Աճանան (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աճանան (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Աճանան | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Հիմնադրված է | 1880 թ. | |
Այլ անվանումներ | Խալաջ | |
Մակերես | 7,64 կմ² | |
ԲԾՄ | 900 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 164[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Աճանան (նախկին անվանումը` Խալաջ), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Կապան քաղաքից մոտ 3 կմ հյուսիս-արևելք, Ողջի գետի հովտում, ծովի մակերևույթից 800-900 մ բարձրության վրա։
Խալաջ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։ Վերանվանվել է Աճանան 2006 թվականի հուլիսի 4-ին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Աճանանի մշտական բնակչությունը կազմել է 164, առկա բնակչությունը` 152 մարդ[1]։ Մինչև 1988 թ. գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[2]։ Աճանանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2][3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 23 | 34[2] | 374 | 94 | 131 | 269 | 331 | 161[4] | 164[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է կաթնաանսապահությամբ։
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում կան պղնձարջասպի հանքեր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում կա եկեղեցի, իսկ շրջակայքում՝ Նեղոց և Տաճատի գյուղատեղիներ[5]։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան (1980 թվականի դրությամբ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 2,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 621
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան, 2008 թ., էջ 15-16։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |