Վերիշեն
Գյուղ | |||
---|---|---|---|
Վերիշեն | |||
Սբ. Նորակնունք եկեղեցին | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Գյուղապետ | Արարատ Օրդյան | ||
Մակերես | 24.86 կմ² | ||
ԲԾՄ | 1600 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2264[1] մարդ (2011) | ||
Խտություն | 100 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Վերիշենցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Վերիշեն (նախկինում նաև Հին Գորիս), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Գորիսից անմիջապես հյուսիս-արևմուտք, Վարարակ գետի ափին, ծովի մակերևույթից 1540-1620 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 84 կմ։
Ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Վերիշենի մշտական բնակչությունը կազմել է 2264, առկա բնակչությունը` 1765 մարդ[1]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[2][3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2][3].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 351 | 866 | 918 | 1149 | 1669 | 1727 | 1859 | 2314 | 2385[4] | 2264[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և պտղաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերիշենն ունի երկու եկեղեցի, որոնցից մեկը սբ. Նորակնունքն է։ Գյուղի շրջակայքում կան մի քանի գյուղատեղիներ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 4, էջ 802
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները