Լծեն
Գյուղ | ||
---|---|---|
Լծեն | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղապետ | Հրահատ Նիկալյան | |
Առաջին հիշատակում | 1781 | |
Մակերես | 15,96 կմ² | |
ԲԾՄ | 1560 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 76[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | լծնեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Լծեն (նախկին անվանումներ՝ Լիզին, Լիծին ցած, Լծե), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Սիսիանից մոտ 12 կմ հարավ-արևելք, Որոտան գետի աջ կողմում, ծովի մակարդակից մոտ 1560 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 112 կմ։
Լիզին անվանումով ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի անվան հետ կապված կա ավանդություն․
Ասում են, թե երբ մոնղոլները Չար Ղաթայի առաջնորդությամբ հասել են այս կողմերը, տեղացիները լեռների կատարներից քարե կարկուտ են թափել ձորում գտնվող թշնամու վրա։ Ժողովրդին խրախուսելու համար մենաստանում ապրող Ներսես Քերթողը կրկնել է՝ «Լցե՛, լցե՛ …», և ինքն էլ քարեր է գլորել վերևից։ Հետևելով Ներսես Քերթողին, գյուղացիները եզներ են լծել քարքաշաններին, քարե կույտեր են բերել, քարե հեղեղ են տեղացել թշնամու վրա և չեն թողել, որ նա ոտք դնի գյուղը տանող արահետին։ Իսկ Ներսես Քերթողը շարունակել է կրկնել՝ «Լցե՛, լցե …»։ Դրանից հետո էլ, ասում են, գյուղի անունը մնացել է Լծեն[3][4][5][6]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Լծենի մշտական բնակչությունը կազմել է 76, առկա բնակչությունը` 83 մարդ[1]։ Գյուղը բնակեցված է եղել և շարունակում է բնակեցված լինել գրեթե բացառապես հայերով[7], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[8][7].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 68 | 175 | 314 | 415 | 509 | 460 | 435 | 142 | 93 | 157[9] | 76[1] |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն հիշատակվում է Տաթևի վանքի 1781 թվականի հարկացուցակում, ըստ որի՝ գյուղաբնակների տարեկան տուրքը վանքին կազմել է 2250 գահեկան պտուղ։
Ենթադրվում է, որ ներկայիս գյուղաբնակների նախնիները գաղթել են Լծենի տարածք 1828-29 թվականներին՝ Խոյի գավառից։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լծենում կա կանգուն եկեղեցի, մատուռ իսկ հարավարևելյան մասում է գտնվում Սուրբ Խաչ անունով ուխտատեղին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 585
- ↑ Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
- ↑ Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի
- ↑ Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ
- ↑ Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва
- ↑ 7,0 7,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 592
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2012-04-16 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
|