Ցղունի (նախկին անվանումը` Մուրխուզ),
գյուղ Հայաստանի ՀանրապետությանՍյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 17 կմ հարավ, Նժդեհ գյուղից մոտ 1 կմ հարավ-արևմուտք, Այրիգետի վերին հոսանքի շրջանում` գետի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 1950 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 124 կմ։
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Ցղունիի մշտական բնակչությունը կազմել է 47, առկա բնակչությունը` 41 մարդ[1]։ Գյուղը մինչև 1989 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3], որոնց արտագաղթից հետո, 1989-1992 թթ. գյուղում բնակություն են սկսել հաստատել հայեր։ Ցղունիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].