Գյուղը գտնվում է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից 103 կմ հյուսիս-արևմուտք, Սիսիան քաղաքից՝ մոտ 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Երևան-Գորիս ավտոճանապարհի աջ կողմում։ Ծովի մակերևույթից բարձր է 1710 մ։ Բնակավայրի տարածքով հոսում համանուն գետը, որի վրա էլ գտնվում են Շաքիի ջրվեժը և Շաքիի ՀԷԿը։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շաքիի մշտական բնակչությունը կազմում էր 1197, առկա բնակչությունը՝ 1061 մարդ[3]։ Ստորև ներկայացված է Շաքի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4].
Շաքիի մասին առաջին հիշատակումներ են նկատվում V դարի հայ պատմիչների աշխատություններում։ 1829 թվականին Շաքիում են վերաբնակվում Պարսկաստանից գաղթած 25 հայ ընտանիք։ Շաքիի շրջակայքում պահմանվել են վանքի ավերակներ, խաչքար, մատուռ, հին գերեզմանոց, ինչպես նաև Շամախիի բերդը՝ համանուն գյուղատեղիով։