Նշենի
Առաջարկվում է այս և Նշենի սովորական հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Նուշ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Prunus dulcis | ||||||||||||
|
Նշենի (լատ.՝ Prunus dulcis), պատկանում է վարդազգիների ընտանիքի սալորենիների ենթաընտանիքին։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշենին փոքր ծառ է՝ 4-8 մ բարձրությամբ և 10-40 սմ բնի տրամագծով։ Ունի զարգացած, արմատային համակարգ, որի հետևանքով չորադիմացկուն է։ Դիմանում է մինչև -25 C ցրտահարություններին։ Ծաղկում է վաղ գարնանը՝ նախքան տերևների բացվելը։ Ծաղիկը արտադրում է նեկտար, մեղուն վերցնում է այն և ծաղկափոշին, որը հատկապես կարևոր է որպես վաղ գարնանային կեր մեղվաընտանիքների համար։ Պտղաբերում է 4-5-րդ տարվանից մինչև 35-55 տարեկանը, կյանքի տևողությունը 130-150 տարի է։ Պտուղը կորիզապտուղ է, որը իր սննդային արժեքով մոտ է ընկույզին։ Հայաստանում հայտնի է նշենու 3 տեսակ՝ Ֆենցլի, նաիրյան և սովորական։
Հայաստանի բնության մեջ բնաշխարհիկ է գարնանը խոշոր կարմիր ծաղիկներով 30-40 օր զարդարվող Նաիրյան տեսակը։ Մշակության մեջ տարածված է նշենի սովորականը (Amygdalus communis), որն ունի նաև հողապաշտպան նշանակություն, ծաղիկները ճերմակ կամ վարդագույն երանգ ունեն։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսակի ներսում բաժանվում են 2 խմբի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Prunus dulcis var. amara - Դառը նուշ
- Prunus dulcis var. dulcis - Քաղցր նուշ
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ հայտնաբերվել է Մերձավոր Արևելքում և հարակից տարածքներում, այդ թվում, Միջերկրական և Կենտրոնական Ասիայում։ Այս շրջաններում նուշը մշակել են դեռ վաղուց մ. թ. ա.: Այժմ ամենաշատ մշակող երկրներներն են՝ Միջերկրածովյան Չինաստանը, Միացյալ Նահանգները (Կալիֆորնիա), Կենտրոնական Ասիայն և Արևմտյան Տյան Շանը, Նյու Յորքում[1], Ղրիմը և Կովկասը։ Նույնիսկ Տաջիկստանի Կանիբադ քաղաքում «նուշի քաղաք»։ Հայտնի է նշենու 40 տեսակ՝ տարածված Առաջավոր, Միջին և Հարավարևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևմուտքում և Կենտրոնական Ամերիկայի հյուսիս-արևմուտքում։ Վայրի տեսակներն աճում են Միջին Ասիայի, Այսրկովկասի չոր լեռնային և տափաստանային շրջաններում։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նուշի աճում է քարքարոտ և ավազոտ լեռներում, մոտավորապես 800 մինչև 1600 մ ծովի մակարդակիվ, նախընտրում է կալցումով հարուս հողերը։ Իսրաելում հասնում է 800 մետրի, Հայֆի շրջանում շատ մոտ է Միջերկրական ծովի ափերին։ Աճում են խմբերով, միմյանցից 5-7 մ հեռավորության վրա։ Շատ լուսասեր են, ունեն լավ զարգացած արմատային համակարգ։ Ծաղկում են մարտ-ապրիլ ամիսներին, կան շրջաներ որ ծաղկում է փետրվարին, պտուղները հասնում են հունիս-հուլիս ամիսներին։ Նշենին չորադիմացկուն ծառ է կամ թուփ, բարձրությունը՝ 3–6 մ։ Տերևները հերթադիր են, նշտարաձև, հարթ, կաշեկերպ։ 3-5 մ երկարությամբ[1][2]։ Ծաղիկները խոշոր են, սպիտակ կամ վարդագույն։ Պտուղը կիսաչոր պատյանով կորիզապտուղ է։ Սերմը (միջուկը) լինում է քաղցր կամ դառը՝ պայմանավորված ամիգդալին գլիկոզիդի առկայությամբ (մինչև 4%)։ Չոր միջուկը պարունակում է ճարպեր՝ 54%, ազոտային նյութեր՝ 21%, ոչ ազոտային նյութեր՝ 13%, և այլն։ Քաղցր միջուկն (նուշը) օգտագործվում է թարմ, հրուշակեղենի արտադրության և բժշկության մեջ, յուղ ստանալու համար, կեղևը՝ գինու-կոնյակի արտադրությունում, բնափայտը՝ ատաղձագործության մեջ։ Նշենու տնկարկներն օգտագործվում են սարալանջերի հողերն էրոզիայից պաշտպանելու նպատակով։ Նաիրյան նշենին Անդրկովկասի հարավի բնաշխարհիկ է։ Հայաստանում հանդիպում է Սյունիքի մարզում։ Ծաղիկները խոշոր են, կարմրավուն։ Ծաղկում է մինչև տերևների հայտնվելը՝ վաղ գարնանը, և գարնան ավետաբերներից է։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Արաբ բժիշկները նուշը համարել են բուժիչ բույս։ Իբն Մասսունն օգտագործել է տապակած միջուկը աղիների հիվանդությունների, իսկ Մանսուրին` ցավոտ միզարձակության դեպքում։ Իբն Սինան նկարագրել է, թե ինչ արդյունքներ կարող է տալ նուշը հազի, ասթմայի, պլևրիտի, երիկամների և միզապարկի հիվանդությունների դեպքում և այդ օրգաններից քարերի հեռացման համար։ Նա «Բժշկական գիտության կանոնները» գրքում բերում է դեղատոմսեր, ուր նուշի սերմը նշվում է որպես ուղեղի աշխատանքը և տեսողությունը լավացնող, արտաքին վերքերը բուժող, փափկեցնող միջոց։ Ըստ Ագանթագեղոսի՝ նուշը անվանվել է «վայրի կաղին»։
Հայաստանում նուշը, նշակաթը, նշաձեթը օգտագործվել է սննդի և բժշկության մեջ։ Այդ մասին ընդարձակ տեղեկություններ է թողել Ա. Ամասիացին.
Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարունակում է 0,5-0,8 տոկոս եթերային յուղեր, 4,7 տոկոս ջուր, 22 տոկոս սպիտակուցներ, 1 տոկոս օսլա, 4 տոկոս շաքարներ, 3 տոկոս բուսախեժ, 6 տոկոս բջջանյութ, 5 տոկոս մոխիր, 45-60 տոկոս ճարպ, որում կան գլիցերիդներ՝ օլեինի (80 տոկոս), լինոլի (15 տոկոս), կճեպում՝ լինոլենի և միրիստինի։
Դառը սերմերը պարունակում են 3,5-4 տոկոս ալկալոիդ ամիգդալին, որի տրոհման ժամանակ առաջանում է սինիլաթթու, 10-15 սերմը կարող է առաջացնել, հատկապես երեխաների մոտ, ծանր թունավորում, շնչառության ընդհատում։ Քաղցր սերմերում ամիգդալինի պարունակությունը քիչ է։ Հետաքրքիր է նուշի համաշխարհային արտադրության դինամիկան. 1985-2009 թթ. ընկած ժամանակաշրջանում այն աճել է ճիշտ երկու անգամ, ընդ որում, կեսը արտադրվում է ԱՄՆ-ում։ Այս երկիրը ավելացրել է արտադրանքը երեք անգամ։ Պատճառը կարծես թե կալցիումի յուրացման խնդիրն է։
Նուշի ցուցանիշները գերազանցում են յուղալի կաթնաշոռը, պնդուկը, գազարը, բազուկը և այլն։ Մի այլ ուսումնասիրությամբ նուշը դասվում է սելեն պարունակող հինգ լավագույն մթերքների շարքին, եթե ավելացնենք, որ նուշը պարունակում է բավարար քանակությամբ վիտամիններ, ապա կարելի է ենթադրել, որ այն դիտվում է որպես քոէնզիմ հատկություն ունեցող նյութ։ Հիշենք պատմական փաստը, երբ 20-րդ դարի 80-ականներից Ճապոնիայի միկադոյի հրամանով բնակչությունը ընդունում է՝ «Քոէնզիմ -10», որը արտադրվում է ջրիմուռներից և համարվում լավագույն հակաօքսիդանտ։
Կարևոր հետևության են եկել Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականները։ Նրանք ուսումնասիրել են նուշի ազդեցությունը նյութափոխանակության վրա և, հիմնվելով մեծածավալ տվյալների վրա, հայտարարել են, որ 1 ամիս շարունակ օրը 25-165 մգ նուշ ուտողների մոտ զգալիորեն նվազել է խոլեստերինի պարունակությունը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաշխարհային արտադրություն
Նուշի տվյալները (հազար տոննա) | ||
---|---|---|
1965 | 615 | |
1970 | 687 | |
1975 | 762 | |
1980 | 926 | |
1985 | 1152 | |
1990 | 1321 | |
1995 | 1019 | |
2000 | 1468 | |
2005 | 1839 | |
2006 | 1999 | |
2007 | 2215 | |
2008 | 2435 | |
2009 | 2362 | |
2010 | 2539 | |
2011 | 2005 |
Տասնհինգ խոշորագույն արտադրողները
նուշ (հազար տոննա) | ||||||
---|---|---|---|---|---|---|
Երկիր | 1985 | 1995 | 2005 | 2009 | 2010 | 2011 |
![]() |
352 | 276 | 703 | 1162 | 1414 | 731 |
![]() |
287 | 159 | 218 | 282 | 221 | 212 |
![]() |
59 | 79 | 109 | 128 | 158 | 168 |
![]() |
105 | 90 | 118 | 114 | 108 | 105 |
![]() |
30 | 45 | 70 | 104 | 102 | 131 |
![]() |
34 | 34 | 229 | 97 | 73 | 130 |
![]() |
51 | 35 | 43 | 60 | 52 | 61 |
![]() |
38 | 37 | 45 | 55 | 55 | 70 |
![]() |
10 | 20 | 45 | 47 | 39 | 50 |
![]() |
57 | 57 | 48 | 44 | 33 | 30 |
![]() |
9 | 9 | 15 | 43 | 56 | 61 |
![]() |
13 | 19 | 25 | 35 | 38 | 42 |
![]() |
7 | 28 | 28 | 30 | 28 | 36 |
![]() |
28 | 49 | 23 | 26 | 22 | 21 |
Աղբյուր։Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություններ Միավորված ազգեր |
Տաքսոնոմիան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսակը մտնում է Սալորենի դասի մեջ (Prunus), Spiraeoideae ենթաընտանիք, Վարդազգիների (Rosaceae) կարգ, վարդածաղկավորներ։
ավելի շատ 8 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | Ավելին 60 տեսակի | |||||||||||||||
կարգ Վարդածաղկավորներ |
Ենթաընտանիք 'Spiraeoideae |
տեսակ Նուշ | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
Ընտանիք Վարդազգիներ |
ցեղ Սալորենիներ |
||||||||||||||
ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
2 ենթաըտանիք (Համաձայն APG II Համակարգի) |
մոտավորապես 200 տեսակ | ||||||||||||||
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Griffiths Mark D., Anthony Julian Huxley (1992)։ The New Royal Horticultural Society dictionary of gardening։ London: Macmillan Press։ ISBN 0-333-47494-5
- ↑ «University of California Sample Cost Study to Produce Almonds» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-26-ին։ Վերցված է 2012 թ․ մարտի 17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- INC, International Nut and Dried Fruit Council Foundation
- Top Almond Producing Countries
- Almond Board of California Resources for almond production and research reports for California
- University of California Fruit and Nut Research and Information Center Archived 2012-12-06 at the Wayback Machine.
- The Almond Doctor University of California Cooperative Extension Website on Almond Production]
- Almond Production Manual Published by University of California Agriculture and Natural Resources, this handbook includes amongst other chapters a history of almonds, trends in orchard management, and almond farm economics.
- CSIC, Spain Archived 2014-02-13 at the Wayback Machine. A Government of Spain website for European publications on tree nuts including almonds]
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
|