Սյունիք (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սյունիք (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Սյունիք | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Շրջան | Կապանի շրջան | ||
Գյուղապետ | Սամվել Սարգսյան | ||
Մակերես | 19.05 կմ² | ||
ԲԾՄ | 720 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 791[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | սյունեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
| |||
Սյունիք, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Կապան քաղաքից անմիջապես արևելք, Ողջի և Աճանան գետերի խառնման կետի մոտ` Ողջիի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 700 մ բարձրության վրա։ Բնակչությունը կազմում է 791 մարդ (2011 թ.) [1], հայեր։
Նախկինում ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1959 թվականից մտել է Կապան քաղաքի շրջագծի մեջ, սակայն 1982 թվականին կրկին դարձել է առանձին գյուղ։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ` Բարգուշատ, Դիցմայրի, Խորձոր և Սզնակ գյուղերի հետ կազմելով Սյունիք համայնքը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Սյունիքի մշտական բնակչությունը կազմել է 791, առկա բնակչությունը` 570[1]։ Խորհրդային տարիներին գյուղում ապրել են հայեր և ադրբեջանցիներ[2][3]։ Վերջիններս լքել են գյուղը 1988-1989 թթ., դրանց փոխարեն գյուղում բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթած հայեր։ Սյունիքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2][3].
Տարի | 1897 | 1926 | 1931 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 42 | 41 | 70 | 596 | 1023[4] | 791[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքում պահպանվել են նախկին պղնձաձուլարանի խարամը, հին բերդի և Դիցմայրի գյուղի ավերակները։ Հայտնաբերվել են բրոնզե դարի գերեզմաններ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.