Աշոտավան
Գյուղ | ||
---|---|---|
Աշոտավան | ||
![]() Աշոտավան գյուղը և Հացավանի բերդը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղապետ | Արմեն Բեգլարյան (2007) | |
Մակերես | 17.16 կմ² | |
ԲԾՄ | 1680 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 589[1] մարդ (2011) | |
Տեղաբնականուն | աշոտավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Աշոտավան (նախկինում նաև Աղքենդ, Կիրակոսիկ), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 4-5 կմ հարավ-արևմուտք։ Գտնվում է Որոտանի աջակողմյան վտակ Սիսիան գետի ձախ օժանդակ Կամրջակ գետակի ստորին հոսանքի շրջանում, Տոլորսի ջրամբարի արևմտյան ափին, ծովի մակերևույթից 1660-1700 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 109 կմ։
Նախկինում Աղքենդ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկինում կոչվել է Հին Կիրակոսիկ։ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի առաջարկությամբ 1948 թվականին գնդապետ Աշոտ Սարգսյանի հիշատակին վերանվանվել է Աշոտավան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դարեր շարունակ գոյություն ունեցող հին գյուղը մնացել է Տոլորսի ջրամբարի տակ, որը կառուցվել է 1971-1972 թվականներին։ Ջրի մակարդակի տատանումների հետևանքով ժամանակ առ ժամանակ գյուղի որոշ շինություններ, մասնավորապես՝ եկեղեցին, սկսում են երևալ։ Նոր Աշոտավանը կառուցվել է 1970-1971 թվականներին՝ հին գյուղից վերև, այդ իսկ պատճառով ժողովուրդը այն անվանում է Քաշի (ներքևի, ցած գտնվող) գյուղ։ Նոր Աշոտավանի եկեղեցին կառուցվել է բնակիչների ջանքերով 21-րդ դարում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Աշոտավանի մշտական բնակչությունը կազմել է 589, առկա բնակչությունը` 497 մարդ[1]։ Գյուղում բնակվել են և շարունակում են բնակվել հայեր[3], որոնց նախնիների մի մասը 1828-1829 թթ. գաղթել է Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից[4]։ Աշոտավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1908 | 1919 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 18 | 293 | 390 | 803 | 557 | 497 | 455 | 448 | 584[5] | 623[6] | 589[1] |
Շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի 1903 թվականին կառուցված եկեղեցի, որի ավերակները կանգուն են Տոլորսի ջրամբարի ջրերում։ Քիչ հեռու Հացավանի բերդն է։ Ծայրամասերում նշմարվում են հին «Կիրակոսիկի» և «Խնոքի» ավերակները։ Տոլորսի ջրամբարի կառուցման պատճառով գյուղը տեղափոխվել է մոտ 500 մ հեռու։
Գյուղն ունի 120 բնակելի տուն, դպրոց, մանկապարտեզ։ Ապահովված է ջրամատակարարմամբ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տոլորսի ջրամբար | Աշոտավանի նոր եկեղեցին | Աշոտավանի հին եկեղեցին | Սիսիանի քաղաքապետարան |
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 22»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 203
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 5, էջ 116
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 556
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 488)։ ![]() |