Հալիձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Հալիձոր
Halidzor.JPG
Հալիձոր մի մասը
Կոորդինատներ: 39°24′37″ հս․ լ. 46°17′43″ ավ. ե. / 39.41028° հս․. լ. 46.29528° ավ. ե. / 39.41028; 46.29528
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Սյունիքի
Գյուղապետ Սամվել Ասրյան
ԲԾՄ 1350 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 602[1] մարդ
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Հալիձոր (Հայաստան)
Red pog.png

Հալիձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, մարզկենտրոնից՝ 69 կմ հյուսիս-արևմուտք, Որոտան գետի ձախափնյակում։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1300-1350 մ է, հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 23 կմ։

Ներկայիս Հալիձորը կառուցվել է 1966 թ. և մինչև 1991 թ. գտնվում էր Հարժիսի խորհտնտեսության կազմում։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալիձոր անունը ծագել է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։ 10-րդ դարի սկզբին իշխանուհի Համազասպուհին Հալիձորը նվիրաբերել է Տաթևի վանքին, որի կալվածքն է եղել մինչև XIX դարը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2001 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 602 մարդ[2]։

Հալիձորի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004 2008
Բնակիչ 58 584 615 657 577 518 482 602 625 634

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում է գտնվում կանգուն Սբ. Մինաս եկեղեցին՝ կառուցված 1611 թ., ոչ հեռու՝ Հալիձորի Սբ. Աստվածածին կամ «Կուսանաց անապատ» վանքը։ Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք գտնվում է նշանավոր Հարանց Անապատը, շրջակայքում են «Խաչին խութ» կոչվող եկեղեցին, «Պողոս-Պետրոս» մատուռը, մի շարք գյուղատեղիներ՝ «Հալիձոր», «Կարմիր», «Հայկաշեն», «Հայկատափ», Հալե, Հին Շենատեղ, ինչպես նաև բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցը։ Որոտանի ձախ ափին, այգիների մեջ պահպանված է ժայռաբեկորի վրա կանգնեցված 1265 թ. արձանագրություն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]