Վահրավար,
գյուղ Հայաստանի ՀանրապետությանՍյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, Մեղրի քաղաքից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 1260-1320 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 70 կմ։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Վահրավարի մշտական բնակչությունը կազմել է 48, առկա բնակչությունը` 66 մարդ[1]։ 19-րդ դարում գյուղը բնակեցված է եղել հայերով, 1920-ական թվականներից ապրել են նաև ադրբեջանցիներ[3][4], որոնք հեռացել են 1988-1989 թվականներին։ Վահրավարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].
Վահրավարը Հայաստանի հին բնակավայրերից է։ Այդ են վկայում գյուղում և շրջակայքում գտնվող միջնադարյան գյուղատեղիները (Կարմիր վանք, Ծավի դիք), եկեղեցիները, խաչքարերով գերեզմանոցները։ Հատկապես նշանավոր է Կարմրավանքի եկեղեցին (17-րդ դար), որը թաղածածկ ուղղանկյան դահլիճ է՝ թեք ծածկով։ Բեմի հատակի տակ թաքստոց է, որի օդափոխության անցքը դուրս է գալիս խորանի պատին կից և աննկատ է։