Դարբաս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարբաս (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Դարբաս | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղապետ | Մայիս Միրզոյան (զոհված) | |
Առաջին հիշատակում | 844 | |
Մակերես | 28,09 կմ² | |
ԲԾՄ | 1500 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1234 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | դարբասցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Դարբաս (նախկին անվանումներ՝ Դարաբազ, Դարաբաս, Դարապաս, Դարբազ), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում։
Դարբասի գյուղական համայնքի մեջ են մտնում Դարբաս և Շամբ գյուղերը։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ համայնքի ընդհանուր բնակչությունը 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների համաձայն կազմում է 1234 մարդ, ինչն ավելացել է համեմատած 2001 թվականի մարդահամարից (1141)։
Դարբասի մասին առաջին հիշատակությունները վերագրվում են 844 թ.-ին։ Ըստ պատմական աղբյուրների՝ գյուղը XV դարում ունեցել է 7 եկեղեցի և 700 ծուխ։
Դարբասը հարուստ է պատմական հնություններով. այստեղ գտնվում են Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները։ Եկեղեցին կառուցված է եղել XIII դարի երկրորդ կեսին՝ Սյունաց իշխան Տարսայիճ Օրբելյանի և կնոջ՝ Մամախաթունի կողմից։ Գյուղի խաչքարները վերագրվում են XIV-XV դարերին։ Հայտնի կոթող է նաև 1675 թվականին կառուցված կամուրջը, որը տեղացիները կոչում են Արզումանի կամուրջ։
2010 թվականին Շամբ գյուղում կառուցվում են ջրերի արտադրության և պահածոների գործարաններ՝ մոսկվայաբնակ և ծնունդով դարբասցի գործարարների կողմից, ովքեր նաև իրենց միջոցներն են ներդնում Դարբասի Սուրբ Ստեփանոս եկեղեցու կառուցման համար։
Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայիս Միրզոյան, Դարբասի գյուղապետը, ով 2016 թվականի ապրիլի 4-ին Արցախա-ադրբեջանական ռազմական ընդհարումների ժամանակ գտնվել է ռազմաճակատ մեկնող Սիսիանի ջոկատի ավտոբուսում և դարձել ադրբեջանական անօդաչու թռչող սարքի արձակած ռմբակուծումների զոհը[1]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Ռազմաճակատ մեկնող ավտոբուսում զոհվածների թվում են Դարբասի եւ Ախլաթյանի գյուղապետերը»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-07-ին։ Վերցված է 2016-04-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2012-05-04 at the Wayback Machine.