Մազրա (Զանգեզուրի գավառ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Մազրա | ||
| 39°24′30″N 46°24′38″E / 39.40833°N 46.41056°E | ||
| Երկիր | Արևելյան Հայաստան | |
| Նահանգ | Ելիզավետպոլի նահանգ | |
| Գավառ | Զանգեզուրի գավառ | |
| Համայնք | Կուբաթլուի շրջան | |
| Այլ անվանումներ | Մազրեն, Մեզրե, Մզրա | |
| Ազգային կազմ | հայեր | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա | |
| Տեղաբնականուն | մազրացի | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Մազրա, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[1]։ Գտնվում է Որոտան գետի ստորին հոսանքի աջ կողմում, Գորիս քաղաքից 12 կմ հարավ-արևելք, լեռնային, անտառապատ վայրում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 1781 թվականի հարկացուցակի Տաթևի վանքին տարեկան տալիս էր 1600 դահեկան պտղի հանք։
Հետագայում գյուղն ընդգրկվել է Ադրբեջանական ՍՍՀ-ի Ղուբաթլուի շրջանում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գյուղի բնակչության մեծամասնությունը տեղափոխվել է Բաքու[2]։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տարածքն անցել է Արցախի Քաշաթաղի շրջան։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում տարածքը Քաշաթաղի ողջ շրջանի հետ անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականին գյուղն ունեցել է 775 հայ բնակիչ[1]։
Մազրայի ազգաբնակչության փոփոխությունը[2].
| Տարի | 1886 | 1908 | 1959 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 821 (76 տուն) | 775 | 920 (200 տուն) |
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի ավերակ հայկական եկեղեցի[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Зангезурский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 630
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
