Գյուղի պաշտոնական անունը Վարդավանք է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Գյոդաքլու Վերին անունով[4]։ Վարդավանք է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։
Գտնվում է Բարգուշատի լեռների ճյուղերից մեկի լանջին՝ ծովի մակարդակից 1000-1100 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 8 կմ դեպի հյուսիս-արևելք։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Վարդավանքի մշտական բնակչությունը կազմել է 100, առկա բնակչությունը՝ 94 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1988-1989 թվականները բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5], որոնց հեռանալուց հետո այնտեղ վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Վարդավանք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
↑Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
↑ 4,04,1«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 886
↑ 5,05,1Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
↑«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 635