Գետաթաղ
Գյուղ | ||
---|---|---|
Գետաթաղ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղապետ | Արթուր Դավթյան | |
Մակերես | 21,76 կմ² | |
ԲԾՄ | 1580 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 182[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | գետաթաղցի, գետաթաղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Գետաթաղ, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիանից մոտ 12 կմ հարավ-արևելք, Լորաձոր գետի ձախ ափին` լեռնալանջին, ծովի մակարդակից 1580-1620 մ բարձրության վրա։։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 113 կմ։
Ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Գետաթաղի մշտական բնակչությունը կազմել է 182, առկա բնակչությունը` 142 մարդ[1]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[2][3], որոնց մի մասի նախնիները եկել են Խոյի, Սալմաստի, Ղարաբաղի, Նախիջևանի գյուղերից, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2][3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 43 | 171 | 362 | 338 | 394 | 293 | 225 | 203 | 163[4] | 194[5] | 182[1] |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնադարյան ժամանակաշրջանում գյուղը մտել է Սյունյաց աշխարհի Ծղուկք գավառի մեջ։ Ներկայից բնակիչների մեծ մասի նախնիները գյուղ են եկել Արցախի, Նախիջևանի, Խոյի և Սալմաստի բնակավայրերից։ Եղել է գրչության կենտրոն. հասել են XVII դարի այստեղ գրված մի քանի հայերեն ձեռագրեր։ XVIII դարում կազմված հարկացուցակով Գետաթաղի բնակիչները Տաթևի վանքին տարեկան վճարել են 800 դահեկան պտղի հարկ։
Գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1702 թվականին[6]։
Գետաթաղի մոտակայքում են գտնվում Բաբայավար, Բհարլու, Թամբալ և Խաչի հողեր գյուղատեղիները։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 3,0 3,1 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, էջ 842
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 629
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Կիսլինգ, «Հայաստանի վերահայտնաբերումը», էջ 94, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքը Archived 2008-06-26 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2012-04-16 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.