Սյունիքի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սյունիք (այլ կիրառումներ)
Սյունիքի մարզ
Քարտեզ
դիրքը Հայաստանում
դիրքը Հայաստանում
Կառավարություն
Մարզկենտրոն Կապան քաղաք[1]
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյան
Մարզի կազմավորման թիվը՝ ապրիլի 12, 1995
Տարածաշրջանները Գորայք համայնք,
Մեղրի համայնք,
Տեղ համայնք,
Գորիս համայնք,
Սիսիան համայնք,
Քաջարան համայնք, Կապան համայնք,
Տաթև համայնք
Քաղաքային համայնքների թիվ 7
Գյուղական համայնքների թիվ 106
Գյուղական բնակավայրերի թիվ 128
Վիճակագրություն
Տարածք
 - Ընդհանուր

4,506 կմ²
Բնակչություն
 - (01․01․2020թ․)
 - խտություն

135․800[2]
31.4 մարդ//կմ² 
Հապավումներ
 - Փոստային ինդեքս
 - ISO 3166-2
 - FIPS 10-4

3201-3519
AM-SU
AM08
Կայք: syunik.mtad.am

Սյունիքի մարզ, ամենաբարձր կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Հյուսիսում սահմանակից է Հայաստանի Վայոց ձորի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետության[Ն 1] Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածին և Քաշաթաղի շրջանին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը Արևելյան Ադրբեջան նահանգին, արևմուտքից՝ Ադրբեջանի Հանրապետության կազմում ընդգրկված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջավախքի, Օրդուբադի և Շահբուզի շրջաններին[1]։

Սյունիքն ունի հազարամյակների պատմություն․ այն սկսվում է անհիշելի ժամանակներից, շարունակվում Վանի թագավորության, Մեծ Հայքի թագավորության, Սյունիքի իշխանության շրջաններով։ Մարզը հարուստ է պատմամշակութային ժառանգություն։ Այստեղ պահպանվել են նախնադարյան բնակատեղիներ, ամրություններ, դամբարանադաշտեր, մեր թվարկությամբ թվագրվող ամրոցներ, կրոնական կառույցներ և ձեռակերտ այլ արժեքավոր օբյեկտներ[1]։

Մարզի վարչական կենտրոն հանդիսացող Կապան քաղաքը համարվում է բնակչության թվաքանակով Հայաստանի վեցերորդ խոշորագույն քաղաքը՝ շուրջ 42․600 բնակչությամբ։ Մյուս խոշոր բնակավայրերն են Գորիսը, Սիսիանը, Քաջարանը, Մեղրին, Ագարակը։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ մարզի բնակչությունը կազմում է 135․800 մարդ[2]։

Սյունիքի տարածքն ունի հարուստ կենսաբազմազանություն։ Այն հիմնականում կազմված է լեռնային գոտիներից։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիքի անունը կապվում է պատմական Հայաստանի Սյունիք նահանգի հետ, որի տարածքի միայն մի մասն է ընդգրկում ներկայիս Սյունիքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայքի ժամանակաշրջան, մ.թ.ա. 189թ․ - մ․թ․ 4-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է կազմում, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների։ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով։

Սյունիքի իշխանություն, 314 - 987թթ․[խմբագրել | խմբագրել կոդը]

X-XII դարերում Սյունիքը թագավորություն էր, որտեղ իշխում էր Սիսական տոհմը։ Հետագայում այստեղ իշխանել է Օրբելյան տոհմը։ Հայտնի է հատկապես կոմս Տարսայիճ Օրբելյանը։ Նրա զավակ Ստեփանոս Օրբելյանը՝ Սյունիքի մետրոպոլը, XIII դարում գրել է «Սյունիքի պատմություն» մեծարժեք պատմագրությունը։

Միջնադարյան Սյունիքը շատ ավելի մեծ տարածք էր գրավում, քան այժմ։ Այն ժամանակ Վայոց ձորը, Գեղարքունիքը, Նախիջևանի մեծ մասը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի մի մասը Սյունիքի իշխանների տիրույթների մեջ էին մտնում։

Հայաստանի առաջին հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918-1920 թթ Սյունիքը, ինչպես նաև Նախիջևանը և Արցախը, դարձել էր վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի հանրապետության միջև։ 1918թ. հուլիսին Սյունիք է գալիս Անդրանիկը։ 1918թ. հոկտեմբերին Անդրանիկը իրեն ճանաչում է որպես Սյունիքի գեներալ-կոմիսար։ Տարեվերջին Սյունիք է ժամանում նաև Գարեգին Նժդեհը։ 1920 թ. սկզբին ստեղծվում է Զանգեզուր-Ղարաբաղյան մարզային խորհուրդ, որի ղեկավար մարտին դառնում է Արսեն Շահմազյանը, նոյեմբերին՝ Սերգեյ Մելիք-Յոլչյանը։ 1920թ. ապրիլին Նժդեհը ջախջախում է Նուրի փաշայի զորքերին, ապա հուլիսին քաշվում Խուստուփ։ 1920թ. սեպտեմբեր-հոկտեմբերից պայքարը շարունակում է Պողոս Տեր-Դավթյանը, ում շուտով միանում է Նժդեհը և նրանք միասին 1920թ. նոյեմբերի 21 ազատագրում են Գորիսը և հաստատում իրենց իշխանությունը։ 1920-ի դեկտեմբերի 2-ին Թուրքիան, որն այդ ժամանակ գրավել էր Հայաստանի մեծ մասը, ստիպեց հայկական կառավարությանը ստորագրել Ալեքսանդոպոլի համաձայնագիրը, որով Հայաստանը Ադրբեջանին էր հանձնում Սյունիքը։ Սակայն Սյունիքի հայ բնակչությունը չճանաչեց այս համաձայանգիրը և զինված պայքարի ելավ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ։

Լեռնահայաստանի հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային ժամանակաշրջան, 1921-1991[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ԽՍՀ-ում Սյունիքը առանձին վարչական միավոր չէր կազմում, այլ բաժանված էր մի քանի շրջանների։ Հայաստանի վերանկախացումից հետո Սյունիքը կրկին ինքնուրույն մարզ է կազմում։

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիքի մարզի լեռները

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում։ Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում։ Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սյունիքի մարզի մշտական բնակչության թվաքանակը կազմում էր 135.8 հազար մարդ, որից 91.8 հազար քաղաքային բնակչություն և 44.0 հազար գյուղական բնակչություն[3]։

Սյունիքի մարզի մշտական բնակչության թվաքանակը, հունվարի 1-ի դրությամբ, 1000 մարդ
2017 2018 2019 2020 2021
Ամբողջ բնակչություն 138.9 138.4 137.6 137.3 135.8
այդ թվում`
Քաղաքային բնակչություն 93.9 93.8 93.4 93.2 91.8
Գյուղական բնակչություն 45.0 44.6 44.2 44.1 44.0

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիքի մարզի տարածքը կազմում է 4506կմ2, ինչը Հայաստանի ընդհանուր տարածքի 15.1%-ն է[1]։ Վարչատարածքային բաժանման տեսակետից Սյունիքի մարզը բաժանված է 8 համայնքի, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է բազմաթիվ բնակավայրեր։ Մարզի համայնքներն են՝ Գորայքը (կենտրոնը՝ Գորայք գյուղ), Մեղրին (կենտրոնը՝ Մեղրի քաղաք), Տեղը (կենտրոնը՝ Տեղ գյուղ), Գորիսը (կենտրոնը՝ Գորիս քաղաք), Սիսիանը (կենտրոնը՝ Սիսիան քաղաք), Քաջարանը (կենտրոնը՝ Քաջարան քաղաք), Կապանը (կենտրոնը՝ Կապան քաղաք), Տաթևը (կենտրոնը՝ Շինուհայր գյուղ)։

Սյունիքի մարզը ունի 138 բնակավայր․ 7 քաղաք՝ Ագարակ, Գորիս, Դաստակերտ, Կապան, Մեղրի, Սիսիան և Քաջարան, ու 131 գյուղ։

Սյունիքի մարզի քաղաքները[3]
Քաղաքի անվանումը Քաղաքի կարգավիճակ

ստանալու տարեթիվը

Հեռավորությունը

մինչև Երևան, կմ

Մշտական բնակչության թվաքանակը, 1000 մարդ

(հունվարի 1-ի դրությամբ)

2017 2018 2019 2020 2021
Ագարակ 1995 385 4.3 4.3 4.2 4.1 4.1
Գորիս 1924 236 20.4 20.4 20.3 20.4 19.9
Դաստակերտ 1995 226 0.3 0.3 0.3 0.3 0.3
Կապան 1938 301 42.6 42.5 42.3 42.2 42.0
Մեղրի 1984 373 4.5 4.5 4.5 4.5 4.2
Սիսիան 1974 206 14.8 14.8 14.8 14.8 14.4
Քաջարան 1958 327 7.0 7.0 7.0 6.9 6.9

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիքի մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներն են։

Արդյունաբերության հիմնական ճյուղերն են  հանքարդյունաբերությունը, որը 2020 թվականին ապահովել է մարզում արտադրված ամբողջ արդյունաբերական արտադրանքի 84%-ը, սննդամթերքի արտադրությունը (8%) և էլեկտրաէներգիայի արտադրությունը (7%)[3]։

Արդյունաբերական արտադրանքի արտադրությունն ըստ տնտեսական գործունեության տեսակների Սյունիքի մարզում 2020 թվականին[3]

Սյունիքի մարզում է կենտրոնացած Հայաստանի հանքագործական արդյունաբերությունը։ 2020 թվականին Հայաստանում արտադրված հանքագործական արդյունաբերության արտադրանքի 75%-ն ապահովել է Սյունիքը։

Հանքագործական արդյունաբերության արտադրանքի ծավալը Սյունիքի մարզում[3][4][5][6] (ընթացիկ գներով, մլն․ դրամ)
2016 2017 2018 2019 2020
Հայաստան 256,481.4 341,099.1 300,744.8 356,780.6 403,455.5
Սյունիք 167,275.4 236,940.3 260,104.1 283,408.2 301,645.8
Սյունիքի բաժինը Հայաստանի

հանքագործական արդյունաբերության մեջ

65.2% 69.5% 86.5% 79.4% 74.8%

Մարզի գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապես՝ հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի արտադրություն) և անասնաբուծության (մասնավորապես՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բուծում) մեջ։

Սյունիքի մարզում արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում Որոտանի ՀԷԿ-ի կասկադին։

2020 թվականին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները Հայաստանի համապատասխան ոլորտների ընդհանուր ծավալում կազմել են[7].

17.1% Արդյունաբերություն

   

6.6% Գյուղատնտեսություն

   

4.9% Շինարարություն

   

2% Մանրածախ առևտուր

   

1.5% Ծառայություններ

   

Աղբյուրը՝armstat


Մարդկային ներուժի զարգացման ինդեքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների [8]։ Այն իրենից ներկայացնում է մարզի կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկանի եկամուտների համախառն ցուցանիշ։

Տարի 1990 1995 2000 2005 2010 2015 2017
Ցուցանիշ 0.642 0.615 0.659 0.698 0.729 0.747 0.753

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի ընթացքում՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրով Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը (բացառությամբ Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի) և Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածն ամբողջությամբ հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը։ Ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Հայաստանի Սյունիքի մարզը սահմանակից է Ադրբեջանի Հանրապետության Զանգելանի, Կուբաթլուի, Լաչինի և Քելբաջարի շրջաններին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]