Բահառլու
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Բահառլու | ||
| 39°13′15″N 46°13′13″E / 39.22083°N 46.22028°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Ղափան | |
| Համայնք | Սյունիքի մարզ | |
| Այլ անվանումներ | Բաիրլու, Բահառլը, Բահարլու, Բհարլու | |
| Բնակչություն | 358 մարդ (1979) | |
| Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Բահառլու, գյուղ Հայկական ԽՍՀի Ղափանի շրջանում, Ղափան շրջկենտրոնից 24 կմ հյուսիս-արևմուտք, Գեղի գետի ստորին հոսանքի ձախ ափին։
Ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գյուղում հաստատվել են մոտակայքում գտնվող Կարաբաշ գյուղի բնակիչները՝ թողնելով այն լքված։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները ադրբեջանցիներ էին։
Բահառլուի ազգաբնակչության փոփոխությունը.
| Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 |
|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 62 | 113 | 176 | 249 | 380 | 358 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու դաշտավարությունն էր։ Գյուղում մեծ տարածում ունեն ընկուզենին, սալորենին և կեռասենին։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղից 2 կմ հարավ-արևելք գտնվում է 1930-ական թվականներին լքված Կարաբաշ գյուղի ավերակները։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բահառլուն ուներ բուժկայան։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ ութամյա դպրոց, ակումբ, գրադարան[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 566
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
