Նոր Աստղաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Նոր Աստղաբերդ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ՇրջանԿապանի շրջան
ԳյուղապետՍուրիկ Թևանյան
Այլ անվանումներՓայահան
Մակերես37.26 կմ²
ԲԾՄ1850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն57[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուննորաստղաբերդցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Նոր Աստղաբերդ (Հայաստան)##
Նոր Աստղաբերդ (Հայաստան)
Նոր Աստղաբերդ (Սյունիքի մարզ)##
Նոր Աստղաբերդ (Սյունիքի մարզ)

Նոր Աստղաբերդ (նախկին անվանումը՝ Փայահան), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, մարզկենտրոն Կապանից 31 կմ հյուսիս-արևմուտք, Գեղի գետի վերին հոսանքի ձախ ափին։

Փայահան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։ Վերանվանվել է Նոր Աստղաբերդ 2006 թ. հուլիսի 4-ին[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նոր Աստղաբերդի մշտական բնակչությունը կազմել է 57, առկա բնակչությունը՝ 21 մարդ[1]։ Մինչև 1988-1989 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։ Նոր Աստղաբերդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 55 71 108 306 467 422 0[4] 53 57[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնա-պահությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Աստղաբերդում պահպանվել են եկեղեցու ավերակներ, գերեզմանոց և Սանջեր գյուղատեղիի հետքեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 147» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 30-ին.
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 228