Ագարակ (Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ագարակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՄարատ Մարտիրոսյան
Մակերես16.60 կմ²
ԲԾՄ1025 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն177[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունագարակցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
##Ագարակ (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Ագարակ (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)
Red pog.png

Ագարակ (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում` հայ-ադրբեջանական շփման գծից մոտ 2 կմ հեռավորության վրա։

Նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը տեղակայված է Ողջի գետի ձախ կողմում։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապանից հեռու է 12 կմ դեպի արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 1025 մ։

Ագարակը հյուսիս-արևմուտքից սահմանակից է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խդրանց, հյուսիս-արևելքից՝ Եղվարդ, հարավ-արևելքից՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի[Ն 1] Տանձատափ (ներկայում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո) գյուղերին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիշատակվում է 12-ից 13-րդ դարերից։

Դավիթ Բեկի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ հայ զորավար Դավիթ Բեկի զինակից Թորոս իշխանի նստավայրը եղել է Եղվարդ գյուղը, որտեղից իշխում էր նաև Ագարակ և հարակից այլ գյուղերում[3][4]։ Թորոս իշխանի կրտսեր որդու՝ Հեթումի որդիներից երկրորդը՝ Քարամը, ով հայտնի էր նաև արտասովոր ուժ ունենալով, մելիքական իրավունքներով իշխում էր Ագարակի տարածաշրջանում, այդ թվում՝ Ագարակում։ Մելիք-Քարամն ու իր հաջորդներն իրենց նստավայրը Ագարակ գյուղից տեղափոխում են Տանձատափ գյուղը[3][5]։

Ռուսական կայսրության ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանը Ռուսական կայսրության կողմից նվաճվելուց հետո հայ մելիքները պահպանում են իրենց տիրույթները ղեկավարել բեկական իրավունքով[6]։

Ռուսական կայսրության ժամանակաշրջանում ընդգրկված է եղել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կան զանազան հնություններ՝ խաչքարեր, գյուղատեղիներ («Կեչուտ» և «Սիրաձոր» վայրերում)։ Գյուղի XIX դարի Օհանա կոչվող եկեղեցին կանգուն է, կա մատուռ[7]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ագարակի մշտական բնակչությունը կազմել է 177, առկա բնակչությունը` 146 մարդ։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[8][9], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[8][9].

Տարի 1831 1873 1897 1914 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 81 496 929 814 553 217 226 183 190[10] 177[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագարակի բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի նոյեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տանձատափ գյուղը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը։ Ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Զանգելանի շրջանի բնակավայր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 159
  3. 3,0 3,1 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 թվական, (էլեկտրոնային տարբերակ Archived 2021-11-10 at the Wayback Machine.)։
  4. Ղաբաթլիի շրջանի տարածքում պահպանված պատմական հուշարձաններին նվիրված մեր ընդարձակ հոդվածը տես «Առերեսում» ամսաթերթում, N 15, 1996, էջ 8-9։
  5. «Հայաստանի Հանրապետաթիւն», օրաթերթ, 1995, 21 օգոստոս, N 209, էջ 2։
  6. «Մշակ», 1906, N 257, 23 նոյեմբերի, էջ 2։
  7. «ՀՀ բնակավայրերի բառարան»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13 
  8. 8,0 8,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  9. 9,0 9,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 192
  10. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները