Հայաստանի համայնքներ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համայնք
|
|
|---|
|
|
|---|
Հայաստանի համայնքներ, տեղական ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ Հայաստանում։ Համայնքները ընդգրկում են մեկ կամ ավելի թվով բնակավայրեր։ Հայաստանի բոլոր բնակավայրերն առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ ընդգրկված են համայնքների մեջ։ Երևան և Գյումրի քաղաքները նույնպես համայնք են։ Հայաստանում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է Հայաստանի Uահմանադրությամբ, որի 9-րդ գլխի 179-190 հոդվածներն ուղղակիորեն սահմանում են տեղական ինքնակառավարման հարցերը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի oրենքով, որը հիմնվում է Տեղական Ինքնակառավարման մասին Եվրոպական Խարտիայի վրա, այլ oրենքներով և իրավական ակտերով[1]։
Մեկ բնակավայր ընդգրկող համայնքին տրվում է այդ բնակավայրի, երկու և ավելի բնակավայր ընդգրկող համայնքին՝ առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը։ Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի վարչական կենտրոն համարվում է առավել բնակչություն ունեցող բնակավայրը։ Կան նաև բացառություններ, օրինակ՝ Նաիրի, Անի, Արաքս և այլ համայնքներ։ Հայաստանում գոյություն ունեն նաև ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներ (Ֆիոլետովո, Վերին Դվին, Արզնի և այլն)։
Համայնքի սեփականությունը տնօրինելու, համայնքային հարցեր լուծելու համար ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ)՝ համայնքի ղեկավարներ և համայնքի ավագանիներ, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են 5 տարի ժամկետով՝ ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ։ Համայնքի ավագանու անդամների թիվը պայմանավորված է համայնքի բնակչության թվով և կարող է կազմել 5-65 հոգի[1]։
Երբեմն հայերենում համայնք են անվանվում նաև հայկական տարբեր կազմակերպություններ (կրոնական համայնք, քաղաքային համայնք, հայկական համայնքները սփյուռքում և այլն)։ Հայկական համայնքներ կան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Իրանում, Ֆրասնիայում և այլուր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի Սահմանադրության ընդունումից հետո (1995 թվականի հուլիսի 5) Հայաստանի հանրային կառավարման համակարգում պետական կառավարմանը զուգահեռ ստեղծվեց տեղական ինքնակառավարման համակարգը[1]։ Համայնքները կազմավորվել են դեռևս 1995 թվականի դեկտեմբերին՝ ներառվելով մարզերի մեջ։ ՏԻՄ-երի առաջին ընտրություններն առաջին անգամ անց են կացվել 1996 թվականի նոյեմբերի 10-ին[1]։
Համաձայն Հայաստանի Սահմանադրության և Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի օրենքի՝ Հայաստանի վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները։ Հայաստանը բաժանվեց 10 մարզերի և 931 համայնքների։ Մայրաքաղաք Երևանին տրվեց մարզի կարգավիճակ։ Մարզերը բաժանվեցին քաղաքային և գյուղական համայնքների, իսկ Երևանը՝ թաղային համայնքների[1]։ Ի սկզբանե Հայաստանում գոյություն ունեցող 931 համայնքից 871-ը գյուղական էին (1999 թվականի տվյալներով)։ Շրջանները, որոնք գոյություն ունեին ՀԽՍՀ-ի օրոք, լուծարվեցին․ անկախության ձեռքբերումից հետո հատուկ տեղ գրավեց կենտրոնացած համակարգից անցումը ապակենտրոնացված տեղական կառավարման համակարգի[2]։
Համայնքների խոշորացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքների կառուցվածքի փոփոխության հարցը օրակարգ է մտել դեռևս 2008 թ-ին, սակայն բարեփոխման մշակումը սկսվեց 2011-ին, իսկ 2015-2022 թթ․ Հայաստանի Ազգային ժողովը սկսեց իրականացնել բարեփոխումը[3]։ Կառավարությունը իրականացնում էր բարեփոխումը՝ հիմնավորելով այն գյուղական համայնքների բյուջեների ոչ բավարար լինելու հետ։ Առաջարկվում էր միավորել գյուղական և քաղաքային բնակավայրերը, որոնք ունեն հազարից ավելի քիչ բնակչություն[4]։ ՀՀԿ-ի կառավարման օրոք սկսված համայնքների խոշորացումը շարունակվեց հեղափոխությունից հետո։ Բարեփոխումները անցել են 6 փուլերով․ 2015 թվականին՝ 1-ին փուլ (915-ից 896), 2016 թվականին՝ 2-րդ փուլ (896-ից 793), 2017 թվականին՝ 3-րդ փուլ (793-ից 502), 2020 թվականին՝ 4-րդ փուլ (502-ից 483), 2021 թվականին՝ 5-րդ փուլ (483-ից 79), 2022 թվականին՝ 6-րդ փուլ (79-ից 71)։ Ամենածավալուն գործընթացն իրականացվել է 2021 թվականին, երբ 441 համայնք միավորվել է՝ ստեղծելով 36 նոր վարչատարածքային միավոր[1][5]։ Այժմ Հայաստանում գոյություն ունեն թվով 70 համայնքներ։
Բարեփոխումը հանդիպել է քննադատության մեծ ալիքին իր բոլոր փուլերի ժամանակ։ Քննադատությունը կապված էր ռեֆորմի իրական նպատակների և համայնքների՝ որպես թվով քիչ բնակավայրերի միության, թուլացման և ավելի հեշտ վերահսկելի դարձնելու հետ։ Անկախության ձեռքբերումից հետո ձևավորված ապակենտրոնացված համակարգը, փաստորեն, փոխարինվում էր կենտրոնացված համակարգին՝ հաճախ գործելով ՀԽՍՀ-ի ժամանակ գործող շրջանների տրամաբանությամբ։ Քննադատությունը նաև կապված էր ստանդարտների և սկզբունքների բացակայության, ինչպես նաև խոշորացված համայնքների ավագանիներում փոքր բնակավայրերը ներկայացնող ներկայացուցիչների բացակայության հետ[2]։ Մյուս կողմից՝ խոշորացված համայնքներում մեծ բնակավայրերը հաճախ խթանում են փոքր գյուղերի զարգացմանը՝ ներգրավելով ավելի շատ ռեսուրսներ[6]։
Այժմ Հայաստանում գործում է 71 համայնք[5]։ Դրանք բաշխված են 10 մարզերի միջև։ Նրանք ձևավորված են կա՛մ բնակավայրերի համախմբմամբ, կա՛մ ազգային կազմով։ Որոշ համայնքներ Հայաստանում կրկնօրինակում են նախկին ՀԽՍՀ շրջանների զբաղեցրած տարածքները։ Այդպիսին է, օրինակ, Կոտայքի մարզի Նաիրի համայնքը, որը ձևավորվել է նախկին Նաիրի շրջանի հիման վրա։ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններից առաջ նախատեսվում է միավորել այն Խոյ համայնքի հետ[7][8][9]։ 2025 թ-ի նոյեմբերին իրականացված ընտրությունների արդյունքում Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորվեցին։
Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկա օրենսդրության համաձայն՝ ՀՀ համայնքները բաժանվում են երկու հիմնական տեսակների՝ խոշորացված և ոչ խոշորացված։ Խոշորացման չեն ենթարկվել միայն խոշոր բնակավայրերը՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, ինչպես նաև ազգային փոքրամասնությամբ բնակեցված որոշ գյուղեր՝ Արզնի, Վերին Դվին, Ֆերիկ, Ֆիոլետովո, Շամիրամ։ Մնացած բոլոր համայնքները խոշորացված են։ Գոյություն ունեն նաև խոշորացված ազգային փոքրամասնության համայնքներ՝ Ալագյազ, Արևուտ, Լերմոնտովո, Մեծաձոր։
Խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարումը իրականացվում է ավագանու կողմից։ Հինգ տարի ժամկետով, համամասնական ընտրակարգով ընտրված ավագանին նշանակում է պատգամավորներից մեկին համայնքի ղեկավար։ Ավագանին կարող է անվստահություն հայտնել համայնքապետին (օրինակ՝ Ալավերդու համայնքապետի ինպիչմենթը 2022 թ-ին[10])։ Այդ դեպքում պետք է առաջադրվի նոր թեկնածու։ Ավագանին կլուծարվի, եթե այն ընդունակ չէ ընտրելու համայնքի ղեկավար։ Դրանից հետո տեղի են ունենում արտահերթ ընտրություններ։
Նման կերպով է ձևավորվում համայնքապետարանը չխոշորացված քաղաք-համայնքներում։ Երևանի, Գյումրու և Վանաձորի քաղաքապետներին ընտրում է ավագանին այնպես, ինչպես խոշորացված համայնքների դեպքում։
Ձևավորման այլ ուղի ունեն ազգային փոքրամասնություն ներկայացնող խոշորացված և ոչ խոշորացված համայնքները։ Դրանք ինն են՝ Լերմոնտովո, Ֆիոլետովո, Ալագյազ, Մեծաձոր, Շամիրամ, Արևուտ, Ֆերիկ, Արզնի, Վերին Դվին։ Այս համայնքներում ավագանին ընտրվում է մեծամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարը ոչ թե ավագանու կողմից նշանակովի պաշտոն է, այլ ընտրվում է առանձին ընտրություններով։
Համայնքների մեծամասնությունում ավագանու համամասնական վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2021-2022 թթ․։ Ընտրությունների արդյունքում համայնքների մեծամասնությունում իշխանությունը ստանձնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Իշխանության խմբակցությունները մեծամասնություն են կազմում ՀՀ 39 համայնքներում։ Երկուական համայնքում իշխանությունը ստանձնել է Բարգավաճ Հայաստան (Եղեգնաձոր, Աբովյան) և Շանթ (Տաթև, Կապան) կուսակցությունները։ Մնացած համայքները բաշխված են այլ քաղաքական ուժերի միջև՝ մեկական ձևով։ Որոշ համայնքներում ձևավորվել են տեղական դաշինքներ, որոնցից շատերը կրում են ընտրական ցուցակի առաջին թիվը զբաղեցնող անձի անունը, օրինակ՝ Գուրգեն Մարտիրոսյան դաշինքը (Արդարություն և Քաղաքացու որոշում) Գավառում, Առուշ Առուշանյան դաշինքը (Ազգային օրակարգ, Վերածնվող Հայաստան) Գորիսում և այլն։ Հետաքրքիր տաղտկալիությամբ էին անցել ընտրությունները Ճամբարակ համայնքում, որտեղ գրանցվել էր ընդամենը մեկ թեկնածու՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը[11]։ Վերջինս էլ զբաղեցրեց բոլոր մանդատները ավագանիում և համայնքապետի պաշտոնը[12]։
2025 թ-ի Գյումրի և Փարաքար համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կորցրեց վերահսկողությունը այդ համայնքների նկատմամբ[13][14][15]։
Արագածոտնի մարզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արագածոտնի մարզում գործում է թվով 8 համայնք։ Դրանք են՝ Աշտարակ, Ապարան, Ալագյազ, Ծաղկահովիտ, Թալին, Արևուտ, Մեծաձոր, Շամիրամ։ Շամիրամ համայնքը համարվում է ազգային փոքրամասնությամբ բնակեցված համայնք։ Շամիրամ գյուղում ապրում են եզդիներ և հայեր։
Արարատի մարզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արարատի մարզում գոյություն ունի 5 համայնք՝ Արտաշատ, Արարատ, Մասիս, Վեդի, Վերին Դվին։ Վերջինս բնակեցված է ասորիներով։
Արմավիրի մարզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմավիրի մարզում համայնքների միավորումից հետո ձևավորվեց 8 համայնք՝ Արմավիր համայնք, Արաքս համայնք, Մեծամոր համայնք, Վաղարշապատ, Փարաքար համայնք, Ֆերիկ։ Վերջինս բնակեցված է եզդիներով և հայերով, ինչի պատճառով չի մտնում Վաղարշապատ համայնքի կազմի մեջ և առանձին համայնք է։
Գեղարքունիքի մարզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի մակերեսով ամենամեծ մարզը՝ Գեղարքունիքի մարզը, բաժանված է 5 համայնքների։ Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ համայնքները հանդիսանում են Գեղարքունիքի համայնքները։ Մարզում ներառված էր նաև խոշորացված Գեղամասար համայնքը, որը հետագայում միացվել է Վարդենիս համայնքին։
Լոռու մարզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոռու մարզը, Կոտայքի մարզի հետ զուգահեռ, ամենաշատ համայնքներ ունեցող մարզն է։ Այստեղ կա 11 համայնք՝ Ալավերդի, Գյուլագարակ, Թումանյան, Փամբակ, Լերմոնտովո, Ֆիոլետովո, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Լոռի Բերդ։
Կոտայքի մարզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Կոտայքի մարզում ներառված է 11 համայնք․ Աբովյան, Ակունք, Արզնի, Բյուրեղավան, Գառնի, Հրազդան, Նաիրի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Չարենցավան, Ջրվեժ։ Արզնի համայնքը բնակեցված է ասորիներով և համարվում է ազգային փոքրամասնությամբ բնակեցված համայնք։
Շիրակի մարզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիրակի մարզի համայնքները թվով 6-ն են՝ Աշոցք, Ամասիա, Գյումրի, Ախուրյան, Անի, Արթիկ։
Սյունիքի մարզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյունիքի մարզում գոյություն ունի 7 համայնք՝ Սիսիան, Գորիս, Տեղ, Տաթև, Կապան, Քաջարան, Մեղրի։
Վայոց ձորի մարզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորի մարզը բաղկացած է 5 համայնքներից՝ Արենի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Եղեգիս։
| Անվանում | Զինանշան | Մակերես (կմ2) | Բնակչություն | Համայնքի կենտրոն | Բնակավայրեր | Նշումներ | Ծանոթագրություն |
|---|---|---|---|---|---|---|---|
| Եղեգնաձոր համայնք | 460․92 | 20․480 | Եղեգնաձոր | Գետափ, Գլաձոր, Մալիշկա, Վերնաշեն | [73] | ||
| Արենի համայնք | 437.85 | 11․412 | Արենի | Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Ամաղու, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Մոզրով, Չիվա, Ռինդ | [74] | ||
| Եղեգիս համայնք | 479,63 | 6․431 | Եղեգիս | Աղնջաձոր, Արատես, Արտաբույնք, Գետիկվանք, Գողթանիկ, Շատին, Թառաթումբ, Կալասար, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Սևաժայռ, Վարդահովիտ, Քարագլուխ | [75] | ||
| Վայք համայնք | 610.18 | 8․896 | Վայք | Ազատեկ, Ախտա, Արին, Արտավան, Բարձրունի, Գոմք, Զառիթափ, Զեդեա, Խնձորուտ, Կապույտ, Կարմրաշեն, Հերհեր, Հորադիս, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս, Ուղեձոր, Փոռ | [76] | ||
| Ջերմուկ համայնք | 505.81 | 9372 | Ջերմուկ | Գնդեվազ, Կեչուտ, Կարմրաշեն, Հերհեր | [77] |
Տավուշի մարզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տավուշի մարզը թվով ամենաքիչ համայնքներով մարզն է։ Այստեղ են գտնվում Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի և Դիլիջանի համայնքները։
| Անվանում | Զինանշան | Մակերես (կմ2) | Բնակչություն | Համայնքի կենտրոն | Բնակավայրեր | Նշումներ | Ծանոթագրություն |
|---|---|---|---|---|---|---|---|
| Իջևան համայնք | 941.63 | 47․337 | Իջևան | Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կայան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն | [78] | ||
| Բերդ համայնք | 78․528 | 31․695 | Բերդ | Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Իծաքար, Վերին Ծաղկավան, Մովսես, Նավուր, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Վերին Կարմիր աղբյուր, Տավուշ | [79] | ||
| Դիլիջան համայնք | 625.25 | 26․701 | Դիլիջան | Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Հովք, Խաչարձան, Ճերմակավան, Գեղատափ | [80] | ||
| Նոյեմբերյան համայնք | 338․86 | 33․780 | Նոյեմբերյան | Այրում, Արճիս, Բագրատաշեն, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դեբեդավան, Դեղձավան, Դովեղ, Զորական, Լճկաձոր, Կոթի, Կողբ, Հաղթանակ, Ոսկեպար, Ոսկեվան, Պտղավան, Ջուջևան | [81] |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ». ՀՀ ՏԿԵՆ. Հայաստանի կառավարություն.
- ↑ 2,0 2,1 Խաչատրյան, Շահանե. «Համայնքների խոշորացում. կենտրոնացո՞ւմ, թե՞ ապակենտրոնացում» (PDF). Տնտեսական հրատապ հարցեր․ հետազոտությունների ժողովածու.
- ↑ Հարությունյան, Շուշանիկ. «Համայնքների ձևավորումը որպես սոցիալ-տարածական պրակտիկա. Հայաստանում համայնքների խոշորացման ծրագրի առանձնահատկություններ». Urbanista.
- ↑ ՀՀ կառավարություն․ Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ
- ↑ 5,0 5,1 «Խոշորացման գործընթացը կարեւոր դեր է խաղում համայնքների զարգացման գործում. Վահե Ղալումյան». Հայաստանի Ազգային Ժողով.
- ↑ Արտաշես Բոյաջյան, Ղարիբ Հարությունյան. «Խոշորացման գործընթացի սոցիալ-ժողովրդագրական, ֆինանսական և տնտեսական վերլուծություն Հայաստանի հյուսիսային մարզերում».
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Հետք. ««Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա». Դավիթ Խուդաթյան».
- ↑ news.am. ««ՔՊ–ն որոշել է Խոյ համայնքը իր 17 գյուղերով միացնել Վաղարշապատին և արդեն խոշորացված համայնքը տանել ընտրության»».
- ↑ Հայկական ժամանակ. «Արմավիրի 17 բնակավայր միավորվելու է՝ դառնալով Խոյ խոշորացված համայնք. ՔՊ թեկնածուն խոստանում է բարեկեցիկ կյանք այնտեղ».
- ↑ «Ալավերդու համայնքապետարանում կմերժեն Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու ՔՊ նախաձեռնությունը». Ազատություն ռադիոկայան. 2023 թ․ դեկտեմբերի 1.
- ↑ «ՏԻՄ համամասնական». ԿԸՀ.
- ↑ «Ավագանու անդամներ». Ճամբարակի համայնքապետարան.
- ↑ Ազատություն ռադիոկայան. «Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար. ՔՊ-ն ներկա չէր».
- ↑ «ՏԻՄ համամասնական / Արմավիր - Փարաքար».
- ↑ Փարաքար համայնք. «Ավագանու նիստ թիվ 1, 16/04/2025 12:00».
- ↑ «Աշտարակ համայնքի անձնագիր». Նշված չէ.
{{cite web}}:|first=missing|last=(օգնություն) - ↑ «Ապարան համայնքի մասին». Ապարանի համայնքապետարան.
- ↑ «Համայնքի անձնագիր».
- ↑ «Համայնքի մասին».
- ↑ «Թալին համայնքի անձնագիր».
- ↑ «Արևուտ համայնքի մասին». Արևուտի համայնքապետարան.
- ↑ «Մեծաձորի մայանքապետարան».
- ↑ «Արտաշատ համայնքի մասին».
- ↑ «Արարատ համայնքի անձնագիր».
- ↑ «Մասիս համայնքի մասին».
- ↑ «Արարատի մարզի Վերին Դվին համայնք». Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Վեդիի համայնք».
- ↑ «Արմավիրի համայնքապետարան».
- ↑ «Արմավիրի մարզի Արաքս համայնք».
- ↑ «Բաղրամյան համայնքի անձնագիր».
- ↑ «Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի մասին».
- ↑ «Էջմիածնի քաղաքապետարան».
- ↑ «Փարաքարի համայնքապետարան».
- ↑ «Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք».
- ↑ «Գավառ խոշորացված համայնք․ նկարագիր».
- ↑ «Համայնքի մասին».
- ↑ «Մարտունի համայնք».
- ↑ «Սևան համայնքի անձնագիր».
- ↑ «Վարդենիս համայնքի անձնագիր». Վարդենիսի համայնքապետարան.
- ↑ «Վանաձորի քաղաքապետարան».
- ↑ «Ալավերդի համայնք».
- ↑ «Գյուլագարակ համայնքի մասին».
- ↑ «Թումանյան համայնքի մասին».
- ↑ «Փամբակ համայնք».
- ↑ «Սպիտակ համայնք».
- ↑ «Համայնքներ․ Ստեփանավան». Լոռու մարզպետի աշխատակազմ.
- ↑ «Տաշիր համայնք».
- ↑ «Լոռի Բերդ համայնք».
- ↑ «Լերմոնտովոյի համայնքապետարան».
- ↑ «Ֆիոլետովո համայնքի անձնագիր».
- ↑ «Հրազդանի համայնքապետարան».
- ↑ «Աբովյան համայնքի անձնագիր».
- ↑ «Բյուրեղավան համայնքի մասին».
- ↑ «Գառնիի համայնքապետարան».
- ↑ «Կոտայքի մարզպետի աշխատակազմ․ Գառնի համայնք».
- ↑ «Կոտայքի համայնքապետարան».
- ↑ «Ծաղկաձոր համայնքի մասին».
- ↑ «Նոր Հաճնի անձնագիր».
- ↑ «Չարենցավան համայնքի անձնագիր».
- ↑ «Ջրվեժի համայնքի անձնագիր».
- ↑ «Արզնիի համայնքապետարան․ համայնքի անձնագիր». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Գյումրիի քաղաքապետարան». Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Ախուրյան համայնքի անձնագիր».
- ↑ «Ամասիա համայնքի մասին». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Անի համայնքի անձնագիր».
- ↑ «Աշոցքի համայնքապետարան».
- ↑ «Արթիկ համայնքի անձնագիր».
- ↑ «Կապան համայնքի անձնագիր».
- ↑ «Սիսիան համայնքի մասին».
- ↑ «Տաթևի համայնքապետարան․ Համայնքի մասին».
- ↑ «Տեղ համայնքի անձնագիր».
- ↑ «Քաջարան համայնքի մասին».
- ↑ «Եղեգնաձորի համայնքապետարան․ համայնքի անձնագիր».
- ↑ «Արենի համայնքապետարան».
- ↑ «Եղեգիս համայնքի անձնագիր».
- ↑ «Վայքի համայնքապետարան».
- ↑ «Ջերմուկ համայնքի անձնագիր».
- ↑ «Իջևան քաղաքի անձնագիր».
- ↑ «Բերդ համայնքի անձնագիր».
- ↑ «Դիլիջան համայնքի մասին».
- ↑ «Նոյեմբերյանի համայնքապետարան․ Համայնքի անձնագիր».
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |







































