Չափնի (Սյունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չափնի (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Չափնի | |||
| 39°16′01″N 46°27′29″E / 39.26694°N 46.45806°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Սյունիքի մարզ | ||
| Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
| Մակերես | 2.69 կմ² | ||
| ԲԾՄ | 1050 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 112[2] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | |||
| Տեղաբնականուն | Չըփնեցէ | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
|
| |||
Չափնի, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 9 կմ դեպի հյուսիս-արևելք՝ ծովի մակարդակից 1000-1140 մ բարձրության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափնի գյուղում գտնվում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եռանավ, բազիլիկ եկեղեցին՝ հիմնադրված 1912 թվականին։ Կառուցվել է Խաչատուր Մելիք-Դադայանցի միջոցներով և այժմ գտվում է վատթար վիճակում։
Գյուղատեղիում է գտնվում նաև 1972թ․ կառուցված հուշարձան, նվիրված Երկրորդ Համաշխարհային աշխարհամարտում զոհվածներին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Չափնիի մշտական բնակչությունը կազմել է 112, առկա բնակչությունը՝ 84 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3][4]։ Ստորև ներկայացված է Չափնի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1929 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 69 | 246 | 400 | 231 | 239 | 157 | 137 | 77 | 67 | 126[5] | 112[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-ական թվականներից մինչև 1959 թվականը Զանգեզուրի պղնձի, ապա պղնձամոլիբդենային կոմբինատի օժանդակ տնտեսություն էր։ Ներկայում բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 229
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
| ||||||||||||||

