Փիրդովդան
Գյուղ | |
---|---|
Փիրդովդան | |
Երկիր | Հայկական ԽՍՀ |
Շրջան | Ղափան |
Այլ անվանումներ | Չիրդավդան, Չիրտաուտան, Պարդաուդան, Պիրդավդան, Պիրդովդան, Փերդովտան, Փիդոուդան, Փիրդավդան, Փիրդաուդան, Փիրդովուդան, Փիրդոուդան, Փիրովդան, Փիրտաուտան, Փիրտովուտան, Ֆիրդավուդան, Ֆիրդաուդան |
Բնակչություն | 19 մարդ (1922) |
Ժամային գոտի | UTC+4 |
Փիրդովդան, գյուղ Հայկական ԽՍՀի Ղափանի շրջանում, Կապան քաղաքից 22 կմ հարավ-արևելք, Քաջարան քաղաքի հարավային կողմում, Թղջի գետի աջակողմյան Հանքավան վտակի փախ ափին, նախկին Հանքավան բանավանի տեղում, որը մասամբ մտել է Քաջարան քաղաքի շրջագծի մեջ։
Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1922 թվականին ուներ 19 թուրք բնակիչ։ 1922 թվականից հետո գյուղը ապաբնակեցվել է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները հայեր էին։
Փիրդովդանի ազգաբնակչության փոփոխությունը.
Տարի | 1831 | 1886 | 1908 | 1922 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 31 | 233 | 231 | 19 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մոտակայքում գտնվում էր պղնձի հանքավայր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում եղել է Սուրբ Դավիթ (Փիրդովդան) անունով մատուռ, որը օտարները թարգմանելիս աղավաղել և դարձրել են Փիրդովդան կամ Փիդոուդան, որից էլ առաջացել է գյուղի անվանումը։ Ըստ ավանդության Դավիթը եղել է եպիսկոպոս, որը սպանվել է անհայտ մարդկանց ձեռքով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 261