Ռուսամետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պրոռուսական ցույցեր Ուկրաինայում

Ռուսամետություն, ռուսասիրություն, ռուսաֆիլիա, ռուսոմանիա, պրոռուսականություն, մշակութային, քաղաքական կամ լեզվաբանական ենթատեքստերում օգտագործվող եզրույթ, որը նկարագրում է Ռուսաստանի, ռուս ժողովրդի, ռուսական քաղաքականության և/կամ մշակույթի հանդեպ տածած անհատական և/կամ կոլեկտիվ ծայրահեղական հիացմունքը։ Հակադրվում է հակառուսականությանը (ռուսաֆոբիա)։

Ռուսամետությունն արևմտյան մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան մշակույթում ռուսամետությունը ենթադրաբար հիմնված է հանրամատչելի մշակույթում ձևավորված կարծրատիպների («ավանդական ռուսական հյուրասիրություն», «ռուսական քնքշություն» և այլն), ինչպես նաև ռուսական մենթալիտետի խորը ուսումնասիրությունների վրա, ինչպիսին էր օրինակ ամերիկյան գրող Ռոբերտ Ալեքսանդրի աշխատությունը, որում գրված է. «Ես սիրում եմ ռուսներին նրանց դրամատիկական ու զգացմունքային բնավորության համար։ Նրանք չեն վախենում սիրելուց, չեն վախենում վնասվելուց, և չեն վախենում չափազանցնելուց և չմտածված արարքներ կատարելուց»[1]։

2004 թվականին «Gallup» միջազգային կազմակերպությունը հայտարարում է անցկացված հարցման արդյունքների մասին[2]։ Համաձայն հարցման արդյունքների, արևմտաեվրոպական երկրների բնակիչների շուրջ 20%-ը դրական էին տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Առավել լավ տրամադրված երկրների շարքում էին Իսլանդիան, Հունաստանն ու Մեծ Բրիտանիան։

Տոկոսային առումով, Ռուսաստանի հանդեպ դրական գնահատական տվողները Ֆինլանդիայիում, Թուրքիայում և Ճապոնիայում կազմում էր 9%, Լիտվայում՝ 38%, Լատվիայում՝ 36%, իսկ Էստոնիայում՝ 34%։ Էստոնիայում և հատկապես Լատվիայում բավականին մեծ է ռուսական համայնքը, ինչը հավանաբար որոշակիորեն ազդել է հարցման արդյունքների վրա։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]