Կիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիև (այլ կիրառումներ)
Մայրաքաղաք
Կիև
Київ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ներքին բաժանումՀոլոսիվսկի ռայոն, Դարնիցկի ռայոն, Դեսնյանսկի ռայոն, Դնեպրովսկի շրջան, Պեչերսկի ռայոն, Օբոլոնսկի ռայոն, Սոլոմենսկի ռայոն, Սվյատոշինսկի ռայոն, Շևչենկովսկի ռայոն և Պոդոլսկի ռայոն
Հիմնադրված է482 թ.
Մակերես848 կմ²
ԲԾՄ179±1 մետր
Պաշտոնական լեզուուկրաիներեն
Բնակչություն2 950 702 մարդ (2022)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+380) 44
Փոստային դասիչ01xxx — 06xxx
Ավտոմոբիլային կոդ11, АА
Պաշտոնական կայքkyivcity.gov.ua(ուկր.)
Կիև (Ուկրաինա)##
Կիև (Ուկրաինա)

Կիև (ուկրաիներեն՝ Київ), Ուկրաինայի մայրաքաղաքը, նավահանգիստ Դնեպր գետի ափին։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը կապում են քաղաքի առասպելական հիմնադիր Կիյի անվան հետ։ Ըստ հնագիտական տվյալների՝ Կիևն առաջացել է 5-րդ դարի վերջին 6-րդ դարի սկզբին որպես պոլյաններ արևելասլավոնական ցեղի կենտրոն։

Միջնադարյան աղբյուրներում հիշատակվում է հաճախ որպես Մանքերման (Մանկերման)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիև անունը կապվում է քաղաքի առասպելական հիմնադիր Կիյի հետ։ Հիմնադրվել է VI-VII դար։ Մինչև 1132 թվականը եղել է Կիևյան Ռուսիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ 1240 թվականին ավերել են մոնղոլ-թաթարները։ 1471 թվականին եղել է Լիտվական մեծ իշխանության Կիևյան վոյեվոդության կենտրոն։ 1569 թվականին Լյուբլինյան ունիայով անցել է Լեհաստանին։ 1654 թվականին Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանին պատմական մեծ նշանակություն է ունեցել նաև Կիևի համար։ 19-րդ դարում զարգացել է արդյունաբերությունը, բացվել են բուհեր (1834 թվականին՝ համալսարանը, 1898 թվականին՝ պոլիտեխնիկական ինստիտուտը և այլն)։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-րդ դարում Կիևը կազմված էր Վերին (որտեղ Դեսյատիննայա եկեղեցին էր, 989-996) և Ստորին (Պոդոլ) քաղաքներից։ Վերին քաղաքի կոմպոզիցիոն կենտրոնը Սոֆիայի տաճարն է (1037, վերակառուցվել է 17-րդ դարում, որմնանկարները և խճանկարները՝ 11-րդ դար)։ 11-րդ դարում են կառուցվել Կիև-Պեչորյան մայրավանքի և Վիդուբեցկի մենաստանի առաջին կառույցները։

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 398