Այգեձոր (Սյունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեձոր (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Այգեձոր | |||
| 38°58′43″N 46°12′26″E / 38.97861°N 46.20722°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Սյունիքի մարզ | ||
| Համայնք | Մեղրի (համայնք) | Մեղրի համայնք[1] | ||
| Այլ անվանումներ | Փուշկագ | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | ▼9 մարդ (2011)[2] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Տեղաբնականուն | այգեձորցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Այգեձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի պաշտոնական անունը Այգեձոր է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Փուշկագ անունով[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Մեղրի գետի աջ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1120 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 61 կմ, իսկ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 8 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Այգեձորի մշտական բնակչությունը կազմել է 9, առկա բնակչությունը՝ 14 մարդ[4]։ Ռուսական Կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, որոնք հեռացել են 1988-1989 թվականներին[5]։ Հետագայում այնտեղ վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Այգեձորի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[6].
| Տարի | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 32 | 17[7] | 9[4] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Մեղրի համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 14․12․2023 թվական)։
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 284
- ↑ 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 227 — 992 էջ։
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 342)։ |
| ||||||||||||||

