Շվանիձոր (նախկին անվանումը` Աստազուր),
գյուղ Հայաստանի ՀանրապետությանՍյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, Մեղրի քաղաքից մոտ 11 կմ հյուսիս-արևելք, Արաքս գետից մոտ 1 կմ հեռավորության վրա` ձորալանջերին, ծովի մակարդակից 600-700 մ բարձրության վրա։
Գտնվում է Արաքս գետի ձախ ափին և համարվում է Մեղրու տարածաշրջանի ամենաբարեկարգ գյուղերից մեկը։ Շվանիձորում կանգուն է XVII դարում կառուցված ջրանցույցը։ Այն շարված է սրբատաշ բազալտե քարերից՝ կրաշաղախով, համարվում է միջնադարյան Հայաստանի այդ տիպի կառույցներից ամենակարևորը։ Շվանիձորի տարածքում են գտնվուն նաև «Գոմերանց», «Վերին շեն», «Թեղուտ» (XVII—XVIII դդ), «Շվանիձոր» (XVI—XX դդ) գյուղատեղիները, խաչքարերով գերեզմանոցը (XVII—XX դդ) և հին կամուրջը (XVII—XVIII դդ)։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Շվանիձորի մշտական բնակչությունը կազմել է 312, առկա բնակչությունը` 300 մարդ[1]։ Գյուղը բնակեցված է եղել հայերով[3][2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][2].