Կարճևան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարճևան (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Կարճևան | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Շրջան | Մեղրու | ||
Գյուղապետ | Արմեն Ավետիսյան | ||
Առաջին հիշատակում | 10-րդ դարից | ||
Մակերես | 29.04 կմ² | ||
ԲԾՄ | 920 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 301[1] մարդ (2011) | ||
Խտություն | 10 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | կարճևանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (286) | ||
| |||
Կարճևան (Գարաչևան, Կարճավան, Կարճիվան, Կարճվան, Կարչևան, Կիրճևան, Կրճիվան, Պայծառագյուղ, Պայծառգյուղ, Քարաճևան), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Մեղրի քաղաքից մոտ 5 կմ արևմուտք, ծովի մակարդակից 920 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 85 կմ։
Գյուղը նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Մեղրու գավառի, իսկ 1930 թվականից` Մեղրու շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Կարճևանի մշտական բնակչությունը կազմել է 301, առկա բնակչությունը` 333 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1828-29 թթ. գաղթել են Պարսկահայաստանից[2][3]։ Կարճևանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 154 | 489 | 566 | 617 | 590 | 507 | 506 | 353[4] | 301[1] |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարճևանում և շրջակայքում պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին (12 դար), գյուղատեղի, գերեզմանոցներ, դամբարաններ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2012-04-06 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 3,0 3,1 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3, էջ 49
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 329)։ ![]() |