Մոլդովացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոլդովացիներ (ինքնանվանումը՝ մոլդովեն), ազգ, Մոլդավական ԱԱՀ հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թիվը ԽՍՀՄ-ում՝ 2․968 հազար (1979), որից 2․526 հզ․ մոլդովացիներ ԱԱՀ-ում, 294 հզ․ Ուկրաինայում, 102 հզ․ ՌԱՖԱՀ-ում, 46 հզ․ այլ հանրապետություններում։ Խոսում են մոլդավերեն։ Հավատացյալ մոլդովացիեր ուղղափառներ են։ Մոլդովացիների ազգությունը ձևավորվել է Արևելան Կարպատների նախալեռնային շրջաններում՝ առանձնանալով վոլոքների (վալաքների) ընդհանուր զանգվածից։

14-րդ դարի 1-ին կեսին առաջանում է մոլդովացիների ֆեոդալական պետությունը։ 16-19-րդ դարերում Մոլդավիան գտնվում էր Թուրքիայի տիրապետության տակ։ 1812 թվականի Բուխարեստի պայմանագրով Մոլդավիայի՝ Պրուտ և Դնեպր գետերի միջև ընկած հատվածը (Բեսարաբիան), ազատագրվելով թուրքական տիրապետությունից, միացվեց Ռուսաստանին։ 20-րդ դարի սկզբին ձեավորվեց մոլդովական ազգը։ 1918 թվականին Բեսարաբիային տիրեց Ռումինիան։ 1924 թվականին Դնեպրի ձախափնյա, մոլդովացիներով բնակված շրջաններում ստեղծվեց Մոլդավական ԻԱԱՀ (ՈԻՍԱՀ կազմում)։

1940 թվականին Բեսարաբիան վերադարձվեց ԽՍՀՄ-ին, և ստեղծվեց Մոլդավովական ԱԱՀ։ Խորհրդային իշխանության տարիներին մոլդովացիները մեծ հաջողությունների հասան քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման բնագավառներում։ Սոցիալիստական շինարարության ընթացքում մոլդովացիները ձևավորվեցին որպես սոցիալիստական ազգ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 683 CC-BY-SA-icon-80x15.png