Սան Մարինո (քաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Մարինո (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սան Մարինո | |||||
Città di San Marino | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Հիմնադրված է | 301 թ. | ||||
Առաջին հիշատակում | 301 | ||||
Մակերես | 7,09 կմ² | ||||
ԲԾՄ | 328 մ | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Խոսվող լեզուներ | իտալերեն | ||||
Բնակչություն | 4․128 մարդ (2013) | ||||
Խտություն | 582.23 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +378 0549 | ||||
Փոստային ինդեքսներ | RSM-47890 | ||||
Ավտոմոբիլային կոդ | RSM | ||||
Պաշտոնական կայք | sanmarinosite.com/castelli/sanmarino/ | ||||
| |||||
Սան Մարինո (իտալերեն՝ Città di San Marino), Սան Մարինո պետության մայրաքաղաքը, որը գտնվում է Ադրիատիկ ծովից ոչ հեռու տեղակայված Ապենինյան թերակղզու վրա։ Բնակչությունը՝ 4,128 մարդ (2013 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ)։ Քաղաքը տեղակայված է Մոնթե Տիտանո լեռների վրա։ Քաղաքը հիմնադրվել է 301 թվականին որմնադիր Մարինոյի կողմից, ով Մոնթե Տիտանոյի քարանձավում ստեղծել է ազատ որմնադիրների համայնքը։
Սան Մարինոյում են գտնվում կառավարությունը, պետական հաստատությունները, տպագրությունը, թերթերի խմբագրությունները։
Բժշկական սպասարկումը և դպրոցական կրթությունն անվճար է։ Քաղաքում գործում են մի քանի տարրական և միջնակարգ դպրոցներ, վարժարան, մասնագիտական ուսումնարան։
1932 թվականին այստեղ կառուցվել է էլեկտրական երկաթուղային գիծ (Սան Մարինոն միացնում է իտալական Ռիմինի քաղաքի հետ)։ Երկաթուղու երկարությունը 32 կմ է, որոնցից 17 կմ-ը անցնում է Մոնթե Տիտանո լեռան միջով։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սան Մարինոն բաժանվում է 7 համայնքների[1]՝
- Կա-Բերլոնե (իտալերեն՝ Cà Berlone)
- Կանեպա (իտալերեն՝ Canepa)
- Կասոլե (իտալերեն՝ Casole)
- Կաստելարո (իտալերեն՝ Castellaro)
- Մոնտալբո (իտալերեն՝ Montalbo)
- Մուրատա (իտալերեն՝ Murata)
- Սանտա Մուստիոլա (իտալերեն՝ Santa Mustiola)
Տուրիստական տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական տուրիստական տեսարժան վայրերը գտնվում են Սան Մարինո քաղաքի պատմական կենտրոնում։
- Երեք աշտարակներ (Գուաիտա, Չեստա, Մոնտալե)
- Սան Մարինոյի բազիլիկ
- Պալացո Պուբլիկո
- Ազատության հրապարակ
- Սան Մարինոյի պետական թանգարան
Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Article with the list of curazie on the official Sanmarinese electoral website»։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 5-ին։ Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15
|