Բուխարեստ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բուխարեստ | |||||
ռումիներեն՝ Bucureşti | |||||
| |||||
![]() տեսարաններ Բուխարեստ քաղաքից | |||||
Երկիր | ![]() | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Քաղաքապետ | Սորին Օպրեսկու | ||||
Հիմնադրված է | 1459 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1459 | ||||
Այլ անվանումներ | Բուկարեշտ | ||||
Մակերես | 238[1] կմ² | ||||
ԲԾՄ | 75 մ | ||||
Պաշտոնական լեզու | Ռումիներեն | ||||
Բնակչություն | ▼1 883 425[2][3] մարդ (2011) | ||||
Խտություն | 8,260 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | ռումինացիներ, գնչուներ, հունգարացիներ, հրեաներ, չինացիներ | ||||
Կրոնական կազմ | ուղղափառներ, կաթոլիկներ, մուսուլմաններ | ||||
Տեղաբնականուն | բուխարեստցի | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | (+40) x1 | ||||
Փոստային ինդեքս | 0xxxxx | ||||
Փոստային ինդեքսներ | 010011–062397[4] | ||||
Ավտոմոբիլային կոդ | B | ||||
Պաշտոնական կայք | pmb.ro(ռում.) (անգլ.) | ||||
| |||||
Բուխարեստ (ռումիներեն՝ Bucureşti, [bukuˈreʃtʲ]), Ռումինիայի մայրաքաղաքը։ Տնտեսական և մշակութային կարևոր կենտրոն է։ Բուխարեստում և նրա արվարձաններում ապրում է ավելի քան 1 883 425 մարդ։ Քաղաքի ընդհանուր մակերեսը 238 կմ² է։ Դա ամենամեծ քաղաքն է Բալկանյան թերակղզում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուխարեստի մասին առաջին հիշատակումները պատմիչները գտնում են Վլադ Դրակուլայի 1459 թվականի փաստաթղթերում, ով ժամանակակից քաղաքի տեղում ամրոց է կառուցել Վալախիան թուրքերից պաշտպանելու համար։
200 տարի անց Բուխարեստը դառնում է Վալախիայի մայրաքաղաքներից մեկը, իսկ դքսության մայրաքաղաքն այստեղ վերջնականապես տեղափոխել է Կոնստանտին Բրինկովյանուն։
1862 թվականին Բուխարեստը հռչակվել է Ռումինիայի մայրաքաղաքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Բուխարեստը կառուցապատվում էր ֆրանսիական բոզար ոճով։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից անունով հայտնի է 17-րդ դարից։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է Բուկուր անձնանունից (հավանաբար եղել է ֆեոդալ տիրոջ անունը)[5]։ Արևմտահայերենում տարածված է Պուքրէշ ձևը։
Բուխարեստում կնքված հաշտության պայմանագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1812 թվականի մայիսի 28-ի հաշտության պայմանագիր՝ 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, որի համաձայն Մոլդովական դքսությունը զրկվել է Բեսարաբիայից։
- 1886 թվականի մարտի 3-ի հաշտության պայմանագիր՝ Սերբիայի և Բուլղարիայի միջև պատերազմից հետո։
- 1913 թվականի օգոստոսի 10-ի հաշտության պայմանագիր՝ Բալկանյան երկրորդ պատերազմից հետո։
- 1916 թվականի օգոստոսի 14 (27)-ի հաշտության պայմանագիր՝ Ռումինիայի և Անտանտի միջև։
- 1918 թվականի մայիսի 6-ի հաշտության պայմանագիր՝ Ռումինիայի և Եռյակ դաշինքի միջև, որն երբեք չի վավերացվել[6]։
Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուխարեստը գտնվում է հարավային Ռումինիայում, Ստորին դանուբյան հարթավայրի կենտրոնում՝ ոչ նավարկելի Դիմբովիցա (ռումիներեն՝ Dâmboviţa) գետի վրա, Դանուբից 45 կմ հեռավորության վրա։
Դիմբովիցա գետի ոչ մեծ վտակից՝ Կոլենտինա գետից բացի, քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվում է լճերի շղթա։ Դրանցից ամենախոշորներն են՝ Ֆլորյասկա, Տեյ, Հերաստրաու լճերը։ Քաղաքի կենտրոնում ստեղծվել է արհեստական Չիշմիջիու լիճը, որը շրջապատված է այգիներով և զբոսայգիներով։
Քաղաքի ընդհանուր մակերեսը 238 կմ²։ Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 55,8 մետրի (Բուխարեստի հարավարևելյան հատվածում) և 91,5 մետրի (եկեղեցու մոտ, Միլիտար շրջանում) միջև։
Մինչ վերջերս Բուխարեստը հիմնականում շրջապատում էր գյուղական տեղանքը, սակայն 1989 թվականից հետո Իլֆով գավառում սկսվեց ակտիվ կառուցապատումը նոր արվարձանային շրջաններում։
Մոտակա քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պլոեշտի (Ploiești) (60 կմ դեպի հյուսիս)
- Տիրգովիշտե (Târgoviște) (80 կմ դեպի հյուսիս-արևմուտք)
- Ալեքսանդրիա (Alexandria) (84 կմ դեպի հարավ-արևմուտք)
- Բուզեու (Buzău) (110 կմ դեպի հյուսիս-արևելք)
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուխարեստի կլիման չափավոր ցամաքային է։ Այստեղ բնորոշ են հարաբերականորեն տոթ ամառներ և մեղմ փոփոխական ձմեռներ։ Այդպիսի կլիման պայմանավորված է քաղաքի համեմատաբար ցածր լայնությամբ։ Օդի միջին ջերմաստիճանը կազմում է +10,8 °C:
Բուխարեստի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 17.1 (62.8) |
24.1 (75.4) |
29.0 (84.2) |
32.2 (90) |
36.9 (98.4) |
39.0 (102.2) |
42.2 (108) |
41.0 (105.8) |
38.5 (101.3) |
35.2 (95.4) |
25.1 (77.2) |
18.4 (65.1) |
42.2 (108) |
Միջին բարձր °C (°F) | 2.8 (37) |
5.5 (41.9) |
11.4 (52.5) |
18.0 (64.4) |
24.0 (75.2) |
27.7 (81.9) |
29.8 (85.6) |
29.8 (85.6) |
24.6 (76.3) |
17.9 (64.2) |
9.8 (49.6) |
3.8 (38.8) |
17.1 (62.8) |
Միջին օրական °C (°F) | −1.3 (29.7) |
0.4 (32.7) |
5.4 (41.7) |
11.2 (52.2) |
16.8 (62.2) |
20.6 (69.1) |
22.5 (72.5) |
22.0 (71.6) |
16.9 (62.4) |
11.0 (51.8) |
4.7 (40.5) |
0.2 (32.4) |
10.8 (51.4) |
Միջին ցածր °C (°F) | −4.8 (23.4) |
−4.0 (24.8) |
0.1 (32.2) |
4.9 (40.8) |
9.6 (49.3) |
13.6 (56.5) |
15.4 (59.7) |
14.9 (58.8) |
10.5 (50.9) |
5.4 (41.7) |
0.6 (33.1) |
−3.4 (25.9) |
5.2 (41.4) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −32.2 (−26) |
−29.0 (−20.2) |
−19.9 (−3.8) |
−9.5 (14.9) |
−1.1 (30) |
4.5 (40.1) |
7.4 (45.3) |
5.2 (41.4) |
−3.1 (26.4) |
−8.0 (17.6) |
−19.4 (−2.9) |
−25.6 (−14.1) |
−32.2 (−26) |
Տեղումներ մմ (դյույմ) | 37 (1.46) |
37 (1.46) |
44 (1.73) |
50 (1.97) |
56 (2.2) |
83 (3.27) |
70 (2.76) |
56 (2.2) |
64 (2.52) |
53 (2.09) |
46 (1.81) |
48 (1.89) |
643 (25.31) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 13.7 (5.39) |
11.0 (4.33) |
10.5 (4.13) |
1.5 (0.59) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
8.8 (3.46) |
10.5 (4.13) |
56.0 (22.05) |
Միջ. անձրևոտ օրեր | 6 | 6 | 9 | 11 | 12 | 11 | 9 | 8 | 8 | 10 | 10 | 9 | 109 |
Միջ. ձնառատ օրեր | 8 | 7 | 5 | 1 | 0.03 | 0 | 0 | 0 | 0 | 0.3 | 3 | 7 | 31 |
% խոնավություն | 89 | 83 | 75 | 71 | 69 | 70 | 68 | 68 | 73 | 79 | 85 | 88 | 76 |
Միջին ամսական արևային ժամ | 70.6 | 84.5 | 138.0 | 184.8 | 246.3 | 265.8 | 289.2 | 281.4 | 224.1 | 177.4 | 87.5 | 62.8 | 2112,4 |
Աղբյուր #1: Pogoda.ru.net (average temperatures, humidity, precipitation, and snowy days)[7] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (snowfall and sunshine, 1961–1990)[8], Administrația Națională de Meteorologie (extremes)[9] |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուխարեստի բնակչության թիվը զգալիորեն աճել է վերջին երկու հարյուրամյակների ընթացքում Ռումինիայի ուրբանիզացման շնորհիվ։ Մինչև 20-րդ դարի կեսերը Ռումինիան ագրարային երկիր էր։ Ներկայումս Ռումիայի բնակչության մոտ 9%-ը բնակվում է Բուխարեստում։
Բուխարեստում բնակիչների կյանքի միջին տևողությունը 2000-2002 թվականների դրությամբ 73,1 տարեկան էր, ինչը 2 տարով ավելի շատ է, քան միջին ցուցանիշն ամբողջ Ռումինիայում։
Բուխարեստի բնակչության մոտ 97 %-ը կազմում են էթնիկ ռումինացիները։ Երկրորդ խոշոր էթնիկ խումբը կազմում են գնչուները (1,4 %), այնուհետև հունգարացիները (0,3 %), հրեաները (0,1 %) և չինացիները (0,1 %)[10]։ Բուխարեստի բնակիչների 96,1 %-ը ուղղափառ են, 1,2 %-ը՝ կաթոլիկներ, 0,5 %-ը՝ մուսուլմաններ, 0,4 %-ը՝ հույն կաթոլիկներ։
Բնակչության 1798-2021 թվականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուխարեստի տրանսպորտային ցանցը համարվում է Ռումինիայի խոշորագույնը և Հարավ-արևելյան Եվրոպայի խոշորագույններից մեկը։
Բուխարեստի տրանսպորտային համակարգը կարելի է բաժանել հետևյալ մասերի՝
- մետրոպոլիտեն
- վերգետնյա տրանսպորտային համակարգ, որը բաղկացած է ավտոբուսներից, տրամվայներից, տրոլեյբուսներից և արագընթաց տրամվայներից (ղեկավարվում է RATB ընկերության կողմից)։ Քաղաքում առկա է 106 ավտոբուս, 37 տրոլեյբուս և 26 տրամվայ։
- մասնավոր տաքսիների ցանց
Բուխարեստի մոտ գտնվում է Անրի Կոանդայի անվան միջազգային օդանավակայանը (նախկին «Օտոպեն» օդանավակայանը)։ Այնտեղ գործում են TAROM, Alitalia, Lufthansa, Air Canada և Air France ավիաընկերությունները։ Ռումինական այլ մասնավոր ավիաընկերություններն օգտագործում են «Աուրել Վլայկու» օդանավակայանը։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուխարեստում գործում է մի քանի թատրոն, որոնցից են՝
- Բուխարեստի ազգային թատրոնը
- Հրեական պետական թատրոնը (նախկին «Բարաշեում» թատրոնը)
Գիտություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռումինիայի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Սուրբ Սավվայի ակադեմիան, ստեղծվել է 1694 թվականին։ 1864 թվականին ստեղծվել է Բուխարեստի համալսարանը։ Ներկա դրությամբ մայրաքաղաքում 21 բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթություն է ստանում մոտ 100 հազար ուսանող։
Ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բուխարեստի համալսարան
- Բուխարեստի պոլիտեխնիկական համալսարան
- Բուխարեստի երաժշտության ազգային համալսարան
- Յոն Լուկա Կարաջալեյի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարան
- Բուխարեստի տնտեսական ակադեմիա
- «Կարոլ Դավիլա» բժշկական և դեղագործական համալսարան Archived 2019-02-07 at the Wayback Machine.
- Գյուղատնտեսության և անասնաբուժության համալսարան
- Բուխարեստի տեխնիկական շինարարական համալսարան
- Ռումինա-ամերիկյան համալսարան
- Բրիտանա-ռումինական համալսարան
- Բուխարեստի տեխնիկական ռազմական ակադեմիա
Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1908 թվականի ապրիլի 1-ին Գիտության և ազգային կրթության նախարարի հրամանով ստեղծվել է Բուխարեստի աստղագիտական աստղադիտարանը՝ Ռումինիայի առաջին պետական աստղագիտական աստղադիտարանը։ Այդ աստղադիտարանը հիմք է հանդիսացել Ռումինիայի առաջին գիտա-հետազոտական ինստիտուտի՝ Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի Աստղագիտական ինստիտուտի համար։
Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոֆիա, Բուլղարիա
Մոնրեալ, Կանադա
Քիշնև, Մոլդովա
Մոսկվա, Ռուսաստան
Ստամբուլ, Թուրքիա
Դամասկոս, Սիրիա
Լագոս, Նիգերիա
Մանիլա, Ֆիլիպիններ
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Աթենք, Հունաստան (1993)
Ատլանտա, ԱՄՆ (1994)
Անկարա, Թուրքիա (1998)
Ամման, Հորդանան (1999)
Երևան, Հայաստան
Սան Պաուլու, Բրազիլիա (2000)
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա (2002)
Թբիլիսի, Վրաստան
Նիկոսիա, Կիպրոս (2004)
Պեկին, Չինաստան (2005)
Տիրանա, Ալբանիա (2007)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Romanian Statistical Yearbook 2008 – Geography, Meteorology, and Environment» (PDF) (Romanian)։ National Institute of Statistics (Romania)։ 2007-07-01։ էջ 18։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29
- ↑ «Official data for 2011 census» (Romanian)։ National Institute of Statistics (Romania)։ 2013-07-04։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 4
- ↑ «Urban Audit: Bucharest Profile»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 14
- ↑ https://orasultau.ro/cod-postal/bucuresti-o
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
- ↑ Город Бухарест — Столица Румынии, город радости
- ↑ «The Climate of Bucharest 1981–2010 (Average Temperatures, Humidity)» (Russian)։ Weather and Climate (Погода и климат)։ Վերցված է 23 November 2016
- ↑ «București Băneasa Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է 21 March 2015
- ↑ «București Băneasa: Record mensili dal 1929» (Italian)։ Administrația Națională de Meteorologie։ Վերցված է 14 February 2016
- ↑ http://www.insse.ro/rpl2002rezgen/14.pdf Archived 2006-02-19 at the Wayback Machine. (չաշխատող հղում — պատմություն)
- ↑ Populaţia stabilă pe judeţe, municipii, oraşe şi localităti componenete la RPL_2011 (ռումիներեն) — INS.
|
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 603)։ ![]() |