Բալաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բալաք (այլ կիրառումներ)
Գյուղ
Բալաք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՍասուն Սարգսյան
Այլ անվանումներԲլեկանց, Պալագ, Պիլյագ
Մակերես10,68 կմ²
ԲԾՄ1700 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն174[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբալաքեցի, բալաքցի
Ժամային գոտիUTC+4
##Բալաք (Հայաստան)
Red pog.png

Բալաք, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 9 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1650-1700 մ բարձրության վրա։

Նախկինում նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 115 կմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Բալաքի մշտական բնակչությունը կազմել է 174, առկա բնակչությունը` 159 մարդ[1]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[2][3], որոնց նախնիները եկել են Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավառներից[3]։ Բալաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2][3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 68 254 393 412 401 317 205 164 158 223[4] 174[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղևոնդ Ալիշանը նույնացնում է Տաթևի վանքի նոր հարկացուցակում հիշատակվող Բլեկանց գյուղական համայնքի հետ։

Գյուղում կա եկեղեցի (Բլեկանց)։ Գյուղի մոտակայքում մարդիկ բնակվել են դեռևս 1-ին հազարամյակում մ. թ. ա., որի վկայությունն են հին ամրոցի և դամբարանների հետքերը, նաև գյուղում առկա մյուս հուշարձանները։ Տաթևի վանքի հարկացուցակում գյուղը Բալաք-Բլեկանց անունով հիշատակվում է 1150 դահեկան հարկաչափով։ Անունն ունի տոհմական ծագում։ Ըստ տեղացիների ավանդազրույցների՝ գաղթական Ռաֆայել և Արմաղան Բունիաթյան եղբայրները, վերաբնակվելով գյուղում, կառուցում են ջրանցք, իսկ նրանց սերնդից Աղասի Բունիաթյանի նախաձեռնությամբ գյողում կառուցվում է եկեղեցի՝ ի հիշատակ նախնյաց՝ Ռաֆայելի և Արմաղանի[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. 3,0 3,1 3,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 554
  4. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  5. Հայաստանի Հանրապետություն, Պատմական հանրագիտարան, Երևան, հեղինակային հրատարություն, 2015, էջ 830