Շիշկերտ
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիշկերտ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Շիշկերտ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
ԲԾՄ | 1820 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 213 մարդ (2004) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | շիշկերտցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Շիշկերտ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, Խուստուփ լեռան լանջին, Ծավ գետի ձախակողմյան Շիշկերտ վտակի ձախ ափին, Ծավ գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք։
Գյուղը շրջապատված է խիտ անտառներով, որտեղից սկիզբ է առնում Բասուտա գետը, որը հոսում է Ծավ - Հանդ գյուղերով, հասնում է մինչև ադրբեջանական ազատագրված տարածքները և թափվում է Արաքս գետը։ Շիշկերտ գյուղի անվան ծագումը եկել է (Շիշ - թուրքերենից 6, այսինքն 6 ձորերի մեջ է կերտված)։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիշկերտի ազգաբնակչության փոփոխությունը.[1]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 82 | 334 | 586 | 598 | 636 | 341 | 336 | 262 | 342 | 213 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիշկերտի շրջակայքում պահպանվել են XVII-XVIII դարերի եկեղեցիներ և XVII դարի գյուղատեղիներ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 158»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Հուլիսի 25