Սվարանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սվարանց
ԵԱԶ հուշարձան Սվարանցում.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ՀամայնքՏաթև (համայնք)
Այլ անվանումներՍվարանց
Մակերես16,28 կմ²
ԲԾՄ1780 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն264[1] մարդ (2011)
Խտություն17 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունսվարանցեցի
Ժամային գոտիUTC+4
##Սվարանց (Հայաստան)
Red pog.png

Սվարանց, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Գորիսից 19 կմ հարավ-արևմուտք, Տաթև գետի վերին հոսանքի շրջանում` ձորահովտում, Արամազդ լեռան հյուսիսային փեշերին, բարձրությունը ծովի մակարդակից` 1750-1800 մ։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 51 կմ։

Գյուղը Սուվարանց անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ, 2015 թվականից մասն է խոշորացված Տաթև համայնքի։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի վարչական տարածքը զբաղեցնում է 1621,20 հա, որից՝ գյուղ նշանակության հողերը կազմում են 1562,95 հա։ Ըստ գործառնական նշանակության գյուղատնտեսական նշանակության հողերը բաղկացած են՝ վարելահող 191,24հա, խոտհարքներ 42,16հա, արոտավայրեր 799,38 հա և այլ հողատեսքեր 527 հա։

Ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի» այն գտնվում էր Հաբանդ գավառում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Սվարանցի մշտական բնակչությունը կազմել է 264, առկա բնակչությունը` 202 մարդ[1]։ Գյուղը բնակեցված է եղել և շարունակում է բնակեցված լինել հայերով[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1873 1897 1926 1989 2001 2004 2008 2011
Բնակիչ 181 350 387 358 360 368 286 264[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում է գտնվում Սուրբ Հազարափրկիչ եկեղեցին։ Այն կառուցվել է 1705 թ.-ին, սրբատաշ բազալտյա քարերով կառուցված բազիլիկ տաճար է։ Գյուղի շրջակայքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան հուշարձաններ՝ Ցորաբերդի ավերակները, մատուռ, խաչքարեր և այլն։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմում են, էր երբ Լենկ Թեմուրն ուզում է նվաճել Հայաստանը, մի ծեր զինվոր նրան ասում է.
— Ուր ուզում ես գնա, միայն Սյունիք չգնաս։
— Ինչո՞ւ,- զարմանում է Լենկ Թեմուրը։
— Այնտեղ ճամփա ու կածան բոլորը դեպի ժայռ են տանում,- պատասխանում է ծեր զինվորը,- նրանց տներն էլ քերծերում են, բերդերը՝ ժայռերի գլխին, վանքերը՝ նրանցից էլ բարձր։ Ամպերը ցածր են նրանց օջախներից։ Նրանց ո՛չ նետ կհասնի, ո՛չ սուր ու թուր։
— Լա՜վ,- ասում է Լենկ Թեմուրը,- ես ամենից առաջ նրանց կնվաճեմ։

Եվ հարձակվում է Ցուրի վրա։ Կռվում է մեկ օր, հինգ օր, տասն օր… Ցուրեցիները չեն հանձնվում։ Ցերեկը ծուխ է բարձրանում նրանց օջախներից, գիշերը վառվում են նրանց կրակները։ Լենկ-Թեմուրը խոստումներ է շռայլում, երդումներ անում… Լենկ-Թեմուրը խոստանում է նրանց սրի չքաշել։ Գյուղի վարդապետը իր համագյուղացիներին չի թողնում հանձնվել։ Ինչ անում է, չի անում, չեն լսում։ Հանձնվում են։ Լենկ Թեմուրը նրանց քշում է մի դաշտ ու ասում.
— Ես խոստացա ձեզ սրի չքաշել։ Ես խոսքիս տերն եմ։ Բայց ես երդվել եմ ձեզ կենդանի չթողնել։

Եվ հրամայում է մի խանդակ (փոս) փորել, բոլորին կենդանի թողել։ Այդպես էլ անում են։ Եվ այդ օրվանից այդ դաշտը կոչվում է Ղուրղուններ։ Սվարանց գյուղի անվանումը առաջացել է 10 դարում, Տաթևի վանքի դեմ ապստամբելուց հետո https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB_%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A1%D5%BA%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6 [4][5][6][7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 10
  4. Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ 
  5. Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի 
  6. Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ 
  7. Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]