Համբուրգ
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| գերմ.՝ Hamburg[1] | |||||
| |||||
| Երկիր | |||||
| Ներքին բաժանում | Ալտոնա, Բերգերդորֆ, Այմսբյուտել, Համբուրգ Միտտե, Հարավային Համբուրգ, Հարբուրգ և Վանդսբեկ | ||||
| Առաջին հիշատակում | 810 | ||||
| Մակերես | 755,09 կմ² | ||||
| ԲԾՄ | 6±1 մետր | ||||
| Բնակչություն | ▲1 853 935 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[2] | ||||
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
| Հեռախոսային կոդ | 040 և 4721 | ||||
| Փոստային դասիչ | 20095–21149 և 22041–22769 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | HH | ||||
| Պաշտոնական կայք | hamburg.de/stadt-staat/(գերմ.) | ||||
|
| |||||
Համբուրգ[3] (գերմաներեն՝ Hamburg), մեծությամբ Գերմանիայի երկրորդ քաղաքն է (Բեռլինից հետո), յոթերորդ խոշորագույնը Եվրամիությունում և առավել բնակեցված քաղաքը Եվրոպական միության ոչ մայրաքաղաքների մեջ։
Համբուրգը խոշոր նավահանգստային քաղաք է։ Նրա բնակչությունը գերազանցում է 1.7 միլիոնը, իսկ Համբուրգ Մետրոպոլիտան մարզը ունի ավելի քան 5 միլիոն բնակիչ։ Քաղաքը գտնվում է Էլբա գետի մոտ։ Համբուրգը համարվում է տրանսպորտային հանգույց՝ լինելով 2-րդ խոշորագույն նավահանգիստը Եվրոպայում։ Այն հանդիսանում է ԶԼՄ-ների և արդյունաբերության կենտրոն։ Ռադիո և հեռուստաալիքներ հեռարձակող Norddeutscher Rundfunk Gruner + Jahr և Spiegel-Verlag համարվում են Համբուրգի մեդիա դաշտի կարևորագույն սյուները։
Համբուրգը դարեր շարունակ եղել է կարևոր ֆինանսական կենտրոն և համարվում է աշխարհում երկրորդ հնագույն բանկի՝ Berenberg Bank-ի նստավայրը։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրել է ֆրանկների կայսր Կարլոս Մեծը 811 թվականին ձկնորսական գյուղի տեղում՝ որպես պաշտպանական կետ։ Անվանումը, որ կազմված է ստորին գերմաներեն Ham ― «խորշ» և Burg ― «ամրացված քաղաք» բառերից, նշանակում է «ամրության խորշի ափին»[4]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Համբուրգն ունի օվկիանոսային կլիմա։ Ձյուն այստեղ շատ հազվադեպ է տեղում, սովորաբար տարվա մեջ մեկ կամ երկու անգամ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.onomastik.com/on_geschichte_hamburg.php (գերմ.)
- ↑ register of German municipalities (4th quarter 2022) (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 110)։ |
| ||||||||||||||||||||||||
