Jump to content

Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի Դաշնությանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղրիմի բռնակցում
Ղրիմի ճգնաժամ
Ուկրաինայի քաղաքական ճգնաժամ

     Ղրիմ      Ռուսաստան      Ուկրաինա
Թվական Փետրվարի 20, 2014 – մարտի 19, 2014
(24 օր)
Վայր Ղրիմ
Պատճառ
Արդյունք
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ռուսական դիմակավորված ստորաբաժանումները ներխուժում և գրավում են Ղրիմի ռազմավարական նշանակության տեղամասերը, այդ թվում՝ ուկրաինական օդանավակայաններ, ռազմակայաններ և այլն[1]
  • Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Դենիս Բերեզովսկին անցնում է ռուսական ուժերի կողմը, ինչին հաջորդում է ուկրաինական ռազմական ուժերի կեսի կենտրոնացումը տարածաշրջանում[2]։
  • Ռուսական ուժերը գրավում են Ղրիմի խորհրդարանը, ինչին հաջորդում է Ղրիմի նախարարների խորհրդի լուծարումը և նոր՝ պրոռուսական նախարարի նշանակումը[3]։
  • Նորաստեղծ Գերագույն խորհուրդը ճանաչում է Ղրիմի Հանրապետություն որպես անկախ և ինքնավար միավոր, որից հետո անցկացնում է Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե՝ մարտի 16-ին ցանկություն հայտնելով միանալու Ռուսաստանի Դաշնությանը[4][5]։
  • Մարտի 18-ին Կրեմլում Ղրիմի և Ռուսաստանի միջև ստորագրվում է համաձայնագիր, որով դե ֆակտո Ղրիմը դառնում է Ռուսաստանի Դաշնության մաս։
  • Մարտի 19-ին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ռուսական զորքերի և ղրիմյան ցուցարարների կողմից վտարվում են իրենց ռազմակայաններից։ Հաջորդիվ Ուկրաինան հատարարում է Ղրիմի տարածքից իր ուժերի դուրսբերման մասին[6]։
  • «Մեծ ութնյակում» կասեցվում է Ռուսաստանի մասնակցությունը[7][8]։
Հակառակորդներ
Ռուսաստան Ռուսաստան Ուկրաինա Ուկրաինա
Կողմերի ուժեր
Խռովարարներ

Կամավորական ջոկատներ

  • 5000 (Սևաստոպոլ)
  • 1700 (Սիմֆերոպոլ)

ՌԴ ռազմական ուժեր

  • 20 000 – 30 000

Ուկրաինայի ռազմական ուժերի դասալիքներ

  • 12 000
Խռովարարներ
  • 4000 – 10000 (Սիմֆերոպոլ)

Ուկրաինայի ռազմական ուժեր

  • 5000 – 22 000
  • 40 000 պահեստազորայիններ, մասամբ մոբիլիզացված (Ղրիմից դուրս)
Ռազմական կորուստներ
Ղրիմի ինքնապաշտպանության ուժերի 1 շարքային 2 սպանված զինվոր[9]
60–80 կալանավոր[10]
Ընդհանուր կորուստներ
3 ցուցարար (2-ը՝ ռուսական, 1-ը՝ ուկրաինական կողմնորոշմամբ)
Մահվան դեպքերը կապ չեն ունեցել ռազմական գործողությունների հետ

Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգայնորեն Ուկրաինայի մաս ճանաչված Ղրիմի թերակղզու բռնակցումը (անեքսիա) տեղի է ունեցել 2014 թվականի մարտ ամսին։

Ռուսական ուժերի ներխուժումը և դրան հաջորդած բռնակցումը տեղի է ունենում Ուկրաինական հեղաշրջումից հետո։ Փետրվարի 22-ին և 23-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի անվտանգության ծառայությունների ղեկավարների հետ հանդիպում է անցկացնում, որտեղ քննարկումներ է ունենում Վիկտոր Յանուկովիչի՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնից զրկվելու վերաբերյալ, իսկ քննարկման վերջում համախոհներին հայտնում, որ անհրաժեշտ է մտածել «Ղրիմը Ռուսաստանին վերադարձնելու» մասին[11]։ Փետրվարի 23-ին Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացվում են պրոռուսական ուղղվածության ցույցեր։ Փետրվարի 27-ին առանց տարբերանշանների դիմակավորված ռուսական ռազմական ստորաբաժանումները («կանաչ մարդուկներ») գրավում են Ղրիմի Գերագույն խորհրդի շենքը, ինչպես նաև մի շարք այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ՝ ի վերջո Ղրիմը հռչակելով որպես նորանկախ, ինքնավար հանրապետություն՝ Սերգեյ Ակսյոնովի գլխավորությամբ[12]։ Նոր կառավարության հաստատումից հետո հաջորդում է Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի անկախության հռչակումը և վիճահարույց հանրաքվեի անցկացումը։

Կատարվածը խիստ բացասական ընդունելության է արժանանում աշխարհի բազմաթիվ առաջնորդների և ՆԱՏՕ-ի շրջանում։ Ղրիմի օկուպացումը տեղի էր ունեցել այն դեպքում, երբ 1994 թվականի Բուդապեշտի համաձայնագրով Ռուսաստանը ստանձնել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորի դերը[13][14][15]։ Դեպքերից հետո Ռուսաստանի մասնակցությունը «Մեծ ութնյակում» (G8) ժամանակավորապես կասեցվում է[7], ինչից հետո ներկայացվում են պատժամիջոցների (սանկցիա) առաջին փաթեթը[16]։ Ղրիմյան դեպքերը Ռուսաստանը չի ընդունում որպես բռնակցում[17], իսկ նախագահ Պուտինը նշում է, որ անցկացված հանրաքվեն լիովին համապատասխանում է միջազգային կանոնադրությանը։ Ուկրաինայի կառավարությունն իր հերթին չի ճանաչում նոր ձևավորված Ղրիմի Հանրապետությունը, ինչպես նաև ապօրինի համարում վերջինիս միացումը Ռուսաստանի Դաշնությանը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան նույնպես չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն՝ ընդունելով այն անօրինական համարող բանաձև, ինչին կողմ է արտահայտվում 100 երկիր, դեմ՝ 11 (Հայաստան[18], Բելառուս, Բոլիվիա, Կուբա, Հյուսիսային Կորեա, Նիկարագուա, Ռուսաստան, Սուդան, Սիրիա, Վենեսուելա, Զիմբաբվե) և ձեռնպահ՝ 58 (այդ թվում՝ Չինաստանը)[19]։ Բացի այդ, Գլխավոր ասամբլեան կոչ է անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված հաստատություններին չընդունել Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակների փոփոխությունները և «զերծ մնալ գործողություններից ու քայլերից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կարգավիճակի ցանկացած փոփոխության ընդունում»[20]։

2015 թվականի սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունում է օրինագիծ, որով 2014 թվականի փետրվարի 20-ը պաշտոնապես ճանաչվում է որպես Ղրիմի թերակղզու բռնազավթման օր։ Հոկտեմբերի 7-ին՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի ստորագրությամբ օրենքը ուժի մեջ է մտնում[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Ուիվեր, Քորթնի (2015 թ․ մարտի 15). «Պուտինը Ղրիմի ճգնաժամի ժամանակ պատրաստ է եղել կիրառելու ատոմային զենք». «Financial Times». Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  2. ↑ Ուկրաինայի ՌԾՈւ նորանշանական հրամանատարն անցնում է Ղրիմի կողմը
  3. ↑ «Ռուսաստանը Ղրիմում հեղաշրջում է բեմադրում». «The Daily Beast». 2014 թ․ մարտի 1. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  4. ↑ «Ուկրաինայի ճգնաժամ. Ղրիմի պատգամավորները ցանկություն են հայտնում միանալու Ռուսաստանին». BBC News. 2014 թ․ մարտի 6.
  5. ↑ «Ռուսաստանին միանալու Ղրիմի հանրաքվե. Հայաստանում «լռությամբ» են հետևում հետխորհրդային տարածքում ձևավորվող նոր իրողություններին». ArmeniaNow. 2013 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 24-ին.
  6. ↑ «Ուկրաինան պատրաստվում է դուրս բերել ուժերը Ղրիմից». BBC News. 2014 թ․ մարտի 19. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
  7. 1 2 U.S., other powers kick Russia out of G8
  8. ↑ «Ռուսաստանը ժամանակավորապես հեռացվել է G8 հարուստ երկրների ակումբից». Բիզնես ինսայդեր. 2013 թ․ հունիսի 18. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  9. ↑ «Russian marine kills Ukraine navy officer in Crimea, says ministry». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. ↑ Aleksander Vasovic; Gabriela Baczynska (2014 թ․ մարտի 24). «Ukraine military to pull out from Crimea». The Sudbury Star. Ռոյթերս. Արխիվացված է օրիգինալից 2014-03-25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
  11. ↑ Պուտինը պատմել է, թե ինչու է ցանկացել վերադարձնել Ղրիմը Ռուսաստանին
  12. ↑ «Ակսյոնով. «Ղրիմն այլևս երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ, այն արդեն իր պատմական հայրենիքում է»». Արխիվացված է օրիգինալից 2019-11-10-ին. Վերցված է 2019-11-10-ին.
  13. ↑ Ֆրեդ Դյուս (2014 թ․ մարտի 19). «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին անօրինական է». Brookings. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  14. ↑ «Հայաստանում Ուկրաինայի դեսպանը խոսել է Երևան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթի մասին». «Yerkirmedia.am». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  15. ↑ ԵՏՄ-ն և Հայաստանի պաշտպանությունը (Report). «Իրազեկ քաղաքացիների միավորում».
  16. ↑ ԱՄՆ-ն կոշտ սանկցիաներ է ներմուծել Ռուսաստանի նկատմամբ
  17. ↑ «Ռուսաստանը նշում է Ղրիմի բռնակցման առաջին տարին». «Ազատություն». Երևան. 2015 թ․ հոկտեմբերի 16.
  18. ↑ «Հայաստանը ՄԱԿ-ում աջակցեց Ռուսաստանին». «Ազատություն». 2015 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  19. ↑ «ՄԱԿ-ը ընդունեց Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձև». «Ազատություն». 2015 թ․ հոկտեմբերի 16.
  20. ↑ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան չի ընդունել Ղրիմի հանրաքվեի օրինականությունը
  21. ↑ Նախագահը փետրվարի 20-ը ճանաչում է որպես Ղրիմի օկուպացման պաշտոնական օր, «Ukrinform», հոկտեմբերի 7, 2015