Գտնվում է Մեղրու լեռների արևելյան ճյուղերից մեկի լանջին՝ ծովի մակերևույթից 980 մետր բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու 12 կմ դեպի հարավ-արևելք։
Տարածքում պահպանվել են միջնադարյանԲերդքար և Կոտրած խաչ գյուղատեղիները, XVII-XVIII դարերի գերեզմաններ, [XIX դար]]ի կամուրջ, մ.թ.ա. 7-6-րդ դարերի դամբարաններ, «Խրավանդ» սրբավայրը, իսկ արևմտյան կողմում կան բերդի ավերակներ։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շիկահողի մշտական բնակչությունը կազմել է 229, առկա բնակչությունը՝ 194 մարդ[2]։ Գյուղը հիմնադրման պահից բնակեցված է եղել հայերով[5][6]։ Ստորև ներկայացված է Շիկահող գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5][6].
↑Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
↑«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 119
↑ 5,05,1Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
↑ 6,06,1«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 4, էջ 121