Սիմֆերոպոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սիմֆերոպոլ
ռուս.՝ Симферополь
ուկր.՝ Сімферополь
Ղրիմի թաթարերեն՝ Aqmescit
Դրոշ Զինանշան
Flag of Simferopol.png Simferopol-COA.png

Simferopol cinema3.jpg
«Սիմֆերոպոլ» կինոթատրոնը
Կոորդինատներ: 44°56′53″ հս․ լ. 34°6′15″ ավ. ե. / 44.94806° հս․. լ. 34.10417° ավ. ե. / 44.94806; 34.10417
Երկիր Ուկրաինա Ուկրաինա
Ինքնավար հանրապետություն Ղրիմ
Քաղաքապետ Գենադի Բաբենկո
Հիմնադրված է 1784 թ.
Այլ անվանումներ մինչև 1784Աղմեջիտ
Մակերես 107,41 կմ²
ԲԾՄ ~350 մ
Բնակչություն 332 317 մարդ (2014)
Խտություն 4 927 մարդ/կմ²
Ազգային կազմ ռուսներ , ուկրաինացիներ, ղրիմի թաթարներ
Կրոնական կազմ Ուղղափառություն, Իսլամ
Տեղաբնականուն սիմֆերոպոլցի
Ժամային գոտի UTC+2
Հեռախոսային կոդ +380-652
Փոստային ինդեքսներ 95000 — 95490
Ավտոմոբիլային կոդ АК
Պաշտոնական կայք simferopol-sovet.gov.ua
##Սիմֆերոպոլ (Ուկրաինա)
Red pog.png
##Սիմֆերոպոլ (Ղրիմ)
Red pog.png

Սիմֆերոպոլը (ռուս.՝ Симферополь, ուկր.՝ Сімферополь, Ղրիմի թաթարերեն՝ Aqmescit) քաղաք Ուկրաինայում, Ղրիմի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքը։ Ղրիմի վարչական, արդյունաբերական, գիտական և մշակութային կենտրոնն է։ Նաև Սիմֆերոպոլի շրջանի վարչական կենտրոնն է, սակայն չի մտնում դրա կազմի մեջ, այլ հանրապետական ենթարկման 11 քաղաքներից մեկն է։ Գտնվում է Ղրիմի թերակղզու կենտրոնական մասում՝ Սալգիր գետի վրա։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվանումը (հին հուն․՝ ἡ Σιμφερούπολις /ի սիմֆերուպոլիս/) կարող է թարգմանվել որպես «քաղաք ընդհանուր բարեկեցության համար», «օգուտի քաղաք», «քաղաք-հավաքորդ» (Σίμρερου-"պահապան", πόλις-"քաղաք") կամ «սիմ»+«ֆերոս»: Ղրիմի թաթարերեն Աղմեջիտ, Aqmescit անվանումը թարգմանվում է որպես «սպիտակ մզկիթ» (աղ - «սպիտակ», մեջիտ - «մզկիթ»)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց առաջին բնակավայրերը այժմյան Սիմֆերոպոլի տարածքում ի հայտ են եկել դեռևս նախապատմական ժամանակաշրջանում, սակայն քաղաքի առավել հայտնի հնագույն նախորդներից է Սկյութական Նեապոլը՝ վաղ սկյութական պետության մայրաքաղաքը, որն առաջացել է մոտ մ.թ.ա. 3-րդ դարում և ենթադրաբար ավիրվել է գոթերի կողմից մ.թ. 3-րդ դարում:

Վաղ միջնադարի ընթացքում Սիմֆերոպոլի տարածքում խոշոր բնակավայր գոյություն չի ունեցել։ Ղփչաղների տիրապետության և Ոսկե հորդայի ընթացքում գոյություն ուներ ոչ մեծ բնակավայր, որը կոչվում էր Կերմենչիկ (Ղրիմի թաթարերենից թարգմանաբար նշանակում է «փոքր ամրոց»)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքը բնակչության թվով գտնվում է 57-րդ տեղում Ռուսաստանի Դաշնության 1114 քաղաքների թվում։

2014 թվականի հոկտեմբերի 14-ին Ղրիմի դաշնային օկրուգում անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի մշտական բնակչությունը կազմում էր 332 317 մարդ[1]:

Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարդահամարի դրությամբ քաղաքի ազգային կազմը հետևյալն էր[2]՝

ազգություն ընդհանուր,
մարդ
%-ը ընդհ.
թվից
%-ը նշվածներից
նշել են 312464 94,03% 100,00%
ռուսներ 225282 67,79% 72,10%
ուկրաինացիներ 40122 12,07% 12,84%
Ղրիմի թաթարներ 27604 8,31% 8,83%
թաթարներ 4910 1,48% 1,57%
հայեր 2587 0,78% 0,83%
բելառուսներ 2574 0,77% 0,82%
հրեաներ 1259 0,38% 0,40%
ադրբեջանցիներ 974 0,29% 0,31%
հույներ 572 0,17% 0,18%
ուզբեկներ 523 0,16% 0,17%
լեհեր 422 0,13% 0,14%
կորեացիներ 387 0,12% 0,12%
մոլդովացիներ 362 0,11% 0,12%
բուլղարացիներ 349 0,11% 0,11%
արաբներ 321 0,10% 0,10%
վրացիներ 280 0,08% 0,09%
կարաիմներ 193 0,06% 0,06%
կրիմչակներ 104 0,03% 0,03%
այլ 3639 1,10% 1,16%
չեն նշել 19853 5,97%
ընդհանուր 332317 100,00%

Սեռային կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվական - 62 679 (33882 տղամարդ, 28887 կին)։

1911 թվական - 66 452 (37491 տղամարդ, 28961 կին)։

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]