Դիցմայրի (Սյունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիցմայրի (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Դիցմայրի | |||
| 39°12′17″N 46°28′53″E / 39.20472°N 46.48139°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Սյունիքի մարզ | ||
| Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
| Այլ անվանումներ | Ղարաչիման | ||
| ԲԾՄ | 840 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 165[2] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Տեղաբնականուն | դիցմայրեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Դիցմայրի, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի պաշտոնական անունը Դիցմայրի է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Ղարաչիման անունով[4]։ Դիցմայրի է վերանվանվել 1991 թվականին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 7 կմ դեպի արևելք՝ ծովի մակարդակից 800-900 մ բարձրության վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Դիցմայրիի մշտական բնակչությունը կազմել է 165, առկա բնակչությունը՝ 51 մարդ[2]։ Ռուսական կայսրության վերջին ժամանակաշրջանում և Խորհրդային Միության ժամանակաշրջանում ինչև 1988-1989 թվականները գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5], որոնց հեռանալուց հետո այնտեղ վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Դիցմայրի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
| Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2004 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 47 | 154 | 235 | 198 | 231 | 11 | 106 | 165 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- 1 2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- 1 2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 539
- 1 2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
| ||||||||||||||

