Հայդելբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայդելբերգ
գերմ.՝ Heidelberg
Զինանշան
Wappen Stadt de Heidelberg.svg

Heidelberg corr.jpg
Կոորդինատներ: 49°24′44″ հս․ լ. 8°42′36″ ավ. ե. / 49.41222° հս․. լ. 8.71000° ավ. ե. / 49.41222; 8.71000
Երկիր Գերմանիա Գերմանիա
Ներքին բաժանում Q1258772?, Schlierbach, Q1594011?, Bergheim, Q2565660?, Heidelberg-Südstadt, Rohrbach, Kirchheim, Pfaffengrund, Wieblingen, Handschuhsheim, Neuenheim, Boxberg, Emmertsgrund, Ziegelhausen և Bahnstadt
Մակերես 108,83 կմ²
ԲԾՄ 114±1 մետր
Բնակչություն 154 715±1 մարդ (դեկտեմբերի 31, 2014)
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ 6221 և 6202
Փոստային ինդեքսներ 69001
Ավտոմոբիլային կոդ HD
Պաշտոնական կայք heidelberg.de
##Հայդելբերգ (Գերմանիա)
Red pog.png

Հայդելբերգ[1][2][3][4] (գերմ.՝ Heidelberg), քաղաք Գերմանիայում։ Գտնվում է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հյուսիս–արևմուտքում։ Բնակչությունը՝ 149 000 մարդ (2011) (մեծությամբ հինգերորդ քաղաքն է Բադեն-Վյուրթեմբերգում)։

Հայդելբերգը գտնվում է Հեսսենի խիտ բնակեցված շրջանում։ Մանհայմի և Լյուդվիգսհաֆենի հետ կազմում է Ռեյն–Նեկարի ագլոմերացիան։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգը թռչնի թռիչքի բարձրությունից

Հայդելբերգը գտնվում է Վերին Ռեյնի ցածրավանդակում՝ Նեկար գետի ափին։ Այս տեղանքում գետը դուրս է գալիս Օդենվալդի հարթավայրից և հոսում Հայդելբերգից 20 կմ հյուսիս–արևմուտք գտնվող այն հարթավայրը, որտեղ միախառնվում է Ռեյնին։

Քաղաքի վրա իշխող դիրք ունեն երեք բարձունքներ՝ Քյոնիգշտուլը (568 մ), Հայսբերգը (375 մ) և Հայլիհենբերգը («սրբերի սար», 445 մ)։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ քաղաքը տեղակայված է Գերմանիայի ամենատաք շրջաններից մեկում, այստեղ կարելի է համդիպել Կենտրոնական Եվրոպայի համար այնպիսի անսովոր տեսակներ, ինչպիսիք են նշենին, արմավենին և նույնիսկ մեկ ձիթենի։

Հայդելբերգում հանդիպում է թութակի ամենակենսունակ տեսակներից մեկը՝ Psittacula krameri։ Այստեղ ապրում է նաև Եվրոպայում միակ բադատեսակը, որ գրանցված է Կարմիր գրքում՝ Anser cygnoides։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգը Ռեյն-Նեկար շրջանի վարչական կենտրոնն է։ Չնայած դրան` քաղաքը առանձին շրջան է ներկայացնում գերմ.՝ Stadtkreis:

Քաղաքը բաժանված է 14 շրջանների (Altstadt, Bergheim, Boxberg, Emmertsgrund, Handschuhsheim, Kirchheim, Neuenheim, Pfaffengrund, Rohrbach, Schlierbach, Südstadt, Weststadt, Wieblingen, Ziegelhausen)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեկար գետի տեսարան

1907 թվականին Հայդելբերգի մերձակա Մաուեր բնակավայրում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ, որը 600.000 տարեկան էր։ Գտածոն անվանվեց «հայդելբերգյան մարդ»։

Հայլիհենբերգ սարի վրա հայտնաբերվել են քարեդարյան կացարաններ։

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգի մասին առաջին գրավոր վկայությունը վերաբերում է 1196 թվականին, սակայն քաղաքի շատ մասեր բնակեցված են եղել դրանից շատ առաջ` 6-8-րդ դարերում։ 1225 թվականին առաջին անգամ հիշատակվում է Հայդելբերգի ամրոցը։

1386 թվականին հիմնվել է Հայդելբերգի համալսարանը:

Միջնադարում Հայդելբերգը եղել է Պֆալց կոմսության նստավայրը։

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգը 1906 թվականին

Երեսնամյա պատերազմի առաջին փուլում տուժեց նաև Հայդելբերգը։ 1622 թվականին Հայդելբերգը նվաճել է կայսրական ֆելդմարշալ կոմս Տիլին։ Տիլին տիրում է Պալատինի գրադարանին, որը 1623 թվականին հերցոգ Մաքսիմիլիան 1-ին Բավարացին նվիրել էր Գրիգորի 15-րդ պապին։ Վերջինս այն միացրել էր Վատիկանի գրադարանին:

Հայդելբերգը 1689 թվականին,ապա 1693 թվականին նվաճվում և ավերվում է ֆրանսիացիների կողմից։ Մասամբ պայթեցվում է նաև ամրոցը։ Դրանից հետո ամրոցն ավերելուց անմասն չեն մնում և քաղաքի բնակիչները, ովքեր ամրոցի քարերն օգտագործում են պատերազմից ավերված իրենց տները վերականգնելու համար։

Կուրֆյուրստին նվիրված արձան

1720 թվականին կուրֆյուրստի նստավայրը տեղափոխվում է Մանհայմ. այդ ժամանակվանից Հայդելբերգը կորցնում է իր քաղաքական նշանակությունը։

1803 թվականին գերմանական պատգամավորների որոշմամբ Հայդելբերգը Ռեյնի աջ ափին գտնվող տարածքների հետ մտնում է Բադենի կուրֆյուրստության կազմ։

1840 թվականին Մանհայմը և Հայդելբերգը միացվում են երկաթուղով. դա Բադենի առաջին երկաթուղին էր։

Նորագույն շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին Հայդելբերգում գործարկվում է գերմանական առաջին ցիկլատրոնը:

1972 թվականին քաղաքում անցկացվել են ամառային պարալիմպիկ խաղերը:

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգում շատ վաղ է տարածվել ռեֆորմացիան: Չնայած բնակչությունը ընդունում էր Մարտին Լյութերի գաղափարախոսությունը, կուրֆյուրստ Օտտո Հենրին 1556 թվականին ընդունում է Ժան Կալվինի ռեֆորմացիան։ Այդպիսով` Հայդելբերգը երկար ժամանակ բողոքական քաղաք էր։ 17-րդ դարում քաղաքը մասամբ կաթոլիկացվում է։

Քաղաքային իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգը ձմռանը

Քաղաքային խորհուրդը բաղկացած է 40 անդամներից, որոնք աշխատում են հասարակական հիմունքներով։ Խորհուրդն ընտրվում է հինգ տարի ժամկետով։

Հայդելբերգի քույր քաղաքներն են.

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հացի շուկա. ստեղծվել է 16-րդ դարում

Հայդելբերգը զարգացած տնտեսությամբ և ենթակառուցվածքներով քաղաք է։ Գործազրկության մակարդակը նշանակալիորեն ցածր է երկրի միջին մակարդակից (4 %, 2003)։ Աշխատունակ բնակչության 21 %-ը զբաղված է արտադրական ոլորտում, 18 %-ը` առևտրի, 61 %-ը` այլ ծառայություններում։

Հայդելբուրգում են գտնվում խոշոր մի քանի ընկերություններ` Heidelberger Druckmaschinen, HeidelbergCement և այլն։

Շրջանի ամենախոշոր գործատուն Հայդելբերգի համալսարանն է։

Տրանսպորտ և հաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի արևմտյան մասով անցնում է A5 ավտոմայրուղին (Ալսֆելդ-Ռեյնի Վայլ)։ Մեկ այլ մայրուղի` A656, կապում է Հայդելբերգը Մանհայմին։

2003 թվականի դեկտեմբերի 14-ից սկսել է գործել Ռեյն-Նեկար երկաթուղին (գերմ.՝ S-Bahn RheinNeckar), որը կապում է Հայդելբերգը շրջանի այլ քաղաքներին։ Քաղաքով են անցնում տարբեր ծայրամասեր գնացող գնացքներ` Շտուտգարտ - Քյոլն, Ցյուրիխ - Ֆրանկֆուրտ, Շտուտգարտ - Համբուրգ, Զալցբուրգ - Ֆրանկֆուրտ, Շտուտգարտ - Դորտմունդ, Կարլսրուե - Շտրալզունդ:

Տրամվայի առաջին գիծը քաղաքում գործարկվել է 1902 թվականին։ Բացի տրամվայի չորս գծերից` քաղաքով է անցնում տարածքի OEG երկաթգիծը (Հայդելբերգ - Մանհայմ - Վայնհայմ)։

Լեռնային երկաթգիծը, որ սկսել է աշխատել 1890 թվականից, և որը միացնում է ամրոցը Մոլկենկուր կայարանին և Քյոնիգշտուլ լեռնագագաթին, քաղաքի տեսարժան վայրերից է։

Կրթություն և գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգի համալսարան, 1386
  • Հայդելբերգի համալսարան (գերմ.՝ Ruprecht-Karls-Universität Heidelberg), հիմնադրվել է 1386 թվականին։ Գերմանիայում ամենահինն է և աշխարհում ամենահեղինակավոր համալսարաններից մեկը։
  • Հայդելբերգի բարձրագույն դպրոց (գերմ.՝ Fachhochschule Heidelberg), հիմնադրվել է 1969 թվականին։
  • Մանկավարժական ինստիտուտ (գերմ.՝ Pädagogische Hochschule Heidelberg), հիմնադրվել է 1962 թվականին, 1971 թվականից գիտական ինստիտուտ է։
  • Եկեղեցական երաժշտության ինստիտուտ (գերմ.՝ Hochschule für Kirchenmusik Heidelberg), հիմնադրվել է 1931 թվականին Բադենի բողոքական եկեղեցուն կից։
  • Հրեական մշակույթի և կրոնի ինստիտուտ (գերմ.՝ Hochschule für Jüdische Studien Heidelberg), հիմնադրվել է 1979 թվականին։

Գիտական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգը Գերմանիայի գիտական խոշորագույն կենտրոններից է։ Այստեղ գործում են գիտական բազմաթիվ ինստիտուտներ` գերազանցապես կենսաբանական ուղղվածության։

  • Քաղցկեղի հետազոտության գերմանական կենտրոն (գերմ.՝ DKFZ)
  • Մոլեկուլյար կենսաբանության եվրոպական լաբորատորիա (գերմ.՝ EMBL)
  • Մաքս Պլանկի գիտական ընկերության ինստիտուտներ
  • Միջազգային իրավունքի ինստիտուտ (գերմ.՝ Max-Planck-Institut für ausländisches öffentliches Recht und Völkerrecht)
  • Միջուկային ֆիզիկայի ինստիտուտ (գերմ.՝ Max-Planck-Institut für Kernphysik)
  • Աստղագիտության ինստիտուտ (գերմ.՝ Max-Planck-Institut für Astronomie)
  • Բժշկական հետազոտությունների ինստիտուտ (գերմ.՝ Max-Planck-Institut für medizinische Forschung)

1892 թվականի մարտի 4-ին Հայդելբերգի աստղադիտարանի աստղագետ Մաքս Վոլֆը հայտնաբերել է Հայդելբերգի աստերոիդը: Աստերոիդը անվանվել է քաղաքի պատվին, որի մերձակայքում գտնվել է աստղադիտարանը։

Մշակույթ, տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մշակութային հարուստ կյանքը բացատրվում է նաև այն հանգամանքով, որ Հայդեբերգը ուսանողական քաղաք է։ Քաղաքում գործում են բազմաթիվ թատրոններ, մշակութային կենտրոններ և իհարկե, գիշերային ակումբներ։

1995 թվականին բացվել է «Կարլստոր կայարան» կենտրոնը. նախկին կայարանը ներկայումս մշակութային կենտրոն է` իր թատերական ստուդիայով, կինոթատրոնով։ Կենտրոնում անցկացվում են ցուցահանդեսներ, համերգներ, քաղաքական թեմայով գիտաժողովներ ու քննարկումներ, գրական հանդիպումներ։

Թատրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայդելբերգի քաղաքային թատրոն (գերմ.՝ Theater der Stadt Heidelberg), ներկայացնում է դրամատիկական և օպերային բեմադրություններ։
  • Հայդելբերգի թատերական ազատ միավորում (գերմ.՝ Freier Theaterverein Heidelberg e. V)
  • Հայդելբերգի երաժշտական թատրոն
  • Երիտասարդական թատրոն Zwinger 3 և թատերական ստուդիա
  • Romanischer Keller.
  • Stephge junges theater Pfaffengrund.
  • Taeter-Theater
  • Թատերական ընկերություն Volksbühne (գերմ.՝ Theatergemeinde Volksbühne Heidelberg e. V.)
  • Թատերական վարպետանոց (գերմ.՝ Theaterwerkstatt Heidelberg)
  • Թատրոն «Ճանապարհին» (գերմ.՝ UnterwegsTheater)
  • Zimmertheater Heidelberg

Նոյեմբերին քաղաքում անցկացվում է միջազգային ամենամյա Մանհայմ - Հայդելբերգ կինոփառատոնը (գերմ.՝ Internationales Filmfestival Mannheim-Heidelberg

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգի ամրոց
  • Անտիկ շրջանի թանգարան
  • Բոնսայ թանգարան (գերմ.՝ Bonsai-Museum)
  • Կարլ Բոշի թանգարան (գերմ.՝ Bonsai-Museum)
  • Դեղատնային գործի գերմանական թանգարան (գերմ.՝ Deutsches-Apotheken-Museum)
  • Փաթեթավորման գերմանական թանգարան (գերմ.՝ Deutsches Verpackungs-Museum)
  • Ֆրիդրիխ Էբերտի տուն-թանգարան (գերմ.՝ Friedrich-Ebert-Gedenkstätte)
  • Կիրհեյմի տարածքային թանգարան (գերմ.՝ Heimatmuseum Kirchheim)
  • Ռորբախի տարածքային թանգարան (գերմ.՝ Heimatmuseum Rohrbach)
  • Ցիգելհաուզենի տարածքային թանգարան (գերմ.՝ Bonsai-Museum)
  • Կուրպֆալցի թանգարան (գերմ.՝ Kurpfälzisches Museum)
  • Սրբազան արվեստի և լիթուրգիայի թանգարան (գերմ.՝ Museum für sakrale Kunst und Liturgie)
  • Երկրաբանական թանգարան
  • Պրիմիտիվ արվեստի թանգարան (գերմ.՝ Museum Haus Cajeth)
  • Համալսարանական նախկին բանտ (գերմ.՝ Studentenkarzer). պատերին պահպանված գրություններով կարելի է պատկերացում կազմել Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող շրջանի ուսանողական կյանքի մասին (վերջին բանտարկյալը բանտը լքել է 1914 թվականին)։
  • Մարքս Բերկի տեքստիլի թանգարան (գերմ.՝ Textilsammlung Max Berk)
  • Գնչուական սինտի և ռոմա ցեղերի մշակույթի կենտրոն և թանգարան (գերմ.՝ Dokumentations- und Kulturzentrum Deutscher Sinti und Roma)
  • Համալսարանական թանգարան (գերմ.՝ Universitätsmuseum)
  • Ազգագրական թանգարան (գերմ.՝ Völkerkundemuseum)
  • Կենդանաբանական թանգարան և այգի
  • Մանեսի օրեսգիրք (գերմ.՝ Der Codex Manesse), միջնադարյան ամենանշանավոր ձեռագիր մատյանը գերմաներենով։ Ստեղծվել է 1300 թվականին։ Ներկայումս պահվում է Հայդելբերգի համալսարանի գրադարանում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգի ամրոցից դեպի Հին քաղաք բացվող տեսարան

Հայդելբերգը գերմանական քիչ քաղաքներից է, որտեղ պահպանել են հին կառույցները` գրեթե չտուժելով Երկրորդ համաշխարհային պատերազմից։ Դա տեղի է ունեցել շնորհիվ այն բանի, որ ամերիկացիները նախապես ծրագրել էին Հայդելբերգում ձևավորել իրենց շտաբը։ 2004 թվականին Հայդելբերգի Հին քաղաքը (գերմ.՝ Altstadt) համաշխարհային ժառանգություն հռչակելու հայտ է ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, սակայն հայտը մերժվել է 2007 թվականին[5]: Հին քաղաքում է գտնվում քաղաքի տեսարժան վայրերի մեծ մասը։ Դրանցից առանձնանում են հետևյալ կառույցները.

  • Հայդելբերգի ամրոց։ Քաղաքի խորհրդանիշն է, «Գերմանիայի ամենանշանավոր ավերակները»:
  • Համալսարանական գրադարան
  • Եկեղեցիներ
    • Սուրբ հոգու եկեղեցի
    • Ճիզվիտների եկեղեցի
    • Սուրբ Պետրոսի եկեղեցի
    • Նախախնամության եկեղեցի
Հին կամուրջ
  • Նեկարի հին կամուրջ
  • «Ասպետի մոտ» հյուրանոց (գերմ.՝ «Hotel zum Ritter»), 1592
  • Bergfriedhof գերեզմանոց, ուր գտնվում է Ֆրիդրիխ Էբերտի գերեզմանը։
  • «Փիլիսոփաների ճանապարհ» (գերմ.՝ Philosophenweg)
  • Նոյբուրգի աբբայություն
  • Քյոնիգշտուլ լեռան աստղադիտարան
  • Հայլիհենբերգ լեռ
  • Հայլիհենբերգ լեռան բացօթյա ամֆիթատրոն, որը կառուցվել է 1930-ական թվականներին (գերմ.՝ Heidelberger Thingstätte)
«Ասպետի մոտ» հյուրանոցային համալիր, 1592

Կազմակերպվող միջոցառումների ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարտ - ապրիլ — «Հայդելբերգյան գարուն» երաժշտական փառատոն
  • Մարտ - ապրիլ — Զատկական ձվերի միջազգային տոնավաճառ (գերմ.՝ Internationaler Ostereiermarkt Heidelberg)
  • Ապրիլի վերջին հանգստյան օրեր — Կիսամարաթոն
  • Մայիս — Մեսպլատցի գարնանային տոնավաճառ
  • Հուլիս — Գերմանաամերիկյան ազգային տոն Patrick-Henry-Village (գերմ.՝ Deutsch-Amerikanisches Volksfest in der Patrick-Henry-Village)
  • Հուլիս - օգոստոս — Հայդելբերգի ամրոցի փառատոն (գերմ.՝ Heidelberger Schlossfestspiele)
  • Սեպտեմբեր — Հայդելբերգյան աշուն
  • Հոկտեմբեր — Աշնանային տոնավաճառ
  • Հոկտեմբեր - նոյեմբեր Հայդելբերգի թատերական օրեր` «Enjoy Jazz»
  • Նոյեմբեր — Մանհայմ - Հայդելբերգ միջազգային կինոփառատոն (գերմ.՝ Internationales Filmfestival Mannheim-Heidelberg)
  • Նոյեմբեր - դեկտեմբեր — Ամանորյա տոնավաճառ հին քաղաքում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вишлёв О. В., Стрелецкий В. Н. Гейдельберг // Большая Российская энциклопедия. — Т. 29.
  2. Гейдельберг // Большая Советская энциклопедия. — Т. 35.
  3. Ф. Л. Агеенко. Словарь собственных имён русского языка. — Мир и образование, 2010.
  4. Суперанская А. В. Словарь географических названий. — М.: АСТ-ПРЕСС КНИГА, 2013. — 208 с. — С. 34.
  5. [1] Протокол 31-й сессии международного комитета ЮНЕСКО, стр. 28.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]