Կիցք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Կիցք | ||
| Երկիր | ||
| Մարզ | Սյունիքի | |
| Գյուղ | Գեղի և Ղափանի շրջան | |
| Այլ անվանումներ | Քիրս | |
| ԲԾՄ | 2100 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 0 մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Տեղաբնականուն | կիցքեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Կիցք (նախկին անվանումը՝ Քիրս), լքված գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի հյուսիս-արևմտյան մասում, Գեղի գետի ձախակողմյան Կահուրդ վտակի վերնագավառում, Քարուտ գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք։
Նախկինում Քիրս անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ՝ մասը կազմելով Գեղի համայնքի։ Կիցք է վերանվանվել 2006 թ.-ի հուլիսի 4-ին[1]։
Գյուղը համապատասխանում է միջնադարյան աղբյուրներում հիշատակվող Սյունիք աշխարհի Ձորք գավառի Կիցք գյուղին[2], որի անունով էլ վերանվանվել է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կիցքը մշտական կամ առկա բնակչություն չի ունեցել[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։
Կիցքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[1].
| Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 130 | 56 | 77 | 131 | 220 | 299 | 314 | 0[2] | 0[3] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։
Պատմամշակութայինկառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիցքում կա ուշ շրջանի կանգուն եկեղեցի և 17-րդ դարի արձանագրությամբ տապանաքար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 21-ին.
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 380
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
|
