Տաշտուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաշտուն (այլ կիրառումներ)
Գյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՇրջանՄեղրու շրջան
ԳյուղապետՀենրիկ Գաբրիելյան
Մակերես21,60 կմ²
ԲԾՄ1950 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն104[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունտաշտունցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(286)
Տաշտուն (Հայաստան)##
Տաշտուն (Հայաստան)
Տաշտուն (Սյունիքի մարզ)##
Տաշտուն (Սյունիքի մարզ)

Տաշտուն, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, Մեղրի քաղաքից մոտ 19-20 կմ հյուսիս-արևմուտք, Տաշտուն գետի հովտում, ծովի մակարդակից 1900-2000 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 55 կմ։

Տեշտին անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Մեղրու գավառի, իսկ 1930 թվականից` Մեղրու շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

Պատմութուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ Տաշտունը հիշատակվում է Տաթևի վանքին պատկանող (X դար) գյուղերի ցուցակում։ Ուշ միջնադարում Տաշտունը եղել է գրչության կենտրոն։ Տաշտուն է անվանվել (Դաշտոն ձևով) նաև Սյունիք նահանգի Արևիք գավառի մի մասը։ Գյուղում պահպանվել է քառամույթ գնբեթավոր բազիլիկ Սբ. Ստեփանոս եկեղեցին (XVII դար)։ Շրջակայքում կան գյուղատեղիներ (Ռոմելանց, Քյիլդիզանց, XIV—XVII դդ.), խաչքարերով գերեզմանոցներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Տաշտունի մշտական բնակչությունը կազմել է 104 մարդ[1]։ Գյուղը բնակեցված է եղել հայերով[3][4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 23 147 311 500 580 495 342 343 259 170[5] 104[1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 76
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 40
  5. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]