Վերին Խոտանան
Գյուղ | |||
---|---|---|---|
Վերին Խոտանան | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Շրջան | Կապանի շրջան | ||
Գյուղապետ | Կարեն Հակոբյան | ||
Մակերես | 14.67 կմ² | ||
ԲԾՄ | 1350 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 203[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | վերինխոտանանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
| |||
Վերին Խոտանան, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Կապանից 12 կմ հյուսիս, Խոտանան գետի վերին հոսանքի շրջանում, Բարգուշատի լեռնաշղթայի հարավային անտառապատ լանջին, ծովի մակարդակից 1350-1400 մ բարձրության վրա։
Նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Վերին Խոտանանի մշտական բնակչությունը կազմել է 203, առկա բնակչությունը` 192 մարդ[1]։ Գյուղը բնակեցված է եղել և շարունակում է բնակեցված լինել հայերով[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 34 | 226[2] | 511 | 645 | 736 | 396 | 393 | 237 | 195[4] | 295 | 203[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այստեղ կա 17-րդ դարի սուրբ Աստվածածին եկեղեցի, իսկ շրջակայքում՝ 14-րդ դարի հուշարձան-դամբարաններ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 708
|