Բրատիսլավա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բրատիսլավա | |||||
Bratislava | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Ներքին բաժանում | Հին քաղաք, Նովե Մեստո, Կառլովա Վես, Ռուժինով, Պետրժալկա, Դուբրավկա, Դևին, Դևինսկա Նովա Վես, Զահորսկա Բիստրիցա, Լամաչ, Լաչա, Վայնորի, Վրակունա, Պոդունայսկե Բիսկուպիցե, Յարովիցե, Ռուսովցե և Չունովո | ||||
Հիմնադրված է | 907 թ. | ||||
Առաջին հիշատակում | 907 | ||||
Այլ անվանումներ | Պոժոն, Պրեսբուրգ, Պրեշպորոկ | ||||
Մակերես | 368 կմ² | ||||
ԲԾՄ | 140 մ | ||||
Բնակչություն | ▲ 462 603 մարդ (2012) | ||||
Խտություն | 1171 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +421 02 | ||||
Փոստային դասիչ | 8XX XX | ||||
Ավտոմոբիլային կոդ | BA,BL | ||||
Պաշտոնական կայք | bratislava.sk | ||||
| |||||
Բրատիսլավա (սլովակ.՝ Bratislava), մինչև 1919 թվականը կոչվել է Պրեշպորոկ կամ Պրեշպորեկ (Prešporok, Prešporek), Պրեսբուրգ (գերմ.՝ Pressburg), Պոժոն (հունգ.՝ Pozsony), դարի կեսերին՝ Իստրոպոլիս (լատ.՝ Posonium, լատ.՝ Istropolis), քաղաք Կենտրոնական Եվրոպայում, Սլովակիայի մայրաքաղաք, 1541-1684 թվականներն ընկած ժամանակահատվածում եղել է Հունգարիայի մայրաքաղաքը։ Քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 460 հազար մարդ, ագլոմերացիայի բնակչությունը՝ մոտ 700 հազար մարդ[1]։ Քաղաքի մակերեսը կազմում է 368 կմ²։
Բրատիսլավան և Վիեննան համարվում են Եվրոպային ամենամոտ գտնվող մայրաքաղաքները։ Բրատիսլավան աշխարհի միակ մայրաքաղաքն է, որն անմիջապես սահմանակցում է երկու այլ պետությունների՝ Ավստրիայի և Հունգարիայի հետ։ Մինչև 1936 թվականը Բրատիսլավայից Վիեննա կարելի էր հասնել քաղաքային տրամվայով։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի մարդահամարի տվյալներով սլովակները կազմում էին բնակչության 91,4 %-ը, հունգարացիները՝ 3,8 %, չեխերը՝ 1,9 %, գերմանացիները՝ 0,3 %, այլ ազգեր՝ 2,6 %:
Բնակչության 56,7 %-ը կաթոլիկներ են, 29,3 %-ը՝ աթեիստ, 6 %-ը՝ լյութերականներ, 4,7 %-ը՝ այլ կրոնների հետևորդներ։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի վարչական բաժանումն իրենից ներկայացնում է 5 մարզ (okres), 17 քաղաքային թաղամաս (Mestská časť)։
Բրատիսլավայի Մասերը | ![]() | |
---|---|---|
Մարզ | Քաղաքային թաղամաս | |
Բրատիսլավա I | Ստարե Մեստո | |
Բրատիսլավա II | Ռուժինով | |
Վրակունյա | ||
Պոդունայսկե Բիսկուպիցե | ||
Բրատիսլավա III | Նովե Մեստո | |
Ռաչա | ||
Վայնորի | ||
Բրատիսլավա IV | Կարլովա Վես | |
Դուբրավկա | ||
Լամաչ | ||
Դևին | ||
Դևինսկա Նովա Վես | ||
Զագորսկա Բիստրիցա | ||
Բրատիսլավա V | Պետրժալկա | |
Յարովցե | ||
Ռուսովցե | ||
Չունովո |
Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրատիսլավան գտնվում է Փոքր Կարպատների նախալեռներում, Դանուբ գետի երկու ափերի և Մորավա գետի ձախ ափի մոտ։ Քաղաքը սահմանակցում է Ավստրիայի և Հունգարիայի հետ։
Կլիման ցամաքային է, տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +10,5 °C, տեղումների միջին տարեկան քանակը՝ 565 մմ։ Հունվարի միջին ջերմաստիճանը՝ մոտ - 0,4 °C, Իսկ հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 21,3 °C: Ձմեռը ցուրտ է և խոնավ։ Հաճախ տեղում են տեղումներ ձյան տեսքով։ Ամառը տաք է, հաճախ լինում են ուժեղ քամիներ։
Բրատիսլավա (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 19.8 (67.6) |
19.1 (66.4) |
25.0 (77) |
30.3 (86.5) |
33.4 (92.1) |
36.3 (97.3) |
38.2 (100.8) |
39.3 (102.7) |
34.0 (93.2) |
30.0 (86) |
21.3 (70.3) |
17.9 (64.2) |
39.3 (102.7) |
Միջին բարձր °C (°F) | 2.7 (36.9) |
5.1 (41.2) |
10.3 (50.5) |
16.7 (62.1) |
21.8 (71.2) |
24.9 (76.8) |
27.5 (81.5) |
27.0 (80.6) |
21.7 (71.1) |
15.6 (60.1) |
8.2 (46.8) |
3.3 (37.9) |
15.4 (59.7) |
Միջին օրական °C (°F) | −0.4 (31.3) |
1.2 (34.2) |
5.5 (41.9) |
11.0 (51.8) |
16.0 (60.8) |
19.1 (66.4) |
21.3 (70.3) |
20.7 (69.3) |
15.9 (60.6) |
10.4 (50.7) |
4.9 (40.8) |
0.7 (33.3) |
10.5 (50.9) |
Միջին ցածր °C (°F) | −3.4 (25.9) |
−2.3 (27.9) |
1.3 (34.3) |
5.4 (41.7) |
10.2 (50.4) |
13.4 (56.1) |
15.4 (59.7) |
15.0 (59) |
11.0 (51.8) |
6.1 (43) |
1.8 (35.2) |
−1.9 (28.6) |
6.0 (42.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −24.6 (−12.3) |
−20 (−4) |
−15.1 (4.8) |
−4.4 (24.1) |
−2 (28) |
3.0 (37.4) |
7.0 (44.6) |
5.0 (41) |
−2.0 (28.4) |
−8 (18) |
−12 (10) |
−20 (−4) |
−24.6 (−12.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 39 (1.54) |
37 (1.46) |
38 (1.5) |
34 (1.34) |
55 (2.17) |
57 (2.24) |
53 (2.09) |
59 (2.32) |
55 (2.17) |
38 (1.5) |
54 (2.13) |
46 (1.81) |
565 (22.24) |
% խոնավություն | 83 | 78 | 71 | 64 | 67 | 66 | 64 | 65 | 73 | 78 | 83 | 85 | 73 |
Միջին ամսական արևային ժամ | 65.1 | 81.9 | 151.9 | 204.0 | 263.5 | 270.0 | 275.9 | 269.7 | 207.0 | 142.6 | 60.0 | 46.5 | 2038,1 |
Աղբյուր #1: [6] | |||||||||||||
Աղբյուր #2: [7] |
Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրիա (արաբ․՝ الإسكندريه), Եգիպտոս
Բրեմեն (գերմ.՝ Bremen), Գերմանիա
Վիենա (գերմ.՝ Wien), Ավստրիա
Երևան (հայերեն՝ Երևան), Հայաստան
Կիև (ուկրաիներեն՝ Київ), Ուկրաինա
Քլիվլենդ (անգլ.՝ Cleveland), Օհայո, ԱՄՆ
Կրակով (լեհ.՝ Kraków), Լեհաստան
Լյուբլյանա (սլովեն.՝ Ljubljana), Սլովենիա
Մոսկվա, Ռուսաստան
Պերուջա (իտալերեն՝ Perugia), Իտալիա
Պրահա (չեխ.՝ Praha), Չեխիա
Ռոտերդամ (հոլ.՝ Rotterdam), Նիդեռլանդներ
Ուլմ (գերմ.՝ Ulm), Գերմանիա
Տուրկու (ֆիններեն՝ Turku, շվեդերեն՝ Åbo), Ֆինլանդիա
Սարատով, Ռուսաստան
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Districts» (անգլերեն)։ Statistical Office of the Slovak Republic։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 21
- ↑ http://www.bratislava.sk/zverejnenie-poctu-obyvatelov/d-11044042
- ↑ https://www.citypopulation.de/php/slovakia-bratislava.php
- ↑ https://web.archive.org/web/20200110150908/https://zastupitelstvo.bratislava.sk/data/att/41187.pdf
- ↑ The 2021 Population and Housing Census — Bratislava: Statistical Office of the Slovak Republic.
- ↑ «Pogodaiklimat.ru – Bratislava»։ Pogodaiklimat.ru։ Վերցված է մարտի 20, 2014
- ↑ «Climate of Bratislava»։ Climatemps։ Վերցված է մարտի 20, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրատիսլավայի արբանյակային լուսանկարը (մարտ 2002, Google Maps)
- Բրատիսլավայի տեսարժան վայրերը
- Քաղաքի պաշտոնական կայքը Archived 2005-04-30 at the Wayback Machine.
- Բրատիսլավա-Պետրժալկա պաշտոնական կայքը
- Բրատիսլավայի լուսանկարները և տեսարժան վայրերը Archived 2012-01-16 at the Wayback Machine.
- Բրատիսլավա
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 556)։ ![]() |