das melhores cidades portuguesas para viver em 2007 Արխիվացված 2008-10-25 Portuguese Web Archive, Expresso
- ↑ Cities and Economic Development: From the Dawn of History to the Present. books.google.am. 1991 թ․ հունիսի 18. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ The First European Description of Japan, 1585. books.google.am. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Introduction to Global Politics. books.google.am. 2013 թ․ հունիսի 17. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Demographia: World Urban Areas Արխիվացված 17 Մայիս 2017 Wayback Machine - demographia.com, 06.2021
- ↑ Diário da República, 1.ª série — N.º 176 — 12 de setembro de 2013 Արխիվացված 27 Ապրիլ 2014 Wayback Machine – Assembly of the Republic (Portugal), 2013
- ↑ Metro eXplorer Արխիվացված 2015-04-10 Wayback Machine - OECD
- ↑ World Urbanization Prospects - Department of Economic and Social Affairs, United Nations, 2007
- ↑ "Population by sex and age groups on 1 January" - Eurostat, 2012
- ↑ 2014 Global Metro Monitor - Brookings Institution, 2015
- ↑ [1] Արխիվացված 2007-01-03 Wayback Machine Information from Carris, Lisbon transportation company.
- ↑ [2] Արխիվացված 2011-05-15 Wayback Machine Details of Lisbon's trams, from Luso Pages
- ↑ «vimeca». Vimeca.pt. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Bem vindo ao site da Rodoviária de Lisboa». Rodoviária de Lisboa. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «TST – Transportes Sul do Tejo». Tsuldotejo.pt. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Boa Viagem». Boa-viagem.pt. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Barraqueiro Transportes». Barraqueirotransportes.pt. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Transtejo e Soflusa». Transtejo.pt. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Statistics on enrollment from GPEARI/Ministry of Science, Technology and Higher Education (MCES) (Excel spreadsheet, 2007/08 school year)». Estatistics.gpeari.mctes.pt. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսաբոն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 622)։ ![]() |
|