Կալեր (Մեղրու շրջան)
Լքված գյուղ | |
---|---|
Երկիր | ![]() |
Շրջան | Մեղրի |
Այլ անվանումներ | Գալուր, Գյալուր, Կյալի, Կյալուր, Քյալուր |
Բնակչություն | 185 մարդ (1959) |
Ազգային կազմ | հայեր |
Ժամային գոտի | UTC+4 |
Կալեր (նախկինում` Գյալուր կամ Կյալուր), ներկայումս լքված գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, Մեղրի քաղաքից մոտ 18 կմ հյուսիս, Մեղրու լեռնաշղթայի հարավային բարձրադիր լանջին, ծովի մակարդակից մոտ 2200 մ բարձրության վրա։
Գյալուր անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Մեղրու գավառի, իսկ 1930 թվականից` Մեղրու շրջանի։ Վերանվանվել է Կալեր 1935 թվականին։ 1960-ական թվականներին գյուղը ապաբնակեցվել է կապված գյուղական համայնքների խոշորացման ծրագրի հետ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնում մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Արևիք գավառի մեջ, ուշ միջնադարում՝ Սյունիքի Կաքավաբերդ կամ Բաղաբերդ գավառի մեջ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը լքված է 1960-ական թվականներից, ներկայումս բնակչություն չունի; Նախկինում բնակեցված է եղել հայերով, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[1][2].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 21 | 148 | 329 | 389 | 275 | 185 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու դաշտավարությունն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում կար Ս. Աստվածածին անունով եկեղեցի[2]։